Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ես իմ անվան հետ չէի հարմարվում, դրա համար էլ այն փոխեցի». ի՞նչ է «Ֆուլ հաուսի» դերասանուհի Ադրիանայի իսկական անունը

LIFE
Blognews.am-ը գրում է.
 
Ադրիանա Գալստյան, հեռուստադիտողի համար՝ պարզապես «Ֆուլ Հաուսի» Էլլա, ով սիթքոմում հայտնվեց վերջերս: Ադրիանան սովորում է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հայերեն-անգլերեն թարգմանություն բաժնի երրորդ կուրսում: Դերասանուհին նախ լուսանկարվել է BlogNews.am-ի համար, իսկ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչու որոշեց փոխել անունը, մոդելային կարիերա սկսել, կիսվել է նաև նրանով, թե ինչ սպասումներ ու ակնկալիքներ ունի 2016 թվականից: 
 
Քեզ հանրությունը սկսեց ճանաչել «Ֆուլ հաուս» սիթքոմից, արդյո՞ք այն դերը, որը դու կերտում ես, այն է, ինչ քեզ մոտ լավ է ստացվում։
 
Իմ կարծիքով` այո, սկզբում մտածում էի, որ չեմ կարող հաղթահարել, բայց հետո ամբողջությամբ մտա կերպարի մեջ և հասկացա, որ դա իմն է: Բայց ասեմ, որ ոչ մի ընդհանրություն չկա իմ և Էլլայի միջև: Չնայած Գոռ Վարդանյանի ֆիլմում դրական դեր եմ ունեցել, բայց այս անգամ ինձ փորձեցի բացասական կերպարում։ Ասեմ, որ ինձ դուր եկավ: Ես պարզապես սիրում եմ լինել տարբեր։
 
Հաճա՞խ ես նայում քո մասնակցությամբ սերիաները։
 
- Այո, միշտ, քանի որ պետք է նայես, որ փորձես տեսնել քո սխալները, թերությունները՝ սկսած արտաքինից, վերջացրած խաղով: Ես ինքնաքննադատ եմ և իմ մեջ շատ բան եմ փորձում փոխել: Տաքարյուն եմ, շատ եմ բորբոքվում, բայց ինքս իմ մեջ արդեն հանգստություն եմ եմ մտցրել, ունեմ կամքի ուժ և բավականին համարձակ եմ: Թող մեծամիտ չհնչի, բայց իմ տարիքի համեմատ ես շատ բաների եմ կարողացել հասնել իմ ուժերով:
 
 
Երբ մարդ մի քիչ սկսում է հայտնի դառնալ, կողքին հայտնվում են շատ ընկերներ, ովքեր ժամանակին երես էին թեքել կամ կորել էին: Արդյո՞ք քո դեպքում էլ է այդպես։
 
- Ես փոքր տարիքում շատ շուտ էի վստահում մարդկանց, իսկ հիմա միանգամից կարողանում եմ հասկանալ, թե ով է ինձ հետ անկեղծ, իսկ ով` ոչ: Փառք Աստծո, իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ինձ հարգում են, սիրում են, և այդ ամենը փոխադարձ է: Իսկ այն մարդկանց, ովքեր ուզում են ինձ հետ ընկերություն անել այն բանի համար, որ ես դերասանուհի եմ, նորմալ եմ վերաբերվում, բայց չեմ կարող ինձ մոտ թողնել:
 
- Տղաների դեպքում է՞լ ես զգուշանում, նրա՞նց էլ մոտ չես թողնում:
 
-Մինչև հայտնի դառնալն էլ ես տղաների կողմից նվերներ և առաջարկություններ ստանում էի, բայց ես ոչ ոքի շանս չեմ տալիս, քանի որ մեր տղաների մտածելակերպը մի քիչ այլ է, երբ ընդունում ես նվերը, մտածում են, որ ցանկանում ես շփվել: Հիմա իմ սիրտն ազատ է, գիտեք՝ ես պարզապես կարծում եմ, որ հիմա դրա ժամանակը չէ, քանի որ ես ավելի շատ զբաղված եմ իմ ուսմամբ և աշխատանքով: Իսկ երբ գրում են, ես պարզապես չեմ պատասխանում։
 
Կա՞ն բնավորության գծեր, որոնք տղամարդը պարտադիր պետք է ունենա, որպեսզի լինի քո կողքին։
 
- Ես իդեալներ չեմ ստեղծում, այն տղամարդը, ով կլինի իմ կողքին, պետք է համարձակ, առատաձեռն, բարի և խելացի լինի:
 
 - «Ինձ նվերներով չես կարող գնել». հենց այս արտահայտությունն են անում հաճախ աղջիկները, դու է՞լ ես նվերների հանդեպ անտարբեր։
 
- Շքեղ նվերներ յուրաքանչյուրն էլ կարող է անել, բայց գուցե դա չլինի անկեղծ, բայց կարող է մեկը, ում ես շատ սիրեմ, պարզապես մի արտահայտություն անել, օրինակ՝ կմրսես, հագի, ու դա ինձ համար ավելի մեծ նշանակություն ունենա, քան ծաղիկները: Մինչ օրս նյութականն ինձ համար կյանքի կարևոր գրավականը չի եղել։
 
- Այսինքն՝ երկնքում աստղ նվիրելը կարող է քեզ ընդհանրապես չուրախացնե՞լ։
 
- Գիտեք, սուտ կլինի, եթե ասեմ, որ հաճելի չի լինի, բայց միայն այն դեպքում, եթե դա լինի անկեղծ:
 
 
- Նկատել եմ, որ քեզ հաճախ են ընդգրկում ամենացանկալի, ամենասեքսուալ տասնյակներում, իսկ դու ո՞ր տասնյակում կուզեիր լինել:
 
- Իհարկե հաճելի է, որ ուրիշ հայուհիների կողքին կա նաև իմ անունը, բայց դա ինձ չի պարտավորեցնում, ես ինձ դրանից լավ եմ զգում: Կա դրա հակառակ կողմը. իմ անունով բացում են այլ էջեր, ուրիշ անուն-ազգանուններ՝ իմ նկարներով: Ես դրանից զայրանում եմ, ես, օրինակ, կցանկանայի հայտնվել «ամենականացի հայուհիների» տասնյակում, որովհետև այսօր կանացիությունը կնոջ համար առաջին կարևոր գրավականն է:
 
 - Որքանով քո հետ առիթ եմ ունեցել շփվելու, դու միշտ ժպտում ես, բայց ասում են՝ ուրախ մարդիկ շատ բան են թաքցնում: 
 
 - Պարզապես ես սիրում եմ երջանկացնել ուրիշներին, սիրում եմ, որ իմ կողքի մարդիկ իրենց լավ են զգում: Կան շատ մոտ մարդիկ, որ տեսնում են՝ ես տխուր եմ, ասում են՝ դու քեզ նման չես, քեզ այսպես չի սազում: Տխուր Ադրիանան շատ տխուր չի լինում, ես հասկանում եմ, որ այս կյանքում ամեն ինչն էլ մարդու համար է: Իհարկե, լինում են բաներ, որ հիասթափեցնում են, օրինակ՝ սուտը և դավաճանությունը, բայց ամեն ինչն էլ անցողիկ է:
 
 
 - Դու մեր նախնական զրույցում ասել էիր, որ ցանկանում ես լինել «Victoria`s Secret»-ի մոդելներից մեկը, արդյո՞ք մտածում ես մոդելային կարիերա սկսելու մասին։
 
 - Դա ինձ համար նպատակ է, իհարկե մոդել չեմ կարող լինել, քանի որ չունեմ համապատասխան հասակ, բայց ֆոտոմոդել լինել կարող եմ: Երգ, մոդելինգ և դերասանություն. սրանք այն երեք բաներն են, որոնցով ուզում եմ զբաղվել: Ես բոլորին էլ հասնելու եմ: Դերասանությունն ինչ-որ չափով արդեն փորձել եմ, բայց սիրում եմ ամեն ինչ անել շատ լավ, չեմ սիրում թերի բաներ: Ուսումս ավարտելուց հետո միանգամից կխորանամ մոդելինգի մեջ, բայց չեմ ուզում մի գործս կիսատ թողած՝ անցնեմ մեկ ուրիշի: Իհարկե, ունեմ հիմա առաջարկներ տեսահոլովակներում, գովազդներում նկարահանվելու, բայց այսպես ասեմ՝ չեմ հագեցել դերասանական աշխատանքից: Իմ երազանքն այն է, որ իմ ծնողները մինչև խոր ծերություն իմ կողքին լինեն:
 
 - Երբ նախապատրաստվում էի քեզ հետ հարցազրույցին, պարզեցի, որ քո իրական անունը ոչ թե Ադրիանա է, այլ Ժաննա: Ինչպե՞ս կմեկնաբանես դա։
 
 - Բացում ենք փակագծերը, իմ անձնագրով իմ անունը եղել է Ժաննա, բայց կար մի խնդիր, որի մասին ես չեմ կարող խոսել, բայց հենց դրա պատճառով վերանվանվեցի Ադրիանա: Այսպես ասեմ՝ իմ ծնողն ինքն է ցանկացել, որ ես լինեմ Ադրիանա, տանը մայրիկս ինձ Ադրիանա է դիմում, լինում է, որ երբեմն շփոթվում է, բայց ես արդեն Ադրիանա եմ բոլորի համար: Եթե չգիտեն, ասեմ, որ չափահաս դառնալուց հետո միայն կարող ես անձնագիր փոխել, շուտով կստանամ նոր անձնագիրս՝ արդեն Ադրիանա անունով: Ես իմ անվան հետ չէի հարմարվում, ունեմ բարեկամուհի, ում անունն Ադրին է, այդպես էին ուզում ինձ անվանել, բայց էլի գնանք Victoria`s Secret-ին, քանի որ իմ սիրելի մոդելներից մեկն Ադրիանա Լիման է, որոշեցի, որ անունս պետք է լինի Ադրիանա: Ես, իհարկե, կուռքեր չունեմ, ես չեմ ցանկանում նմանվել ոչ ոքի, միակ մարդը, ում ես ցանկանում եմ նմանվել, իմ մայրն է: Արտաքինով ինչ-որ չափով նման եմ նրան:
 
 
 - Մեր զրույցի ընթացքում նշեցիր, որ քիթդ վիրահատել ես, չես խուսափում այդ թեմայից: Դա քեզ խանգարո՞ւմ էր, բարդույթավորվո՞ւմ էիր։
 
 - Ես փոքր ժամանակ զբաղվում էի սպորտով` բասկետբոլով, և խաղի ժամանակ ինձ գնդակով հարվածել են: Ասեմ, որ ինձ պարզապես դուր չէր գալիս քթիս ձևը, դա կոմպլեքս չէր, բայց ես կարծում եմ՝ այսպես ավելի գեղեցիկ է: Կա պարզապես մարդկանց մի մաս, որ մտածում է, եթե ինչ-որ մեկը պլաստիկ վիրահատության է ենթարկվել, ապա դա վատ է։ Դա միշտ կա և միշտ էլ կմնա: Ես շատ բան չեմ փոխել, ես ամեն ինչ արել եմ շատ բնական: Կարծում եմ՝ ինձ սիրող մարդն ինձ այսպես էլ կսիրի:
 
 - Երբ կարդում եմ քո մասին մեկնաբանությունները, նկատել եմ, որ շատերը գրում են, որ փորձում ես նմանակել Արփինե Գաբրիելյանին։
 
 - Ես ասել եմ և էլի կասեմ` միակ մարդը, ում ես ուզում եմ նմանվել, իմ մայրն է, և ինձ դուր է գալիս, որ ասում են, որ ես նման եմ նրան, այլ ոչ թե շոու բիզնեսի որևէ ներկայացուցչի: Իսկ Արփի Գաբրիելյանին նմանակելու պահով ասեմ, որ կարծում եմ՝ ես ինչ-որ բաց տեղ չունեմ, որ լրացնեմ այն՝ ինչ-որ մեկին նմանվելով։ Ժամանակին մազերս կարճ էին, հետո երկարել են, բայց դա չի եղել «Ֆուլ հաուս» մտնելուց հետո: Քիթս չեմ վիրահատել այն պատճառով, որ նմանվեմ Արփի Գաբրիելյանին, նմանություն ես ինքս չեմ տեսնում և կյանքում չեմ էլ փորձել նմանվել:
 
 
 - Արդեն դեկտեմբեր ամիսն է, պետք է խնդրեմ քեզ ամփոփել այս տարին։ 
 
 - Ես, անկեղծ ասած, չեմ սիրում ձմեռը, սիրում եմ տաքը, Նոր տարին էլ ուրախ սրտով չեմ դիմավորում, քանի որ կարծում եմ, որ Նոր տարին պետք է նշել Լապլանդիայում, այդպես շատ ավելի հետաքրքիր կլինի: Չեմ սիրում հայկական այս ավանդույթը, ես կուզեի հավաքել իմ բոլոր ընկերներին մի տեղում ու այդպես տոնել Ամանորը: 2015 թվականն ինձ համար լավ տարի էր, ես նպատակ ունեի նկարահանվել «Ֆուլ հաուս» սիթքոմում, ինչի իրականացման համար շատ շնորհակալ եմ Արմեն Պետրոսյանին, նա ինձ տվեց այդ հնարավորությունը: Նկարահանվելով ես միանգամից երկու բան շահեցի. ունեցա լավ վարձատրվող աշխատանք և նոր շրջապատ, քանի որ «Ֆուլ հաուսի» անձնակազմը շատ լավն է։ Այն ամենի հետ մեկտեղ ձեռք բերեցի նկարահանվելու փորձ: Բացասական բաներն այնքան քիչ են եղել այս տարի, որոնք հիմա չեմ էլ կարողանում հիշել: 2016 թվականին Նպատակ ունեմ 2016 թվականին ավելի մասնագիտանալ անգլերենի մեջ և շարունակել նկարահանվել մեկ այլ ուղղությամբ: Ինձ կարող եք 2016 թվականին տեսնել մեկ այլ նախագծում, արդեն այլ ֆորմատով:
 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Հագուստը` ArmiMarti

Ծաղիկները` Coco Fiori

Դիմահարդարում` Աշա Հայրապետյանի

Նկարահանումն իրականացվել է «Hotel National Armenia» հյուրանոցում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli