Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սթրե­սա­կա­յուն ազգ ենք, հե­տև­անք­նե­րի մա­սին կա­րե­լի է խո­սել տա­րե­վեր­ջին»

INTERVIEW

«Անհատը երկարատև արգելափակումների և սթրեսի մեջ չի կարող մնալ, որովհետև դա իր էությունն է, նա սիրում է ազատությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ, չնայած առկա արտակարգ դրությանը և սահմանափակումներին, մարդիկ շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով:

Ծատուրյանի կարծիքով, առաջին օրերի զգոնությունը սկսեց կոտրվել այն ժամանակ, երբ կարծիքներ տարածվեցին, թե սա սովորական գրիպ է, վտանգավոր չէ և այլն: «Տեսեք, շատ երկրներ Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ չկազմակերպեցին, մինչդեռ Բելառուսում հակառակ պատկերն էր: 

Եղան երկրներ, որոնք առհասարակ արտակարգ դրություն չհայտարարեցին: Տարատեսակ տեղեկատվություն ենք ստանում նաև մյուս երկրներից: Կամաց-կամաց աշխարհը հասկանում է, որ այս ամենն այնքան վտանգավոր չէ, որքան դրա մեջ ինչ-որ ուռճացված բան կա»,-նշում է հոգեբանը:

Նա ասում է՝ շատ մարդիկ ուղղակի չեն սիրում նորություններ դիտել, քանի որ այնտեղ շատ է բացասական տեղեկատվությունը: «Առանց այն էլ մեր կյանքը դրական չէ, հատկապես վերջին 30 տարիներին: Ամեն անգամ բացասական ինչ-որ բաներ լսել ու կարդալ մարդը չի ցանկանում: 

Երկրորդ՝ ես չգիտեմ՝ մարդու իմունիտետն ինչի՞ց է ավելի շատ ընկնում՝ կորոնավիրուսի ենթադրվող վտանգներից, թե՞ սթրեսային, վախի, տագնապի մթնոլորտից: Մեր ազգն իր պատմության պատճառով եղել է տագնապներով լի, սա հերթական տագնապի փուլն է, ես չգիտեմ, թե մեր իմունիտետն ի՞նչն է ավելի շատ գցում՝ վիրո՞ւսը, թե՞ հիվանդանալու վախը: Այո, մենք պարտավոր ենք հետևել օրենքներին: 

Բայց բոլորս՝ հատկապես լրատվամիջոցները, հոգեբանները պետք է ամեն ինչ անեն, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավորինս սթրեսածին չլինի: Օրինակ՝ գիտենք, որ պետք է լվանալ ձեռքերը, որպեսզի դրանք մաքուր լինեն: 

Բայց եթե մտածենք, թե քանի՞ միկրոբ կա ձեռքի վրա, ո՞ր օճառն է ավելի լավ սպանում դրանք... Հասկանո՞ւմ եք, թե սա ուր կարող է տանել»,-ընդգծում է հոգեբանը: 

Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ այն մարդիկ, որոնք պահում են բոլոր կանոնները, սկսում են հակամարտել նրանց հետ, որոնք հակառակը՝ չեն հետևում կանոններին: 

«Իմ այցելուներից մեկն ասում է՝ ինչո՞ւ ես պետք է տանը նստեմ, իսկ մյուսները հանգիստ զբոսնեն փողոցում: Այս վիճակը բերում է նրան, որ մարդկանց հարաբերություններն են սկսում վատանալ, նրանք սկսում են պառակտվել, հակամարտել, ինչը շատ տխուր է:

 Բայց սրա հետ հոգեբանները որևէ բան անել չեն կարող, մեկին չեմ կարող ասել տանը նստիր, իսկ մյուսին՝ փողոց դուրս մի եկ: Ես ընդամենը կարող եմ այս փաստն արձանագրել»,- հավելում է Ծատուրյանը:

Շատերն են մտահոգություններ հայտնում՝ իսկ ի՞նչ կլինի, երբ մարդիկ ամբողջ թափով վերադառնան իրենց բնականոն կյանքին, արդյո՞ք շատերը չեն հայտնվի հոգեբանական ճգնաժամի մեջ: Հոգեբանն ընդգծում է՝ չի կարող այժմ որևէ կանխատեսում անել, թե մարդիկ այդ ժամանակ ինչպիսի հոգեվիճակում կլինեն: 

«Մենք սթրեսակայուն ազգ ենք: Մենք այնքան դարդ ու ցավ ենք տեսել, որ աշխարհի կողմից «մեր վզին փաթաթված այս դարդը» մի տեսակ չենք ուզում լուրջ ընկալել, որովհետև դարդ ու ցավի, համբերության, վատ ապրելու, անընդհատ վատ բան սպասելու մեր բաժակը լիքը լցված է, էլ տեղ չկա: Մարդիկ նույն ձևով ապրում են: 

Մարդիկ կա՛մ չեն ընկալում, կա՛մ չեն ուզում ընկալել այն, ինչ տեղի է ունենում: Տեսեք՝ մարտի վերջին սոցցանցի իմ էջում գրեցի, որ բոլոր նրանք, ովքեր հոգեբանական անվճար օգնության կարիք ունեն՝ կապված կորոնավիրուսից առաջացած խնդիրների հետ, կարող են դիմել ինձ: Ձեր կարծիքով քանի մարդ է ինձ դիմել: 

Ոչ ոք ինձ չի դիմել այս հարցով: Բոլորը սկսեցին խոսել իրենց մտահոգող ամենօրյա խնդիրներից: Հետաքրքիր մի բան է նկատվում: Երբ երեխան ծնվում է, նրան ամենատարբեր պատվաստումներ են անում, որ նա չհիվանդանա: 

Երևի մենք ազգովի ստացել ենք մեր պատվաստումը, որ շատ հարցեր այլևս ծանր չենք տանում, դիմակայում ենք դրանց: Բացի սա, մի շատ կարևոր դիտարկում: Սթրես ապրելուց կես տարի հետո միայն մարդկանց վրա կերևան դրա հետևանքները: 

Միայն որոշ ժամանակ հետո մենք կհասկանանք՝ այս վիճակը ծա՞նր ենք տարել, թե՞ մեզ համար միևնույն էր»,-եզրափակում է Իրինա Ծատուրյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli