Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վա­հան Արծ­րու­նի. «Առող­ջա­պա­հու­թյան խնդի­րը ստո­րա­դաս­ված է մի դեպ­քում քա­ղա­քա­կան, երկ­րոր­դում՝ տնտե­սա­կան խնդիր­նե­րին»

Մշակութային և հասարակական գործիչ Վահան Արծրունու հետ զրույցում անդրադարձել ենք պատասխանատվության, կարգապահության, անհրաժեշտ գիտակցությանն առնչվող հարցերին՝ հիմքում դիտարկելով կորոնավիրուսի ներկայիս տարածման չնվազող տեմպերը, սկզբնական փուլում արված աշխատանքներն ու հետագա քայլերի հնարավորությունը:

Ոչ ոք իրավունք չունի մեղադրել հանրությանը

Վահան Արծրունին նախ ընդգծում է՝ շատ կարևոր է պատճառահետևանքային կապը: «Յուրաքանչյուր ազգի բնակչություն, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր չէ իրազեկ լինել վտանգների մասին: Մանավանդ, երբ խոսքն այնպիսի սպեցիֆիկ իրողության մասին է, ինչպես համաճարակն ու նոր վիրուսը: Նոր վիրուս, որը չունի բժշկական նկարագրություն, որի մասին գիտելիքներ չունենք, ոչ էլ գիտենք, թե այն ինչպես պետք է բուժվի: Մեծ հաշվով, չգիտենք վիրուսի ազդեցությունն օրգանիզմի վրա: 

Այսինքն, որևէ պարագայում ոչ ոք իրավունք չունի մեղադրել հանրությանը. առաջինը՝ իրավունք չունի մեղադրել նրա համար, որ ինքը նախևառաջ անիրազեկ է, որովհետև ինքը կարող է անիրազեկ լինել, երկրորդ՝ որ ճիշտ չի կողմնորոշվել: Հանրությանը կողմնորոշում է կառավարությունը՝ ցանկացած երկրի կառավարություն: 

Դրա համար էլ ստեղծում է պարետի ինստիտուտ, դրա համար էլ արտակարգ դրություն ու կարանտին է հայտարարում: Նշվածները յուրաքանչյուր պետության այն գործողություններն են, որոնք և՛ իրազեկում են, և՛ բացատրում, և՛ պաշտպանում են բնակչությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Արծրունին:

Ուշացած կարանտինը…

Մեր զրուցակիցն առանձնացնում է համաճարակի խնդիրը մնացած բոլոր խնդիրներից. «Համաճարակը ֆորսմաժորային իրավիճակ է և արագ ինքնադրսևորման պահանջ ունի: Սա այն իրողությունն էր, որի դեպքում պետք էր շատ արագ կողմնորոշվել, շատ արագ ռազմավարություն մշակել և գործել: 

Ճիշտ ժամանակին հայտարարված կարանտինն էֆեկտիվ է, ուշացած կարանտինը՝ ոչ: Մենք արդեն այսօր տեսնում ենք տարբեր երկրների օրինակները. այնտեղ, որտեղ կարանտինն ուշացրել են, միջոցառումների էֆեկտը գրեթե զրոյական է. 

եթե դու ժամանակին դուռը չես փակում, ցուրտը մտնում է տուն, ու լրացուցիչ միջոցների պահանջ է գոյանում: Երբ զգուշացնում են, որ պետք է անձրև գա ու պետք է անձրևանոց վերցնեք, բայց երկու ժամ ուշ ու առանց անձրևանոցի եք դուրս գալիս, հայտնվում եք այն իրավիճակում, որում հայտնվեց մեր ազգը: 

Մինչդեռ կար Չինաստանից ստացած ազդակը, որը փակեց իր ամենախոշոր քաղաքներից մեկը, ու արդեն հասկանալի էր, որ սա լրջագույն վտանգ է: Այդուհանդերձ, մի շարք պետություններ, որոնցում դեռ հիվանդության հաշված դեպքեր կային, ժամանակին ճիշտ կողմնորոշվեցին ու հենց այդ փուլում կարանտին հայտարարեցին: Այդ պետություններն այսօր փաստում են, որ խուսափեցին էպիդեմիայից»:

Մեր զրուցակիցն այդ համատեքստում բերեց Վրաստանի, ինչպես նաև Թայվանի օրինակները:

Շատ իրարամերժ գործողություններ կան

Անդրադառնալով Հայաստանին՝ նա ընդգծեց. «Մենք առնվազն երկու շաբաթով ուշացանք: Երբ այս իրավիճակում կառավարությունը ստեղծում է պարետատուն, որը համակարգում է և՛ տնտեսական կյանքը, և՛ սոցիալական հարաբերությունները և՛ բժշկական խնդիրները, այդ պահից կառավարությունն ամբողջովին իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Երբ խոսում ենք պարտավորությունների վերաբաշխման մասին, մենք չպետք է մոռանանք, որ հատուկ ստեղծված մարմին կա: 

Եվ այս պարագայում չի կարելի պատասխանատվության չափը բաշխել բնակչության վրա, որովհետև բնակչության իրազեկման խնդիրն էլ է այդ հատուկ մարմնի պարտավորությունների շրջանակում: 

Ընդհանուր առմամբ, բնակչությունը մինչ օրս ճիշտ կողմնորոշված չէ, բնակչության մոտ կորոնավիրուսի նկատմամբ ունեցած վերաբերմունքը միանշանակ չէ: 

Տարբեր մոտեցումներ են դրսևորում, որովհետև, վտանգի մասին իրազեկելով, այդուհանդերձ, համապատասխան աշխատանք չի տարվել, որպեսզի բնակչությունը հաստատ համոզված լինի վտանգի առկայության մասին»:

Անլրջության հիմքում

Անդրադառնալով արդեն այս փուլում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Նորից հիշեցնեմ վերոնշյալ թեզը. երբ գործ ունենք ուշացած կարանտինի հետ, ինչ էլ անենք, էֆեկտիվ չի լինի:

 Որքան ուզում եք՝ լրացուցիչ միջոցառումներ արեք, միևնույն է, արդեն չեք վերահսկում իրավիճակը, ինչը փաստեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը: Այստեղ շատ իրարամերժ գործողություններ կան. սկսած կարանտինի ուշացման հանգամանքից, վերջացրած նրանով, որ դեպքերի քանակի ավելացման էտապում նույն պարետատունը հայտարարում է կարանտինի մեղմացման մասին: 

Եթե դու ունես հիվանդության աճ, պետք է խստացնես կարանտինը: Եվ մենք երկու հանգամանք ենք հասկանում. առողջապահության խնդիրը ստորադասված է մի դեպքում քաղաքական (նկատի ունեմ կարանտինի ուշացումը), երկրորդ պարագայում՝ տնտեսական խնդիրներին: 

Եթե պետության համար իր բնակչության առողջությունը, ինչպես ցույց է տալիս կարանտինի փորձը, յուրաքանչյուր դեպքում երրորդ տեղում է, որևէ արդյունավետության և որևէ լրացուցիչ միջոցառումների էֆեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարող»:

Յուրաքանչյուր անհատի կարգապահությունն առաջին տեղում է

Իսկ ի՞նչ անել նման իրավիճակում: «Մեզ մնում է մի բան հասկանալ: Այս պարագայում ցանկացած անձի պատասխանատվությունն իր ընտանիքի առաջ ավելի բարձր է, քան պետության պատասխանատվությունը՝ իր քաղաքացու առաջ: Մեր ընտանիքում մարտի 2-ից կարանտին հայտարարվեց: 

Այդ օրվանից ես փակել եմ ելումուտը մեր տուն, և անում եմ բոլոր այն միջոցառումները, որ հնարավորին չափով գոնե իմ ընտանիքին ապահովագրեմ վտանգներից: 

Այս գիտակցությունը պետք է արթնանա ու լինի ցանկացած քաղաքացու մոտ, որովհետև իր հարաբերությունները վիրուսի հետ այլևս միջնորդված չեն պետության կողմից, այևս յուրաքանչյուր քաղաքացի վտանգի հետ երես առ երես է կանգնած, ու ինքը պարտավոր է հասկանալ մի բան. եթե ինքն իրեն չպաշտպանի, իրեն այլևս ոչ ոք չի պաշտպանի, որովհետև պետությունը բաց տեքստով ասում է՝ եթե դուք հիվանդացաք, եթե շնչահեղձ չեք, կրիտիկական վիճակում չեք, տանը պետք է մնաք»,-ասում է Վահան Արծրունին:

Խոսելով վարակի նկատմամբ շատ դեպքերում անլուրջ վերաբերմունքի առկայության մասին՝ նա ընդգծեց. 

«Բնակչության անլրջության հիմքում իշխանության տարբեր ներկայացուցիչների անլրջությունն է, որը կար սկզբնական շրջանում: Չե՞ք տեսնում այս կապը: Մեկը մյուսի հետևանքն է, և հիմա մեղադրել մեր ազգաբնակչությանը նման ալրջության մեջ, նշանակում է՝ նոր իրարամերժություն ստեղծել»:

 Ամփոփելով՝ Արծրունին հավելեց. «Ընդհանրապես, արտակարգ իրավիճակը խստություն ու խստապահանջություն է թելադրում յուրաքանչյուր պարագայում: 

Հիմա եթե պարտադրում են դիմակները կրել, պետք է կրել, եթե պարտադրում են ձեռնոց կրել, պետք է կրել: Պարետատան բոլոր կարգադրանքները, անշուշտ, պետք է կատարել, որովհետև դրանք չեն հակասում ողջամտությանը: 

Այո, այդ ամենը ուշացած է, բայց գոնե նրանք, ովքեր մինչ օրս չեն վարակվել, ինչ-որ չափով երաշխավորված կլինեն այդ վտանգներից: Այս պարագայում, իհարկե, առաջին տեղում յուրաքանչյուր անհատի կարգապահությունն է: Կարագապահություն և ինքնակազմակերպվածություն»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli