Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անո­րո­շու­թյան և ռիս­կե­րի «խաչ­մե­րու­կում»

ANALYSIS

Համաշխարհային ընդգրկումով կորոնավիրուսի տարածումը դրսևորվում է երկու բաղադրիչով՝ առողջապահական և տնտեսական ճգնաժամերով։ Եվ պատահական չէ, որ պետությունների կառավարությունները փորձում են կառավարելիության և հավասարակշռության սահմանագծում պահել առողջապահական և տնտեսական ճգնաժամերը, որոնք փոխադարձ կախված են միմյանցից։

Սակայն այլ հարց է, թե դա որքանով է հաջողվում, որովհետև համավարակի տարածման տեմպերը և մարդկանց վարքագիծը այս պայմաններում հիմնականում կանխատեսելիության սահմաններից դուրս են։ Ու ամենամտահոգիչն այն է, որ որոշակի ընդմիջումներով կարող են տեղի ունենալ վարակի երկրորդ կամ երրորդ բռնկումները։

Բազմաթիվ վերլուծաբաններ տարբեր գնահատականներ են հնչեցնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ 

Փորձագետների մի մասը կարծում է, թե համավարակի հետևանքների հաղթահարմանը կարելի է հասնել մեկ տարվա ընթացքում, սակայն մյուս մասը կարծում է, որ ժամանակի ընթացքում տեղի կունենան կորոնավիրուսի նոր բռնկումներ, իսկ ճգնաժամի հաղթահարման համար ուղղակի տարիներ են պահանջվելու։

Դեռ շաբաթներ առաջ միջազգային տարբեր փորձագետներ գրեթե համոզված էին, որ սահմանափակումների աստիճանական թուլացումը պայմաններ կապահովի համաշխարհային տնտեսության արագ և կտրուկ վերականգնման համար, սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան կանխատեսումները փոխվում են, իսկ համաշխարհային տնտեսությունը շարունակում է կրել ճգնաժամի բեռը։

Մի խոսքով, իրավիճակը մնում է անորոշ։ Հենց այս անորոշությունն է, որ թույլ չի տալիս մեծ ու փոքր տնտեսվարողներին կողմնորոշվել և ռացիոնալ որոշումներ ընդունել ճգնաժամային իրավիճակում։

Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը։ Չնայած Հայաստանի բանկերը միայն այս տարվա առաջին եռամսյակում մոտ 45 տոկոս շահույթ են ունեցել, որը հուսադրող ցուցանիշ է, այնուամենայնիվ, հայաստանյան բանկային համակարգի կայունության ապահովման տեսանկյունից որոշակի ռիսկեր են ի հայտ գալիս։

Խնդիրն այն է, որ մոտեցել է իրավաբանական և ֆիզիկական անձանց համար հայտարարված վարկային արձակուրդների ավարտը։ 

Եվ վարկառուների որոշակի մասը, բնականաբար, դժվարություններ է ունենալու իր վարկային պարտավորությունները կատարելու հարցում։

Մեծ թվով անձինք և ընկերություններ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների պարագայում ուղղակի կասեցրել են իրենց տնտեսական գործունեությունը և չեն կարողացել շահույթ ապահովել։ Սրան զուգահեռ՝ նվազել են քաղաքացիների եկամուտները, հետևաբար նաև վարկունակությունը։

Այս պարագայում վարկառուներն ի վիճակի չեն լինի առանց լրացուցիչ խթանող աջակցության պատշաճորեն կատարել վարկային պարտավորությունները, և միայն տույժ-տուգանքների հերթական համաներումը խնդրի լուծում չի կարող լինել։ Մյուս կողմից էլ բանկերն իրենց հերթին ի վիճակի չեն վարկառուներին անվերջ արձակուրդ տրամադրել, քանի որ նրանք էլ ունեն իրենց պարտավորությունները։

Բանկերը մասնավորապես ավանդատուների միջոցների վերադարձման խնդիր ունեն և չեն կարող երկար սպասել, թե որքան ժամանակ հետո վարկառուն կկարողանա վարկային մարումներ իրականացնել։

Եվ այս պայմաններում կառավարության խնդիրն է՝ տարբեր ծրագրերի միջոցով այնպես անել, որ տնտեսության մեջ և ֆինանսական հատվածում վերականգնվի աշխուժությունը, որպեսզի հնարավոր լինի առավել սահուն և առանց ցնցումների դուրս գալ այս իրավիճակից։ Պետք է զբաղվել ոչ թե մեկերկու կոնկրետ դեպքով, այլ արմատական լուծումներ են պետք։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli