Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞րն է նոր փաս­տա­հա­վաք հանձ­նա­ժո­ղո­վի ստեղծ­ման նպա­տա­կը

ANALYSIS

Երկու տարվա ընթացքում ինչ տեսակի նախաձեռնությունների ասես, որ ականատես չենք եղել։ Եվ շատ դեպքերում որոշ նախաձեռնություններ ուղղակի տեսարան ապահովելու կամ շոու մատուցելու նպատակ են հետապնդել։

Խնդիրը մեկն է՝ մշտապես զբաղեցնել մարդկանց, ցույց տալ, որ ահա փոփոխություններ կան երկրում, մեղավորները պատժվում են, պետությունից թալանված գումարները վերադարձվում են պետբյուջե և այլն։

Եթե մեկ տարի առաջ կարելի էր մարդկանց վրա տպավորություն գործել քրեական գործերի հարուցման մասին ոգեցունց հաղորդագրություններով, ապա այսօր քրեական գործերի հարուցման մասին տեղեկությունները դարձել են լրահոսի առօրյա մասը։ 

Իսկ քաղաքացիները շատ դեպքերում քրեական գործերի մասին լրահոսին անգամ հատուկ ուշադրություն չեն էլ դարձնում, քանի որ որոշ ժամանակ անց պարզվում է, որ այդ գործերի մեծ մասը կարճվել է համապատասխան ապացույցների բացակայության կամ հիմնավորված չլինելու պատճառով։

Քանի որ կորել է մարդկանց հետաքրքրությունը ընթացիկ քրեական գործերի մասով, ապա հնչեղ վերնագրերի սիրահար իշխանություններին նոր ինտրիգ է պետք։ Փաշինյանի ամբողջ գործունեությունը կապված է եղել լրագրությամբ շաղախված քաղաքական ինտրիգների հետ։ Իսկ ո՞րն է քաղաքական շոուի նոր սերիան։ 

Արդարադատության նախարարության հրապարակած օրենքների նախագծերից մեկում տեղեկանում ենք, որ, ոչ ավել, ոչ պակաս, որոշվել է ստեղծել փաստահավաք հանձնաժողով՝ 9 անդամով, որն ուսումնասիրելու է 1991 թվականից մինչև իշխանափոխությունն ընկած ժամանակաշրջանի իրավախախտումները։

Այսպիսի հանձնաժողով ստեղծելու գաղափարը նոր չէ, դրա մասին շատ անգամ է խոսել վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, թե նախորդ տարիների իրավախախտումները ջրի երես են դուրս բերելու։ 

Սակայն թեման անընդմեջ ներկայացվում էր անցումային արդարադատության ստեղծման համատեքստում, որն այդպես էլ մնաց անկատար։ 

Ու հետո անհասկանալի է, թե ի՞նչ իմաստ ունի առանձին հանձնաժողով ստեղծել ու հարկատուների գրպանից ֆինանսավորել դրա գործունեությունը, եթե իրավախախտումների մասով կարող են գործել իրավապահ մարմիններն ու դատարանները՝ մանավանդ երբ նախագծում արձանագրվում է, որ այս հանձնաժողովը չի լինելու արդարադատության մարմին, քրեական պատասխանատվություն չի սահմանելու, պատժամիջոցներ չի կիրառելու: 

Ըստ իշխանությունների՝ եթե հանձնաժողովականները ձեռք բերեն հետաքննության համար օգտակար ապացույցներ, ապա դրանք կարող են աջակցել դատարանների աշխատանքին: Եվ զարմանալի է, թե այդ ի՞նչ ապացույցներ ու փաստեր կարող են ձեռք բերել հանձնաժողովականները, որ չեն կարող ձեռք բերել իրավապահները։

Այնպես որ, հանրային օգտակարության տեսանկյունից Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի օգտակարության մակարդակը չի կարող բարձր արդյունավետություն ապահովել։ Իսկ թե ինչո՞ւ իշխանափոխությունից հետո գրանցված իրավախախտումները չեն ուսումնասիրվելու, մնում է միայն կռահել։

Ինչպես ասում են, եթե ուզում ես որևէ հարց թաղես, հանձնաժողով ստեղծիր։ Այս դեպքը ևս բացառություն չէ։ Սույն հանձնաժողովն ուղղակի պետք է լրացուցիչ մահակ դառնա ընդդիմադիրների գլխավերևում, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի կանխել վերջիններիս կողմից անցանկալի քննադատությունները և գործողությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli