Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում

PHOTO

 

Ով մահացել է, բայց չի մոռացվել` անմահ է:

 

Լաո Ցզի

 

Ինչպես ցանկացած մահկանացու, այնպես էլ հանրաճանաչ աստղերը նույնպես անզոր են գտնվում մահվան դեմ: Մահը կարող է հասնել ամենաանկանխատեսելի պահին ու ամենաանսպասելի տարիքում: Past.am կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում 10 հայտնիների, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում:

 

  1. Էմի Ուայնհաուս 

 

Բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ, հայտնի է իր կոնտրալտովոկալով և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազի խառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ: Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը:

 

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 14-ին

 

Մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին

 

Մահվան տարիքը ՝ 27

 

Մահվան պատճառ. ալկոհոլից պատահական թունավորումը,  թմրանյութերի չարաշահումը:

 

  1. Հիթ Լեդջեր 

 

Ավստրալա-ամերիկյան հայտնի դերասան։ Հոլիվուդում Լեջերը նկարահանվել է տասնինը ֆիլմերում, որոնց թվում են «Իմ ատելության 10 պատճառները», «Ասպետի պատմություն», «Սապատավոր լեռը», «Խավարի ասպետը» ֆիլմերը։ «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար Հիթ Լեջերը հետմահու պարգևատրվում է «Օսկար» և «Ոսկե գլոբուս»  մրցանակներով։ Նա պատմության մեջ երկրորդ դերասանն է, ով հետմահու պարգևատրվել է «Օսկար» մրցանակով։

 

Ծնվել է 1979 թվականի ապրիլի 4-ին

 

Մահացել է 2008 թվականի հունվարի 22-ին

 

Մահվան տարիքը ՝ 28

 

Մահվան պատճառըսուր թունավորում, որը առաջացել է ցավազրկողների, քնաբերների և տրանկվիլիզատորների համատեղ ազդեցությունից։

 

  1. Կուրտ Քոբեյն  

 

Ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ և նկարիչ։ Հայտնի է որպես «Nirvana»  խմբի վոկալիստ։ Ծնողների խոսքերով նա արդեն 2 տարեկանում լսում էր The Beatles-ի երգերը, 4 տարեկանում նա գրել է իր առաջին երգը։ Կուրտը շատ էր սիրում The Beatles խումբը և իր կուռքն էր համարում այդ խմբի վոկալիստ Ջոն Լենոնին: Երաժշտական տվյալներից բացի նա դրսևորում էր իրեն որպես լավ նկարիչ։

 

Ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին

 

Մահացել է 1994 թվականի ապրլի 5-ին

 

Մահվան տարիքը՝ 27

 

Մահվան պատճառըթմրանյութի մեծ դոզայից հետո ինքնասպան է եղել։

 

  1. Փոլ Ուոքեր 

 

Ամերիկացի դերասան, նախկին մոդել։ Խաղացել է մոտ 40 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ճանաչում է ձեռք բերել նկարահանվելով Ֆորսաժ ֆիլմում և նրա հաջորդ սերիաներում՝ Կրկնակի Ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5 և Ֆորսաժ 6 ֆիլմերում, ստացել է 5 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել 8 անգամ, որոնց թվում՝ 2 անգամ Ոսկե ազնվամորի «հակամրցանակի»։

 

Ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին

 

Մահացել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին

 

Մահվան տարիքը՝ 40

 

Մահվան պատճառըավտովթար

 

  1. Ուիթնի Հյուսթոն 

 

Ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել։ Նա հայտնի էր իր վոկալային տվյալներով և սկանդալային անձնական կյանքով։ Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը»։

 

Ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին

 

Մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին

 

Մահվան տարիքը՝ 47

 

Մահվան պատճառըթմրադեղերի չարաշահում

 

  1. Արքայադուստր Դիանա 

 

1981-1996 թվականներին եղել է Արքայազն Չարլզի կինը։ 1996 թվականի ամուսնալուծությունից հետո նա այլևս չէր կրում «ձերդ թագավորական մեծություն» և «Ուելսի արքայադուստր» կոչումները։100 մեծանուն բրիտանացիների ցուցակում Դիանան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

 

Ծնվել է 1961 թվականի հուլիսի 1-ին

 

Մահացել է 1997 թվականի օգոստոսի 31-ին

 

Մահվան տարիքը՝ 36

 

Մահվան պատճառըավտովթար

 

  1. Բոբ Մառլի 

 

Միջազգային լայն ճանաչման արժանացած ճամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր։ Չնայած նրան, որ Բոբ Մառլիի մահից անցել է երկար ժամանակ, միևնույն է նա այսօր էլ համարվում է ամենահայտնի և ամենալավ ռեգգի երգիչը: Բոբ Մառլին պանաֆրիկանիզմի և ռաստաֆարիական շարժման հայտնի կողմնակիցներից մեկն էր:

 

Ծնվել է 1945 թվականի փետրվարի 6-ին

 

Մահացել է 1981 թվականի մայիսի 11-ին

 

Մահվան տարիքը՝ 36

 

Մահվան պատճառըչարորակ ուռուցք

 

  1. Թուփակ Շակուր 

 

Ամերիկացի ռեփեր, կինոդերասան և հասարակական գործիչ։ Շակուրը վաճառել է ավելի քան 75 մլն ալբոմ ամբողջ աշխարհում (դրանցից 50-ը՝ ԱՄՆ-ում)՝ նրան դարձնելով աշխարհի ամենավաճառվող կատարողներից մեկը։ Rolling Stone ամսագիրը նրան 86-րդ տեղում է դրել բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում:

 

Ծնվել է 1971 թվականի հունիսի 16-ին

 

Մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին

 

Մահվան տարիքը՝ 25

 

Մահվան պատճառըհրազենյանի վիրավորում

2. Ջոն Լենոն

 Բիթլզ խմբի հիմնադիրներից մեկը, 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտ։ 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։ Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։ Հանրահայտ «Imagine» երգում արտահայտված են Լենոնի մտքերը այն մասին, թե ինչպես պետք է կազմավորված լինի երկիրը։ 

Ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին

Մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին

Մահվանք տարիքը՝ 40

Մահվան պատճառը. հրազենային վիրավորում

1. Էլվիս Փրեսլի

Ամերիկացի երաժիշտ և դերասան, 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից։ Փրեսլիին հաճախ կոչում էին «Ռոքն'ռոլի արքա»: Փրեսլին 20-րդ դարի ամենանշանավոր երաժիշտներից մեկն է։ Հաջողության հասնելով մի շարք ժանրերում՝ ներառյալ փոփ, բլյուզ և գոսփել, նա ամենավաճառված մենակատարն է երաժշտության պատմության մեջ՝ ավելի քան 600 միլիոն օրինակ ալբոմների վաճառքով ամբողջ աշխարհում:

Ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին

Շարունակություն...

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli