Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեկ կամ եր­կու քայ­լով հնա­րա­վոր չէ խնդրին հա­մա­կար­գա­յին լու­ծում տալ

ANALYSIS

Հայաստանը անվտանգային բազմաթիվ սպառնալիքների առաջ է կանգնած, իսկ այդ սպառնալիքներից մեկն էլ երկրի ազգաբնակչության թվի նվազման խնդիրն է։ Հայաստանի բնակչությունը անկախության հռչակումից ի վեր մշտապես կրճատվել է մի շարք գործոններով պայմանավորված։ Նվազել է նաև բնակչության բնական աճը. եթե 1986 թվականին այն տարեկան կազմել է 60 հազար, ապա արդեն 2018 թվականին` 10 800։

Տեսակետներ կան, թե Հայաստանի բնակչությունը նվազել է արտագաղթի արդյունքում, սակայն խնդիրը միայն արտագաղթի կամ միգրացիայի գործոնով պայմանավորված չէ, քանի որ դրան են գումարվում նաև բազմաթիվ այլ գործոններ, այդ թվում՝ ծնելիություն, մահացություն, ամուսնություն և ամուսնալուծություն, բնական աղետներ, պատերազմական իրավիճակ, երկրի սոցիալ-տնտեսական դրությունը և այլն:

Եվ չնայած 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հույսեր կային, թե դեպի երկիր ներգաղթ տեղի կունենա, բնակչության սոցիալական դրության բարելավմանը զուգահեռ կաճի նաև ծնելիությունը, այնուամենայնիվ, վերջին երկու տարվա ընթացքում հակառակ պատկերն է նկատվում, և Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է նվազել։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Ստացվում է, որ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով պակասել է:

Ընդ որում, հատկապես մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում, իսկ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անընդհատ տեղի է ունենում մարզերից բնակչության արտահոսք դեպի մայրաքաղաք։

Ժողովրդագրության հետ կապված խնդիրները սրանով չեն ավարտվում, և առկա հարցերն առավել ցայտուն են դառնում հատկապես համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հունվարմայիս ամիսների նախնական տվյալներից պարզ է դառնում, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների բացարձակ թիվը 2071-ով նվազել է։ Այս իրողությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտից սկսած՝ հարսանեկան արարողություններ նշելն արգելված է, սակայն եղել են դեպքեր, երբ զույգերը որոշել են ամուսնանալ առանց արարողության։ Ճիշտ է՝ ըստ փորձագետների, ամուսնությունների թվի կրճատումը շատ մեծ ազդեցություն չի ունենա այս տարվա ծնելիության ցուցանիշների վրա, սակայն հաջորդ տարվա ծնունդների թիվը զգալիորեն կկրճատվի։

Իսկ ցանկացած պահի պատերազմի վտանգի տակ գտնվող երկրի համար (ինչի մասին այս օրերին հերթական անգամ հիշեցրեց թշնամին) ծնունդների կրճատումը շատ լուրջ հարց է, և իշխանությունների կողմից հատուկ ուշադրություն է պահանջում։ Ճիշտ է՝ կառավարությունը որոշ նախաձեռնություններով հանդես գալիս է։ 

Օրինակ՝ նախատեսվում էր 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300 000 դրամ, բայց մեկ կամ երկու քայլով հնարավոր չէ խնդրին համակարգային լուծում տալ

Դրա համար պետք է ոչ միայն ամուսնությունների և ծնունդների ավելացման նպատակաուղղված քաղաքականություն վարել, այլև սոցիալական երաշխիքներ ապահովել, որպեսզի ընտանիքներն ապահովված զգան իրենց երկրում և անգամ չմտածեն երկրից հեռանալու կամ արտագաղթելու մասին։

Այս առումով ներկայումս Հայաստանը շատ բարդ իրավիճակի առաջ է կանգնած, քանի որ հազարավոր մարդիկ կորոնավիրուսային ճգնաժամի հետ կապված զրկվել են իրենց եկամուտներից կամ կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Իսկ գործազրկության աճը պայմաններ է ստեղծելու, որ մեծաթիվ քաղաքացիներ սահմանների բացումից հետո վերստին բռնեն արտագաղթի ճանապարհը։ Տա Աստված, ոչ այն ծավալներով, ինչ տերպետրոսյանական տարիներին էր...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli