Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սո­ցի­ա­լա­կան խնդիր­նե­րը և դրանց լու­ծում­նե­ր չտալը քայ­քա­յում են կա­ռա­վա­րու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն նուրբ կա­պը

SOCIETY

Վերջին մի քանի ամիսներին քաղաքում ամեն ինչ փոխվեց, սկզբում «տաք» էինք, չէինք զգում կատարվող իրադարձությունները, պարտադրված փոփոխությունները, անգամ ուրախ էինք, որ որոշ ժամանակ տանն ենք մնալու, տանից ենք աշխատելու. անկախ մեր կամքից արձակուրդ գնացինք: Ստիպված չէինք առավոտյան, երթուղայինի մեջ տառապելով, մի քանի տակ ծալվելով՝ արդեն հոգնած աշխատանքի հասնել, աշխատավայրից էլ գրեթե նույն դիրքով, բայց եթե բախտներս բերեր և ավտոբուս հանդիպեր, գուցե ուղղահայաց կանգնած՝ տուն էինք շտապում: Հետո արդեն շաբաթվա ընթացքում պլանավորում արվելիք աշխատանքը, հասցնում հյուր գնալ, «իջնել» քաղաք զբոսնելու, ընթերցել, գնալ գնումների: 

Մեր կյանքը պտտվում էր, շարժվում: Հիմա էլ է կյանքն առաջ ընթանում, ուղղակի շատերիս երթուղին փոխվել է, հատկապես նրանց, ովքեր տանից հեռավար տարբերակով են աշխատում կամ սովորում: 

Առավոտյան ժամը 8-ից 9-ի միջակայքում ննջասենյակից լոգարան, հետո համակարգչի մոտ, հետո հեռախոսազանգեր, աշխատանքային կամ ուսումնական խառնաշփոթ, ընդմիջում, աշխատանքն ավարտվեց, սկսում ես մտածել, թե ինչ ես անելու վաղը, հետո հասկանում՝ կյանքիդ գույներն առանձնապես պայծառ չեն դառնալու միայն այն պատճառով, որ հանգստյան օրեր են: 

Վերջերս հասկացա, որ սկսել եմ քիչ կարդալ, ֆիլմեր չդիտել, լեզուների հանդեպ հետաքրքրությունս էլ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարել է:

Օրերը նման են իրար, հետաքրքրությունները գնալով քչանում են, քաղաքում զբոսանքներն այլևս առաջվանը չեն: Նախ՝ դիմակը չի թողնում վայելել օդը, հետո էլ՝ հոգեխանգարվածի պես վեր ես թռչում, երբ անծանոթ մեկը փողոցում մի քիչ մոտ է կանգնում քեզ: Մտածում ես՝ այսքան ժամանակ չեմ վարակվել, պահել եմ բոլոր կանոնները, բա որ հանկարծ ու վարակվեմ:

Քաղաքն էլ է փոխվել, երկիրն էլ: Փողոցներում կան մարդիկ, բայց դրանք մի տեսակ դատարկ են: Խանութները կա՛մ չեն գործում, կա՛մ էլ փակման եզրին են, բացառությամբ՝ մթերային խանութների, ժամանցի վայրերում հատ ու կենտ մարդկանց կարելի է հանդիպել, մշակութային օջախները փակ են, քաղաքում ու երկրում շարժ կա, բայց միևնույն ժամանակ կյանքն այստեղ կանգնել է: 

Խանութների գնորդները չգիտես թե ուր են կորել, ռեստորաններում խնջույքներ կազմակերպողներն ինչ-որ տեղ են անհետացել, դպրոցական պարագաներ ու հագուստ գնող ծնողների չես հանդիպի, որովհետև ոչ ոք էլ հստակ չգիտի, թե ինչ է լինելու մեկ ամիս հետո:

 

Յուրաքանչյուրս տեղի ունեցող փոփոխություններն ու իրադարձությունները գնահատում ենք մեր տեսանկյունից, լավի ու վատի հարաբերակցությունը տեսնում սեփական ընտանիքի բյուջեի, բիզնեսի օրինակով: 

Ուստի քննարկումներն էլ այս հարթության մեջ ենք ծավալում, բայց եթե, օրինակ՝ այսօր փաստում եմ, որ ես և իմ ընտանիքի անդամները չենք կորցրել մեր աշխատանքը, ուստի մեր ֆինանսական աղբյուրները չեն «չորացել», դա չի նշանակում, թե նույն պատկերն է մյուսների պարագայում: 

Իմ հարևանը, բարեկամը, ընկերը, ինձ անծանոթ մեկն այսօր գործազուրկ է դարձել, զրկվել է ֆինանսական կայուն եկամտից, ծախսել է բոլոր խնայողությունները, դեռ մի բան էլ հասցրել է պարտքեր կուտակել, որովհետև, պատկերացնո՞ւմ եք, անգամ համաճարակի պարագայում մարդիկ շարունակում են սնվել, ունենալ տարրական պահանջմունքներ, իսկ կոշիկն էլ չի հարցնում տիրոջը՝ պոկվե՞մ, թե՞ մի քիչ էլ դիմանամ՝ մինչև ձեռքդ փող ընկնի:

Հիրավի ճշմարիտ են այն կանխատեսումները, որ սոցիալական ծանրագույն շրջանը դեռ առջևում է: Ի՞նչ է անելու այն ծնողը, ում երեխան ընդունվել է բուհ, և ո՞վ պետք է նախապես որոշակի գումար վճարի, որպեսզի երեխան դուրս չմնա բարձրագույն ուսումնական հաստատությունից, ի՞նչ է անելու այն ծնողը, որի երեխան սեպտեմբերից պետք է դպրոց հաճախի: 

Ի՞նչ է անելու երեխան, որի ծնողին շտապ վիրահատություն է անհրաժեշտ, իսկ այն չի արվի՝ մինչև չվճարվի համապատասխան գումարը, իսկ նա այդ գումարը կարող է և չունենալ, որովհետև համավարակի պատճառով կորցրել է աշխատանքը, ինչպե՞ս են մարդիկ վճարելու իրենց վարկերը, և այսպես շարունակ: Սա միայն Հայաստանին բնորոշ իրավիճակ չէ, բայց մենք միայն մեզ համար կարող ենք խոսել, մենք առավելագույնս մեր խնդիրների ծանրությունը գիտենք: 

Երբեմն թվում է, թե սրանք հռետորական հարցեր են, որովհետև հարցերը կան, հստակ են, սակայն պատասխանները չկան, եթե կան էլ, ապա այնքան վերացական, այնքան ոչ խորքային, որ ավելի լավ է այս հարցերի լուծումները քաղաքացին ինքը փնտրի, քան մնա կառավարության հույսին: 

Մինչդեռ ամեն ինչ կարող էր փոքր-ինչ այլ լինել: Աջակցության ծրագրերն ավելի հասցեական լինեին, հայտարարված արտակարգ դրությունը՝ նպատակային: Կառավարություն-հասարակություն կապն այս օրերին էլ ավելի պիտի ամրանար, մինչդեռ, ավաղ, սոցիալական խնդիրները և դրանց ժամանակին չտրվող լուծումները քայքայում են այդ նուրբ կապը:

Իհարկե, մենք մեր էությամբ ամուր ենք, դժվարությունները մեզ թևաթափ չեն անում, բայց եթե, օրինակ՝ 30-40 տարեկան մարդը կարող է իրեն բոլոր առումներով նեղություն տալ և հաղթահարել դժվարությունները, ապա նույնը նա չի կարող պահանջել իր մանկահասակ երեխայից կամ էլ հիվանդ ծնողից: 

Նրանց պահանջմունքներն այլ են, և ծանրագույն փորձություն է մարդու համար տեսնել, որ ընտանիքը կարիքի մեջ է, բայց ինքը ոչ մի ճար անել չի կարող:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli