Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե փո­ղո­ցում դի­մակ կրե­լու պրակ­տի­կան շա­րու­նակ­վի, առա­ջի­կա­յում այլ հի­վան­դու­թյուն­նե­րի աճ ենք ունե­նա­լու»

INTERVIEW

Թեպետ մեր քաղաքացիներն արդեն համակերպվել էին նաև փողոցում դիմակ կրելու պարտադիր պայմանին, այդուհանդերձ, հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ օդի ջերմաստիճանը հասավ անգամ +40-ի, շատերը բարձրաձայնեցին, մեղմ ասած, այն անհարմարության մասին, որը պատճառում է դիմակը: Անդրադառնալով թեմային՝ համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց, որ հարցն, իսկապես, շատ սուր է: 

«Բացի այն, որ զուտ դիսկոմֆորտ է, նաև մաշկային խնդիրներ է առաջացնում, դիմակը խրոնիկ կերպով թթվածնային քաղցի պայմաններ է ստեղծում: Էլ չեմ ասում, որ դիմակը, որպես արտաքին մատերիալ, շնչուղիների վրա լրացուցիչ պատնեշ առաջացնելով, իր վրա հավաքում է բազմաթիվ տարատեսակ միկրոբներ, բացիլներ, վիրուսային մասնիկներ: 

Եվ սա հատկապես փողոցային պայմաններում երկարատև կրելու դեպքում: Ու մարդը դիմակի՝ այդ բակտերիաներով հագեցած խիտ միջավայրից անընդհատ հարուցիչները շնչում է՝ դրանք ներմուծելով շնչառական համակարգ: Եվ եթե փողոցում դիմակ կրելու պրակտիկան շարունակվի, ամենայն հավանականությամբ, աշնանը, ինչպես նաև հետագայում ունենալու ենք նաև տարատեսակ բակտերիալ թոքաբորբերի աճ: 

Շատ հավանական է, որ կունենանք նաև տուբերկուլ յոզի հիվանդացության աճ: 

Երբ մարդու դիմադրողականությունն ընկած չէ, ազատ շնչառության պայմաններում այդ ախտածին հարուցիչները գլուխ չեն բարձրացնում: Բայց այլ պատկեր է դիմակ կրելու պարագայում: Ընկճելով շնչառական ապարատը ու լուրջ սթրեսի ենթարկելով այն՝ այլ հիվանդությունների աճ ենք ունենալու: Այս առումով մենք կարող ենք շատ մեծ խնդիրներ ունենալ մոտ ապագայում»,ասաց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է հատկապես շոգ եղանակին դիմակ կրելու ռիսկերին, մեր զրուցակիցը շեշտեց. «Շոգն ավելի շատ բարձրացնում է մաշկային խնդիրների առաջացման ռիսկը: Բացի այդ, շոգ եղանակային պայմաններում օդում փոշոտվածության մակարդակն է բարձրանում, և դիմակը, որպես ֆիլտր, ավելի շատ փոշի է վերցնում իր վրա: 

Միևնույն ժամանակ, դիմակը խոնավանում է, անհարմարություն պատճառում մարդկանց, որոնք ամեն պահի կարող են այն որևէ կերպ փորձել տեղաշարժել՝ պատճառած անհարմարությունից մի փոքր ձերբազատվելու համար: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անգամ ձեռքով կպնելը լրացուցիչ ինֆեկցման հնարավորություն է ստեղծում»:

 

Նա շեշտեց, որ դիմակի տեսակը, մեծ հաշվով, ևս կապ չունի վերոնշյալ հնարավոր խնդիրներից խուսափելու առումով. «Ընդհանուր առմամբ, եթե, օրինակ՝ խոշոր մեգապոլիսներում վարակի սրացման շրջանում փողոցում դիմակ կրելը որոշակի առումով կարող է արդարացված լինել, ապա մեզ մոտ բացարձակ իմաստ չեմ տեսնում: Մարդկանց պետք է թույլ տալ հանգիստ շնչել, առավել ևս, որ փողոցում դիմակ կրելը վարակի կանխարգելման առումով որևէ դեր չի խաղում: 

Հակառակը՝ մարդկանց ավելի է նյարդայացնում, թթվածնային քաղցի պայմաններ է ապահովում, ինչը լրացուցիչ ընկճում է դիմադրողականությունը և կարող է այլ վարակների զարգացման համար խթան հանդիսանալ: 

Այս ընթացքում անգամ վարակի պատասխանատու պետական կառույցների այլ համաճարակաբանների հետ եմ խոսել, խնդրել հարցը բարձրաձայնել: Լիովին համաձայն են լինում, ասում են՝ հայտնում ենք մեր մասնագիտական կարծիքը, բայց մեզ չեն լսում: Առհասարակ, առողջ կարծիքները շատ դժվարությամբ են ընկալվում համապատասխան մարմինների կողմից»:

Խոսելով համաճարակային ընդհանուր իրավիճակի մասին՝ Ռ. Հովհաննիսյանը նշեց, որ այս փուլում ու հատկապես օգոստոսին վարակի տարածման տեմպերի որոշակի նվազում կտեսնենք. 

«Դա պայմանավորված է արձակուրդային շրջանով: Նաև տնային տնտեսություններում վարակման տեմպերի որոշակի նվազում կլինի, քանի որ մարդիկ ավելի շատ են դրսում՝ մաքուր օդին գտնվում:

 Այնուամենայնիվ, վարակի տարածման տեմպերի նվազում կտեսնենք, մինչև արձակուրդային շրջանի ու շոգ եղանակի ավարտը: 

Իմ պատկերացմամբ՝ աշնանը սրացման փուլ ենք ունենալու, նորից վարակի տարածման տեմպերը բարձրանալու են՝ կապված նաև հարակից ինֆեկցիաների սեզոնային բռնկումների հետ»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ կառավարության կողմից բնակչության հետ անհրաժեշտ աշխատանքի տեսանկյունից որևէ լուրջ քայլ այդպես էլ չի նկատել այս ընթացքում. «Չտեսանք թեստավորման մեծ քանակների ավելացում, որը կնպաստեր շատ վարակակիրների հայտնաբերմանը, իսկ երբ մարդն իր վարակակիր լինել-չլինելու վիճակից տեղյակ է լինում, կանխարգելիչ գործողություններն ավելի են մեծանում ու քիչ հավանական է, որ ուրիշներին վարակի: 

Մեծ հաշվով, արտակարգ դրությամբ որևէ խնդիր չլուծվեց: Իսկ կոնտակտավորներին հետևելու մեխանիզմը այնքան հակասական ու պայմանական էր. եղել են դեպքեր, երբ երկու-երեք շաբաթ ուշացումով են պարետատնից զանգել ու ասել՝ գիտեք՝ դուք կոնտակտ եք ունեցել այսինչ անձի հետ: 

Դրանք հստակ դեպքեր են: Խնդիրն այն է, որ այն մեխանիզմները, որոնք իրական դեր պետք է խաղային, թերի ու անհասկանալի բնույթ ունեն: Անհրաժեշտ գործողությունների տեսանկյունից ես որևէ էական զարգացում չեմ տեսնում: Համաճարակը բնականոն հունով զարգացավ, տարածվեց և հիմա պարզապես հետևում ենք իր բնական ընթացքին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli