Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­մա­ճա­րակն ավե­լի շեշ­տեց տնտե­սա­կան անկ­ման տեմ­պը և ավե­լի ակ­նա­ռու դարձ­րեց այն»

INTERVIEW

 

Տնտեսական զարգացման տեմպերը մինչ համաճարակն էին դեպի անկում գնում, պարզապես հիմա այդ անկումն ավելի ինտենսիվ է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ մեզ մոտ անկման այս տեմպերն իրականում ավելի խորը պատճառներ ունեն, քան համաճարակն է և դրա թողած հետևանքները:

 

«Թեպետ համաճարակը ոչ ոք չէր կարող կանխատեսել, բայց հաշվի առնելով անգամ, օրինակ՝ ներկրման ու արտահանման ցուցանիշները, մինչ այս մեզ մոտ արդեն իսկ ակնհայտ էր բացասական սալդոն: 

 

Իսկ կորոնավիրուսը պարզապես գումարեց ու բարդացրեց բոլոր երևույթները: Այն ներդրումները, որոնք պետք է զարգացման համար գային, հիմա պետք է փրկելու՝ համաճարակի հետևանքները չեզոքացնելու համար գան, թեպետ մենք թե՛ արտադրության, թե՛, առհասարակ, տնտեսական հատվածում ներդրումների ոչ թե ավելացում, այլ նվազում ունենք: 

 

Մեծ հաշվով, համաճարակն ավելի շեշտեց մեր տնտեսական անկման տեմպը և ավելի ակնառու դարձրեց այն»,-շեշտեց նա: 

 

Ա. Պողոսյանը տնտեսական կառուցվածքի խնդիրը մատնանշեց. «Տնտեսական կառուցվածքում կա իրական սեկտոր, որտեղ գոյանում է ազգային եկամուտը: Եթե մեր երկրում սննդամթերք է արտադրվում ու մի մասն էլ արտահանվում է, շատ լավ է, բայց դա փոքր դեր ունի ու նվաճում չէ: Մենք արտադրություն չունենք, անգամ եթե կա, ապա մեծ մասը բարիք ու արդյունք չի ստեղծում: 

 

Մենք հիմա բազմաթիվ նոր կառուցված դատարկ շենքեր կարող ենք տեսնել, բայց դատարկ շենքի կողքը նոր դատարկ շենք են կառուցում, ինչը ոչինչ չի տալիս: Այսինքն, միջոցները ծախսվում են մի բանի վրա, որտեղ բարիք չկա: 

 

Ճիշտ է, մարդիկ եկամուտ են ստանում, բայց երկրի բարիքը չի ավելանում: Գլոբալ խնդիրն այն է, որ մեր արդյունաբերության մեջ զարգանում են այն հատվածները, որոնք իրական արդյունք չեն տալիս, բարիքը չեն ավելացնում ու ցուցանիշները մեզ մոտ չեն բարձրանում: 

 

Եթե վերլուծենք, մեզ փրկում են սննդի արտադրությունը, ծառայությունները և լեռնահանքային արտադրությունը: Նշված երեքից ոչ մեկը բարիք չի ստեղծում, ու, ցավոք, այս երեք ճյուղերն առաջատար են մեր բյուջեի կառուցվածքի մեջ»:

 

Ա. Պողոսյանի դիտարկմամբ, իրականում մեր տնտեսության իրական հատվածը չի զարգանում, այլ զարգանում է այն, ինչը պարզապես չէր կարող չզարգանալ:

 

«Կառավարությունը, պատասխանատու մարմինները տնտեսության իրական սեկտորի վրա պետք է ուշադրություն դարձնեն ու չթաքնվեն այն թվերի հետևում, որոնք ընդգրկում են հանքահումքային ճյուղը, ծառայությունների ոլորտն ու սննդի արտադրությունը: Այս ամենից պետք է վերանալ ու շատ ջանքեր, միջոցներ տրամադրել իրական սեկտորին»,-հավելեց նա:

 

Ա. Պողոսյանը դրական դինամիկա չի նկատում թե՛ սպառման ծավալների, թե՛ բնակչության կենսամակարդակի բարձրացման առումով:

 

«Կյանքի բարելավման տեսանկյունից մինչ այս, ընդհանուր առմամբ, միայն կենսաթոշակի 10 տոկոս ավելացում է եղել: Սա մի թիվ է, որը, մեծ հաշվով, ոչ մի խնդիր չի լուծում, կենսամակարդակի վրա դրական արդյունք չի թողնում: 

 

Ենթադրենք՝ քաղաքացու թոշակը 30 հազարից դարձավ 33, բայց չէ՞ որ այդ ընթացքում ապրանքների ու ծառայությունների գներն ավելի մեծ տոկոսով բարձրացան: Այսինքն, այս փոփոխությունը չթեթևացրեց մարդկանց հոգսը:

 

 Զուգահեռ նաև մեր գնողունակությունը չի ավելանում, իսկ աղքատության շեմը 30 տոկոսի մոտ է»,ասաց նա՝ ընդգծելով, որ սպառման ավելացման խնդիրն իր հերթին նաև արտադրության ծավալներից է կախված:

 

«Մեզ մոտ վերջին ցուցանիշներով տարբեր ապրանքախմբերում սպառման տեսանկյունից նաև դրական ցուցանիշներ կան, բայց կան շատ ավելի ցայտուն տվյալներ, որոնք ավելի են ընդգծում այն իրական պատկերը, որն ունենք: 

 

Օրինակ, եթե հացի արտադրությունը պակասել է, նշանակում է՝ սպառումն է պակասել: Եթե հացի արտադրությունը պակասում է, պակասում է բնակչությունը»,-ասաց նա՝ նշելով, որ կան նման հստակ ցուցիչներ, որոնք ուշադրության են արժանի՝ նաև հետագա անհրաժեշտ քայլերի իրականացման ու պլանավորման տեսանկյունից:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli