Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Համաժողովրդական ռեալ, մեծ հուզումներ առաջացնելու պոտենցիալ կա. իշխանությունները կորցրել են իրենց հեղինակության մեծ մասը»

ANALYSIS

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ զրույցում անդրադարձել ենք քաղաքական դաշտի ակտիվացման հնարավորությանն ու նախադրյալներին, խոսել նաև իշխանությանը և ընդդիմությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Սկսելով քաղաքական դաշտից ու ակտիվ փուլի հնարավորությունից՝ մեր զրուցակիցը նախ շեշտեց. «Եթե մենք քիչ թե շատ քաղաքականապես հասուն ժողովուրդ ունենայինք, վերջին մեկ տարվա ընթացքում իշխանափոխություն եղած կլիներ:

Ինչո՞ւ, որովհետև այս իշխանությունները փորձում են արժեքային համակարգերի հետ կապված որոշակի քայլեր իրականացնել: Եվ այս պարագայում քիչ թե շատ կազմակերպված ժողովուրդը ոտքի կկանգներ ու կհեռացներ նրանց: Այնպես որ, քաղաքական դաշտի ակտիվացման նախադրյալները կան, պարզապես մնում է հասուն քաղաքական գործիչներ լինեն ու կարողանան դրանք ռեալ արդյունքի վերածել: Բայց մենք քաղաքական դաշտում ևս խնդիր ունենք:

Խնդիրը վտանգները հասկանալու, նաև ժողովրդին ակտիվացնելու, պայքարի տանելու մեխանիզմներ չունենալն է»: Ա. Պեպանյանը շեշտեց՝ այս առումով դեռ կյանքը ցույց կտա, թե ինչպիսին են ընդդիմադիրների հնարավորությունները: Միևնույն ժամանակ նկատեց. «Եթե մի խարիզմատիկ առաջնորդ ի հայտ գա, այդ դեպքում իշխանությունների գործերը շատ վատ կլինեն: Իրականության մեջ ռեալ, մեծ համաժողովրդական հուզումներ առաջացնելու պոտենցիալ կա, քանի որ իշխանությունները կորցրել են իրենց հեղինակության մեծ մասը, որն ունեին ժամանակին:

Այս առումով իրենք լուրջ խնդիրներ ունեն, ու ցավն այն է, որ դաս չեն քաղում՝ շարունակում են այն ծրագիրը, որով եկել են իշխանության: Եթե ուսումնասիրենք Արևմուտքի վերջին 90 տարվա պատմությունը, կտեսնենք դեռ այդ ժամանակ առաջացած այն հոսանքը, որտեղ կար քրիստոնյա ավանդապահ քաղաքացուն ձևափոխելու և ազգի, ընտանիքի, հայրենիքի հանդեպ զգացողություններ չունեցող ինչ-որ մարդ դարձնելու նպատակը:

Հիմա այդ հոսանքը ներթափանցել է Հայաստան: Վաղուց էր շոշափուկներով ներթափանցում, բայց 2018թ. մայիսին իշխանությունը վերցրել է այդ հոսանքն ու փորձում է իրականացնել նշված ծրագիրը: Դրսի հոսանքը գրավել է Հայաստանը որոշակի ծրագրով, իսկ մարդիկ, որոնք իշխանության են, ամեն կերպ պետք է իրականացնեն այն: Եթե անգամ դիմադրություն լինի, պետք է հաղթեն, և այս առումով իրենք ի վիճակի չեն ժողովրդի կարծիքը լսել, որովհետև դա այդ ծրագրի խաթարում կնշանակի: Իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին ասվածն ընդամենը մարդկանց մոլորեցնելու քող է:

Հայաստանում ոչ մի ժողովրդավարություն չկա, մեծ հաշվով, ժողովուրդն էլ պատրաստ չէ ժողովրդավարության: Ավելին ՝ հայ ժողովրդին չի կարելի տանել ընտրությունների, որովհետև քաղաքական մտքի այսօրվա մակարդակով ժողովուրդն ի վիճակի չէ իշխանության բերել այն ուժերին, որոնք իսկապես Հայաստանը կհզորացնեն»: Վերադառնալով վերոնշյալ ծրագրին՝ Ա. Պեպանյանը շեշտեց, որ գլոբալ գործընթացի մեջ ենք: Ըստ նրա, հաշվի առնելով այդ հանգամանքը, ընդդիմությունը պետք է պայքարի ոչ թե իշխանության դեմ, այլ գիտակցի գլոբալ ուժերի առկայության մասին ու մտածի, թե այս ամենից ինչպես կարող ենք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ:

Անդրադառնալով քաղաքական դաշտի՝ նշվածից բխող ակտիվացման անհրաժեշտությանը՝ նա հավելեց. «Եթե Հայաստանը գտնվեր Եվրոպայի կենտրոնում ու իշխանության մոտ արժեքային համակարգի փոփոխման ծրագիր իրականացնելու ցանկություն լիներ, բացարձակ չէի անհանգստանա: Կասեի՝ հայ ժողովուրդն էլ թող այդպիսի ճանապարհների միջով անցնի, որով անցել է Եվրոպան: Բայց, ցավոք, մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, ուր կան թշնամիներ, որոնք ուզում են մեզ ոչնչացնել: Հաշվի առնելով այս իրողությունները՝ մենք մեզ նման հիմարություններ թույլ տալու իրավունք չունենք:

Մենք պարտավոր ենք այլ քաղաքականություն, այլ արժեքային համակարգ ունենալ, որ կարողանանք մեր պետությունը պահպանել: Գոյության առումով Հայաստանը երբեք այնքան վտանգավոր իրավիճակում չի եղել, քան այսօր է: Եվ ժողովրդի այս թմրած վիճակը վկայում է այն մասին, որ մարդկանց մեծամասնությունը քաղաքագիտական մտածողություն չունի ու չի կարողանում տեսնել այն վտանգները, որոնք կարող են լինել հետագայում»:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, եթե քաղաքական դաշտում ակտիվություն չլինի, ոչ թե լճացում, այլ ավելի լուրջ խնդիր կլինի: «Հաշվի առնենք տարածաշրջանային զարգացումները, նաև այն, թե ինչ երազանքներ ունեն մեր, այսպես ասած, հարևանները: Եթե արմատական վերափոխում չլինի, այդ դեպքում ոչ թե լճացման, այլ կործանման կգնանք:Մեզ մոտ, առհասարակ, ընդդիմությունը ոչ մի անգամ լուրջ ազդեցություն չի ունեցել իրականության վրա: Ունենալով առնվազն կես միլիոն աջակից՝ ժամանակի ընթացքում միշտ քամուն է տվել իր կապիտալը: Այնպես, ինչպես իշխանություններն են քամուն տալիս իրենց կապիտալը:

Չեն կարողացել իրականության վերափոխման ինչ-որ սաղմեր մտցնել, և սա է ցավալին: Ենթադրենք՝ հիմա հարյուր հազարավոր մարդկանց հանեցին փողոց, կրկնվեց երրորդ հանրապետության ողջ անցյալը, ցույցեր, երթեր, բախումներ, իշխանափոխություն: Բայց արդյունքում էլի նույն ցիկլի մեջ ենք մնալու: Մինչդեռ մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կարողանում են կապիտալիզացնել հասարակական դժգոհությունը՝ կյանքում հասնելով ինչ-որ որակական փոփոխությունների:

Եթե նշվածին հասնելու մեխանիզմները լինեն, անգամ իշխանության չգալով է հնարավոր երկրում արմատական վերափոխման հասնել և իշխանությանը թողնել օդում: Բայց այս առումով ևս խնդիր ունենք: Իրենք անընդհատ շարժվում են իշխանությունների գծած օրակարգով, ինչ-որ թեմայի շուրջ ինչ-որ բաներ են գրվում, բայց երկու օրից ամեն ինչ մոռացվում է: Հետո մի ուրիշ նոր քայլ է անում իշխանությունը, ու ամբողջ քաղաքական դաշտը սկսում է դրանով զբաղվել, ինչը խնդիր է»,-ասաց նա: Ա. Պեպանյանը մատնանշեց առկա դժգոհ հատվածի մասին ու ընդգծեց, որ նրանք առնվազն մի քանի հարյուր հազար են. «Բայց անգամ մի քանի հազարով է հնարավոր վերափոխման մեկնարկ տալ, ինչի մասին մեր քաղաքական դաշտը ևս չի մտածում:

Մտածում են՝ գանք իշխանության, կփոխենք, բայց խնդիրը իշխանության գալուց հետո երկիրը վերափոխելու հարցի պատասխանը չիմանալն է»: Ըստ մեր զրուցակցի՝ եթե այդ հարցի պատասխանը ու պատկերացումը ձևավորվի, ընդդիմությունը հաջողության կհասնի. «Պատմության մեջ օրինակներ կան, երբ մարդիկ փոքրաթիվ խմբերով են եղել, բայց որոշակի մարտավարության, տակտիկական քայլերի շնորհիվ կարողացել են նոր հասարակական հարաբերություններ մտցնել իրականության մեջ, հետո ընդլայնել այդ ամենն ու տիրել աշխարհին:

Պարզապես մեզ մոտ, ընդհանուր առմամբ, խորքային մտածողություն չկա, և սա մեր ազգային դեֆեկտն է»: Զրույցի վերջում անդրադարձանք կադրային մի շարք հարցերի: Արծրուն Պեպանյանն իշխանության կադրային հարցերն էլ է վերոնշյալ ծրագրի տրամաբանության մեջ դիտարկում. «Հայաստանում բավականին որակյալ կադրեր կան, բայց այս իշխանությունները չեն կարող նրանց ներգրավել կառավարման համակարգում, որովհետև նրանք գաղափարապես այլ մտածողության տեր մարդիկ են: Եթե նրանք գան ու լցվեն իշխանական համակարգ, իրենք վերոնշյալ ծրագիրը չեն իրականացնի: Արդյունքում երկրի ղեկավարը բարդություն կունենա այդ ծրագրի իրականացման տեսանկյունից:

Դրա համար ստիպված դրսից է կադրեր բերում: Ուշադիր նայենք կադրերին. ազգայինը կրող, արմատներով հողին կառչած, հայրենասեր մարդ մեծամասամբ չեք տեսնի: Այնպես որ, կադրային հարցն էլ է քաղաքական: Մեծ հաշվով, երկրի այսօրվա ղեկավարները կադրերի ընտրության հարցում ազատություն չունեն: Ցանկության դեպքում էլ չեն կարող ներգրավել վերոնշյալ որակյալ կադրերին, որովհետև դա դրսի կոնցեպցիաներին դեմ է: Ավելի կոնկրետ՝ ուզի էլ, Ն. Փաշինյանը չի կարող ներգրավել, որովհետև ինքը չի որոշում»:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli