Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերան առաջին անգամ կբեմադրվի Գառնու հեթանոսական տաճարում. աշխատանքների մեկնարկը տրված է

CULTURE

Գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերայի առաջին՝ լոնդոնյան բեմադրման 300–ամյակը նշվում է այս տարի: Ըստ փաստերի՝ օպերայի լիբրետոյի պատմական գործողությունները տեղի են ունենում Գառնիի հեթանոսական տաճարում և հենց այս պատճառով «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ օպերան կբեմադրվի տաճարում:

Երեկ Գառնիի տաճարի տարածքում տեղի ունեցավ ստեղծագործության բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը։ Մամուլի ասուլիսի ընթացքում «Հռադամիստ» օպերայի գլխավոր պրոդյուսեր Գագիկ Մանասյանը նշեց, որ կարծիք կա, թե օպերան ինչ-որ տեղ նվաստացնում է հայերին, նա շեշտեց՝ նման բան գոյություն չունի:

«Օպերան գրված է հին իտալերենով և չեմ կարծում՝ շատ մարդիկ կգտնվեն, որոնք ծանոթ են լիբրետոյին, այս օպերան շատ գեղեցիկ ստեղծագործություն է, այս օպերաները լիրիկական բովանդակություն ունեն և այս օպերայում պատմականություն փնտրելն ավելորդ աշխատանք է: Սա երաժշտական ստեղծագործություն է: Այս օպերան երկու ժողովուրդների մասին է, Իբերիայի թագավոր Հռադամիստ և հայոց թագավոր Տրդատի մասին է, որի ամառանոցում ենք մենք գտնվում այժմ, և օպերայի գործողություններն իրականում կատարվել են այս տաճարում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ օպերան շատ գեղեցիկ վերջաբան ունի և ժողովուրդների պատմության նպատակն այն է, որ ցույց տա՝ սերը միշտ հաղթում է կյանքին: Մանասյանը նշանակալի է համարում այն, որ օպերան բեմադրվելու է երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի արվեստագետների համագործակցությամբ։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ համավարակի ընթացքում կարողանում են երեք երկրների արվեստագետների նպատակները մեկտեղել և հանրությանը ներկայացնել օպերան:

Օպերայի գլխավոր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը նշեց, որ ամբողջ աշխարհում տարածված է այս օպերան, սակայն որևէ բեմադրություն չի կարող ունենալ այն խորհուրդը, որը կարող է հաղորդվել Գառնիի տաճարի միջոցով: «Շատերն արդեն հիացած են այս նախաձեռնությամբ  և վստահ եմ, որ տարբեր երկրներից կուզեն ավելի հասկանալ օպերան և հուսամ ժամանակը կգա, երբ նրանք կուզեն մեզ հետ լինել»,–ասաց նա:

Ջորջ Փեհլիվանյանը նշեց, որ պետք է արդեն աշխատել և քննարկել այն, թե այս օպերան ինչպես պետք է ընդունվի հասարակության կողմից: Նա բացատրեց, որ կորոնավիրուսի պայմաններում շատ դժվար է նման գործընթացներն իրականացնելը, նախագիծը շատ երկար ճանապարհ է անցել մինչ այստեղ հասնելը, բայց հույս ունի, որ այն շատ կարևոր է լինելու:

Բեմադրման ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վստահություն հայտնեց, որ օպերան այստեղ կընդունվի այնպես, ինչպես ամբողջ աշխարհում և շեշտեց, որ համավարակը չի կարող խանգարել աշխատանքներին, որոնց մեկնարկն արդեն տրված է. «Հրաշալի գաղափար է օպերան բեմադրել այնտեղ, որտեղ ըստ սցենարի՝ տեղի են ունենում իրադարձությունները: Սա բարդ աշխատություն  է, պատմությունը խճճված է, բայց այս երաժշտությունն իսկապես փառահեղ է»:

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն ընդգծեց, որ դժվարություններ կլինեն, սակայն երկմտություն կա այն հարցում, որ պետք է ներկայացումը մնայուն լինի, որովհետև նման բարոկկո օպերա հայկական օպերային հավաքածուում չկա: Նա վստահություն հայտնեց, որ օպերան այնպիսի ռեժիսոր է բեմադրում, որն օպերան ավելի հաճելի կդարձնի բոլորի համար: Նրա համար կարևոր է նաև այն, որ օպերան քննադատվի պատմականորեն, սակայն պետք է դժվարություններին պատրաստ լինել և մնայուն արժեք դարձնել այն, ինչին կարող է նաև աջակցել Կառավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli