Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը և Հա­յաս­տա­նը. ին­չի՞ վրա պետք է կենտ­րո­նա­նան իշ­խա­նու­թյուն­նե­րը

ANALYSIS

Մինչ մեր հանրության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական ճղճիմ քննարկումների վրա, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում խոշոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են ազդել մեզ վրա։ Քանի որ Հայաստանը տնտեսական առումով մեծապես կապված է ԵԱՏՄ երկրների հետ, ապա մեր ուշադրությանն առաջին հերթին պետք է արժանանան այն իրողությունները, որոնք տեղի են ունենում ԵՏՄ երկրների շուրջ։ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո երկրի ներքաղաքական կյանքում անկայուն իրավիճակ է ստեղծվել, պարբերաբար բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։ Այս իրավիճակով պայմանավորված՝ սրվում են ԵՄ-ի և Բելառուսի հարաբերությունները։

ԵՄ երկրները սպառնում են պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ։ Ռուսաստանի շուրջ ևս ակտիվ իրադարձություններ են տեղի ունենում։ Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման դեպքը դարձել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման պատճառ։ Նավալնիի թունավորման հետ կապված՝ Գերմանիան քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ, այդ թվում՝ ֆիզիկական անձանց բանկային ակտիվների սառեցում և մուտքի արգելք: Բեռլինը հույս ունի այս հարցում աջակցություն ստանալ Եվրամիության երկրներից:

Անգամ դիտարկվում է «Հյուսիսային հոսք 2»-ը՝ Բալթյան ծովով նոր գազատարի կառուցման Ռուսաստանի և Եվրոպայի համատեղ նախագիծը, սառեցնելու տարբերակը։ Ուշադրություն պետք է դարձնել, որ Հայաստանը հատկապես Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ շատ զգայուն է։ Եթե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են սահմանվում, ապա դրա բացասական ազդեցությունը անմիջապես նկատելի է դառնում Հայաստանի վրա, քանի որ մեր տնտեսությունը սերտորեն կապված է ռուսական տնտեսության հետ։ Այս առումով մեր աչքի առաջ են 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Ուկրաինայի հետ կապված իրավիճակի արդյունքում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները խորը լուրջ ազդեցություն ունեցան մեր տնտեսության վրա՝ խոչընդոտելով տնտեսական զարգացմանը։

Եվ հարց է, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է, այն էլ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, ևս մեկ հարված ընդունել իր վրա։ Դիտարկվո՞ւմ է, արդյոք, թե նման սցենարի դեպքում մեր երկիրը ինչպես պետք է դիմագրավի նոր դժվարություններին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ չկան։ Տարածաշրջանային մակարդակում ևս կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Թուրքիան վերջին շրջանում մեծ ակտիվություն է դրսևորում և փորձում է մեծացնել իր ռեգիոնալ ազդեցությունը։ Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցրել է նրան, որ հարևան երկրների և Թուրքիայի միջև խորը հակասություններ են ստեղծվել։

Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ այս իրավիճակում տարբեր ուղղություններով ընդլայնվում է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության մակարդակը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի և Արցախի անվտանգության համար։ Ուստի այսպիսի իրադրությունում Հայաստանի խնդիրն է օգտագործել Հունաստանի, Կիպրոսի, ԵՄ անդամ մյուս պետությունների ու արաբական երկրների հակաթուրքական տրամադրությունները և համագործակցել նրանց հետ Թուրքիային հակազդելու գործում։ Այս կոնտեքստում Հայաստանը խնդիր ունի նաև խորացնել հարաբերությունները հարևան Իրանի հետ, որը նույնպես դերակատարություն կարող է ունենալ Թուրքիայի հավակնությունները զսպելու տեսանկյունից։

Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվորեն աշխատի նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի ուղղությամբ։ Սակայն Հայաստանից այս հարցում մեծ ճկունություն է պահանջվում, որպեսզի մեր երկրի վրա չտարածվի այս երկու գերտերությունների կողմից միմյանց նկատմամբ տարվող «տնտեսական պատերազմի» ազդեցությունը։ Այնպես որ, հայկական պետությունը ներկայիս իրողությունների պայմաններում արտաքին քաղաքականության տեսանկյունից բարդ խնդիրների առաջ է կանգնած։ Եվ մանր-մունր թեմաների շուրջ փիառվելուց զատ իշխանությունները խնդիր ունեն մտածել նաև այսպիսի հարցերի շուրջ և անմիջապես անցնել գործի։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli