Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապա­վի­նել ինք­նա­գի­տակ­ցու­թյա­նը՝ Covid-ով չզբա­ղեց­նե­լու այն տե­ղը, որը կա­րող է անհրաժեշտ լինել վի­րա­վոր զին­վո­րին․«Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում կորոնավիրուսով վարակման թվերն սկսել են աճել: Միայն երեկվա դրությամբ հաստատվել է Covid-19 ով վարակման 1371 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է: ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է վարակման հայաստանյան թվերին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև այն պատերազմական իրավիճակը, որում գտնվում ենք: Նա մի քանի հանգամանք է առանձնացրել ու կիսվել այս փուլի համար կարևոր խորհուրդներով:

«Վարակի դեմ պայքարի միջոցառումների մասին բոլորն արդեն գիտեն, և, ցավոք, դրանց ավելացնելու որևէ այլ սպեցիֆիկ միջոց չկա: Մենք չենք կարող ասել, օրինակ՝ հակավիրուսային միջոց կամ պատվաստանյութն արդեն կա, բոլորդ եկեք պատվաստվելու: Մնացել ենք երեք միջոցառման վրա՝ ձեռքերի հիգիենա, դիմակներ, սոցիալական հեռավորության պահպանում: Իհարկե, որպես քաղաքացի, ինքս էլ եմ հասկանում, որ այս սթրեսային իրավիճակում ժողովրդի համար այդ խորհուրդները նույնիսկ երբեմն հակառակ ռեակցիա են առաջացնում, բայց գոյություն ունի հետևյալ օրենքը. պատերազմական իրավիճակները, ինչպես նաև արտակարգ իրավիճակները միշտ նպաստում են վարակիչ հիվանդությունների աճին: Այս փուլում պանդեմիայի մոլեգնող շրջանում ենք:

Խոսքն աշխարհի բոլոր երկրների մասին է: Եվրոպան էլ է արդեն երկրորդ ալիքի մեջ: Եվ աշխարհում առկա թվերը ցույց են տալիս, որ, ի տարբերություն առաջին ալիքի, երկրորդ ալիքն ավելի ինտենսիվ է ընթանում: Ես երեկ տեսա, որ լուրջ խնդիր կա, օրինակ՝ Անգլիայում, Իսպանիան ևս կրկին խնդրի առաջ է կանգնում: Այսինքն, աշխարհում է խնդիրը, իսկ պատերազմը մի քանի անգամ մեծացնում է վարակի տարածման հավանականությունը»,-ասաց Մերի Տեր-Ստեփանյանը՝ փաստելով, որ արդեն համավարակի երկրորդ ալիքն է գլուխ բարձրացրել:

«Եթե նայենք կորագծին, կտեսնենք, որ մենք օգոստոսի վերջից արդեն անկում ունեինք: Սեպտեմբերին կորագիծը լավ իջել էր: Հիմա արդեն դեպքերի կտրուկ ավելացում ունենք, որն արտահայտվում է կորի բարձրացմամբ: Աճում է նաև մահացությունը: Մենք այսօր պետք է ապավինենք մեր ինքնագիտակցությանը, որպեսզի այն տեղը, որը կարող է հիվանդանոցում զբաղեցնել վիրավոր զինվորը, չզբաղեցնի թոքաբորբով, Covid-ով տառապող հիվանդը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նա բնակչությանը կոչ արեց այս փուլում հնարավորինս պատվաստվել գրիպի դեմ, որովհետև, ըստ մասնագետի, գրիպով հիվանդացության բարձրացման հավանականություն ևս կա:

«Գրիպի վակցինան արդեն հասանելի է: Պայքարենք գոնե նրա դեմ, ինչը կարող ենք կանխել: Որքան հնարավոր է՝ շուտ պետք է պատվաստվեն հատկապես ռիսկի խմբերում գտնվող քաղաքացիները, որովհետև պատշաճ իմունիտետի մակարդակ միայն չորս շաբաթ հետո է լինում: Այսինքն, սեզոնին արդեն պատրաստ կլինեն գրիպի դեմ պայքարելուն: Գոնե այն, ինչը հնարավոր է նվազեցնել, պետք է դա փորձենք անել»,- ընդգծեց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ավելի կոշտ մեթոդների հնարավորությանն ու անհրաժեշտությանը պետական մակարդակով, նա նշեց. «Դա կախված է թե՛ երկրի այսօրվա ռազմական դրությունից, թե՛ տնտեսական իրավիճակից: Եվ, ճիշտն ասած, չգիտեմ, թե այս փուլում, օրինակ՝ որքանով է նպատակահարմար խոսել «լոքդաունի» մասին: Իսկ դպրոցները փակելն ու երեխաներին երկու շաբաթով արձակուրդ ուղարկելը միանշանակ դրական էր: Եվ իմ խորհուրդն այն է, որ շատ մեծ ուշադրություն դարձվի հատկապես տրանսպորտին, որովհետև տրանսպորտում օդափոխությունը գնալով վատանում է, սկսում են արդեն պատուհանները փակ երթևեկել, տրանսպորտում հաճախ նաև դիմակներ չեն կրում:

Այս ուղղությանը շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել, որովհետև ամենասերտ շփումը մենք այդտեղ ենք ունենում: Որքան կողքից նայում եմ՝ այդ հատվածում լուրջ խնդիր կա»: Վերջում անդրադառնալով հիմնական կանոնների պահպանմանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց թե՛ դիմակների, թե՛ ձեռքերի հիգիենայի և թե՛ սոցիալական հեռավորությունը պահպանելու կարևորության մասին: «Չեմ կարող ասել, թե սրանցից որն է ավելի առաջնային, բայց երեքն էլ միասին անհրաժեշտ է պահպանել: Դիմակ պետք է կրել հատկապես փակ, առավել ևս չօդափոխվող տարածքներում: Այսօր Եվրոպայում «6-ի կանոն» մոտեցումն է գործում: Այսինքն, վեց հոգուց ավելի չեն թույլատրում հավաքվել փակ տարածքներում: Որքան հնարավոր է, պետք է խուսափել փակ տարածքներում մեծ կուտակումներից:

Սա նվազեցնելու է թե՛ մնացած օդակաթիլային վարակիչ հիվանդությունների, թե՛ Covid-ի տարածման հավանականությունը: Մեզ մոտ արձանագրված թիվը վկայում է այն մասին, որ մենք անտեսել ենք այդ կանոնները: Սա, միգուցե, բնական է այն իրավիճակում, որում մենք ենք այսօր, և մոռանում ենք նաև այդ կանոնների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ չի կարելի մոռանալ, քանի որ այսպես շարունակելու դեպքում առողջապահական համակարգի համար մենք լուրջ բեռ կունենանք»,-եզրափակեց Մերի Տեր-Ստեփանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli