Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում ԵՄ անդամ երկրորդ խոշոր գործընկերը Գերմանիան է, հաջորդը՝ Իսպանիան

ANALYSIS

Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական մարդակեր տանդեմի ակտիվացումը և պատերազմների պարբերաբար սանձազերծումը իրական սպառնալիք են տարածաշրջանային բոլոր երկրների արտաքին անվտանգության և կայուն զարգացման տեսանկյունից:

Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը Ադրբեջանի նավթն ու գազն են, որի հիմնական մասը փոխանակվում է տարբեր զինատեսակներով:

Ադրբեջանի արտաքին մահաբեր առևտրի առաջնային խոշոր գործընկերներն են՝ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան: Այս երեք երկրներին միասին բաժին է հասնում ադրբեջանական նավթի և գազի արտահանման գրեթե 40 տոկոսը, որը կազմում է տարեկան շուրջ 7,3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այս երկրներից Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը կազմում է տարեկան շուրջ 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, որը գրեթե 7 անգամ զիջում է արտահանմանը (աղբյուրը՝https://tradingeconomics.com/azerbaijan):

Վաղուց արդեն հայտնի փաստ է՝ այս երկրները Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներն են ԵՄ տարածքից: Դեպի այս երկրներ ադրբեջանական նավթի և գազի արտահանման և այս երկրներից Ադրբեջանի երևացող ընդհանուր ներմուծման տարբերությունը (տարեկան միջինը՝ 6,2 միլիարդ ԱՄՆ դոլար) որոշակիորեն բնութագրում է այս երկրներից Ադրբեջան մատակարարվող զենքի ծավալները՝ «զենք նավթի դիմաց» շղթայով:

Հաշվի առնելով այս երեք երկրներից Ադրբեջանի ներմուծման անհամեմատ փոքր երևացող ծավալները՝ կարելի է ենթադրել. այս երկրները ադրբեջանական նավթի ու գազի դիմաց՝ ընդհուպ մինչև 80-85 տոկոսի չափով Ադրբեջանին մատակարարում են սեփական արտադրության զինատեսակները:

Բնականաբար, Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկեր այս երկրները ստանում են տնտեսական գերօգտներ: Վերջինիս ընդհանրական գնահատման տեսանկյունից հատկանշական են նաև հետևյալ իրողությունները՝

-       ադրբեջանական նավթի ու գազի արտահանման գները առնվազն 10-20 տոկոսով զիջում են միջազգային շուկաներում ձևավորվող համապատասխան գներին, և նշված շեղումը պատերազմական այս օրերին առավել խորանում է,

-       զենքի միջազգային առևտուրն ինքնին գերշահույթներ ապահովող բիզնես է, որի նվազագույն շահութաբերությունը՝ տարբեր գնահատումներով տատանվում է 30-50 տոկոս միջակայքում:

Այսպիսով, ամենահամեստ գնահատումներով ստացվում է՝ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան Ադրբեջանի հետ մահաբեր առևտրից ընդհանուր առմամբ ստանում են տարեկան առնվազն 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի գերօգուտներ՝ պարբերաբար ականատեսը լինելով դրա անմարդկային իրական հետևանքներին:

Ադրբեջան-Իտալիա մահաբեր առևտրի ընդհանրական գնահատումների ամփոփ արդյունքները հրապարակել ենք օրերս:

Ադրբեջանական նավթի և գազի հինգերորդ խոշոր ներկրողն աշխարհում և երկրորդը ԵՄ-ում (Իտալիայիցհետո)հանդիսանում է Գերմանիան՝ տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ծավալով:

Հատկանշական է նաև այն, որ 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմներին նախորդող ժամանակահատվածում ադրբեջանական նավթի և գազի արտահանումը դեպի Գերմանիա գրանցել է թռիչքաձև աճ: Մասնավորապես, 2011-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 100 անգամ գերազանցել է 2010թ. ցուցանիշը:Ի դեպ, ամենաբարձր աճերը գրանցվել են պատերազմներին նախորդող 1-2 տարիներին:

Ադրբեջանական նավթի և գազի ութերորդ խոշոր ներկրողն աշխարհում և երրորդը ԵՄ-ում (ԻտալիայիցևԳերմանիայիցհետո)հանդիսանում է Իսպանիան՝ տարեկան շուրջ 705 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: Այստեղ ևս հատկանշական է՝ պատերազմներին նախորդող 1-2 տարիներին ադրբեջանական նավթի ու գազի արտահանումը դեպի Իսպանիա աճել է շեշտակի: Մասնավորապես, 2014-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 3,5 անգամ գերազանցել է 2010-2013թթ. համապատասխան ցուցանիշը:

Կարելի էամփոփ եզրակացնել.

տնտեսական այս գերօգուտները,հակադրվելովնաև եվրոպական արժեհամակարգին,փաստացի պատճառ են դառնում այն իրողության, որ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան շարունակում են իրենց մահաբեր առևտուրը Ադրբեջանի հետ, իսկ օրերս էլ դեմ արտահայտվեցին Հունաստանի առաջարկին, որն ուղղված էր Թուրքիայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցներիկիրառմանը:

Եվ վերջում.

տնտեսական այս գերօգուտները ծնում են աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ՝ ներկայումս հայ ժողովրդի համար փաստագրվող անմարդկային հետևանքներով:

Իսկ շարունակության դեպքում՝ այս մարտահրավերներն ու հետևանքներն անխոս տեղափոխվելու են նաև այլ տարածաշրջաններ ու երկրներ …

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli