Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընդ­դեմ սեփական ժո­ղովր­դի. «սու­տա­սա­նի տու­նը հրդե­հվեց, ոչ ոք չհա­վա­տաց».«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը փոթորիկ էր ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ողջ հանրության համար։ Իրադարձություններն անսպասելիորեն կտրուկ զարգացումներ ունեցան հայ ժողովրդի համար, որը 44 օր կերակրվում էր ստով ու կեղծիքով։ Մինչ այդ քաղաքացիների մեծամասնությունը իշխանական պրոպագանդայի արդյունքում կտրված էր իրականությունից և համոզված էր, թե, միևնույն է, հայկական կողմին հաջողվելու է ինչ-որ կերպ հաղթանակ տանել։ Այն էլ՝ ջախջախիչ: Հանրությունն ուղղակի չէր էլ պատկերացնում, որ մեկ օրվա ընթացքում հայկական կողմին կարող են պարտադրվել հրադադարի՝ բացառապես արդբեջանցիների շահերից բխող ու ստորացուցիչ պայմաններ, դրա համար էլ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո այն բողոքի հախուռն դրսևորումների պատճառ դարձավ։

Անկեղծ ասած, ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, թե երկրի ղեկավարը անձամբ կարող է իր ստորագրությունը դնել այնպիսի բովանդակություն ունեցող փաստաթղթի տակ, որով Արցախը փաստացի բզիկ-բզիկ է արվում և հայկական վերահսկողության տակ է մնում նախկին ԼՂԻՄ-ի տարածքից էլ անհամեմատ փոքր հատված։ Սա Հայաստանի համար հարված էր թե՛ ռազմական տեսակետից, թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, թե՛ բարոյապես և թե՛ միջազգային հեղինակության առումով։ Այսպիսի հարվածից հետո մենք, ըստ երևույթին, տարիներով չենք կարողանա ուշքի գալ։ Հրադադարի հայտարարության ստորագրումը, մեծ հաշվով, հայ ժողովրդի թիկունքից դանակով հարվածելու նման մի բան էր ու, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։ Բայց իրավիճակի մեկ այլ «հմայքն» այն է, որ այս փաստաթղթի ստորագրման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանը կայացրել է միայնակ՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։ Էլ չենք խոսում ժողովրդի հետ խորհրդակցելու մասին, ինչի հետ կապված նա քանիցս ամպագոռգոռ հայտարարություններ է արել:

Նույնիսկ հանրապետության նախագահն ու արտգործնախարարը հայտարարեցին, թե տեղյակ չեն եղել ստորագրված փաստաթղթի բովանդակությունից։ Ու կատարվածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելու փոխարեն՝ Փաշինյանը փորձում է հնարավորինս արդարանալ և տարրալուծել իր պատասխանատվությունը բացառապես այլոց ուղղությամբ։ Այդպիսի փորձեր էին իրենց մեջ պարունակում Փաշինյանի հետպատերազմական բոլոր լայվերը, ելույթներն ու գրառումները, այդ թվում՝ նոյեմբերի 29-ի և 30-ի ֆեյսբուքյան գրառումները, երբ վերջինս անդրադառնում էր Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հանձնառությանը։ Ու այս համատեքստում հետաքրքրականն այն է, որ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները հերթով որպես սուտ են որակում իրենց նախաձեռնությունների հետ կապված Փաշինյանի պարզաբանումները։ Խնդիրն այն է, որ հոկտեմբերին դեռևս պայմաններ կային հրադադարի հասնելու, այն էլ՝ ավելի ձեռնտու պայմաններով։

Եվ հոկտեմբերի 18-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրադադարի հասնելու հարցի հետ կապված դիմել է Արցախի նախկին նախագահների աջակցությանը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն ՏերՊետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Ու հետաքրքրական է, որ Փաշինյանն իր գրառումների մեջ չի խոսում կամ միտումնավոր շրջանցում է այն թեման, որ, ըստ այդմ, հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ է պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և իրեն՝ Նիկոլ Փաշինյանին:

Եվ նախկին նախագահների տված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այդ պահին հրադադարի հասնելու նախաձեռնությանը աջակցելու մասին հրապարակային ուղերձներով պետք է հանդես գային նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի անհապաղ հրադադարի վերաբերյալ Փաշինյանի որոշումը չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն, և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա։ Նախագահների աջակցության միջոցով Փաշինյանի՝ հրադադարի հասնելու քայլը հանրության աչքում լեգիտիմություն կստանար։ Բացի այդ, նախկին նախագահների սատարման պայմաններում Փաշինյանը կարող էր բանակցությունների ընթացքում իրեն ավելի անկաշկանդ զգալ և խուսափել նաև դավաճանի պիտակից, սակայն վերջինս նախընտրեց մերժել նախագահների նախաձեռնությունը, այն անիմաստ համարել և նախապատվությունը տալ միայնակ որոշումներ կայացնելուն, որի արդյունքում էլ կանգնած ենք այս խայտառակ ու կործանարար վիճակի առաջ։

Ընդհանրապես, գեթե բոլորը միաբերան պնդում են այս կամ այն հարցի ժամանակ Փաշինյանի ստելու մասին: Սա կարծես գործելակերպ է նրա համար: Փաստացի ստացվում է, որ իր քաղաքական ամբիցիաների և մեծամտության պատճառով Փաշինյանը վերածվել է մի գործչի, որը գործում է ընդդեմ բոլորի, ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի, և նրան իշխանությունից հեռացնելու համար հանրայինքաղաքական միավորում է տեղի ունենում։ Նույնիսկ այն ուժերը, որոնց քաղաքական տեսակետները համընկնման գրեթե զրոյական կետեր ունեին, սկսել են համախմբվել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգի շուրջ։ Մի խոսքով՝ «կոնսենսուս մինուս մեկ»-ը միս ու արյուն է ստանում։ Իսկ այդ «մինուս մեկը» համառում է՝ պայքարի դուրս գալով սեփական ժողովրդի դեմ:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli