Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այս կերպ շարունավելու դեպքում կարող ենք արժանանալ Հադրութի ճակատագրին, Մեղրիի համայնքապետ

ANALYSIS

Նռնաձոր գյուղի տարածքում մեկ վիճելի հատված կա, ադրբեջանցիները նստել են անմիջապես սահմանագծին, ինչը խախտում է, քանի որ դա չեզոք գոտի է։ Դա տեղի է ունեցել ղեկավարության մեղքով, մեր տղաներն այնտեղ կանգնած էին, բայց  նոյեմբերի 9-ին, հրամանով հետ են քաշվել եւ չեզոք գոտին վերածվել է ադրբեջանական հենակետի, դրա բացատրությունը թող հրաման տվողները տան։ Այս մասին «24news»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

Պատասխանելով իր վիրավորվելու հանգամանքներին վերաբերող հարցին, Մեղրիի համայնքապետը նշել է, որ այն, պատերազմի ու դրա հետեւանքների աղետի համեմատ նշանակալի իրադարձություն չէ եւ չի ցանկանում անդրադառնալ մանրամասներին, եւ խոսել է պատերազմի առաջին օրերի մասին։

«Մեղրին Նախիջեւանի հետ սահման ունի եւ պատերազմի առաջին օրերից Մեղրու գնդին միշտ օգնել ենք Մեղրիի բնակչությամբ։ Մոբիլիզացիան, որը հայտարարվեց պատերազմի առաջին օրը եւ, ինչպես գիտեք, երրորդ օրը դադարեցվեց, ու փոխվեց ինչ-որ կամավորական ջոկատների, Մեղրիում, մինչեւ դադարեցվելը, արդեն 100 տոկոսով կատարվել էր, եւ սեպտեմբերի 29-ից Մեղրիի ամբողջ տղամարդ բնակչությունը զինկոմիսարիատով մոբիլիզացվել էր եւ դրվել Մեղրու գնդի տրամադրության տակ։

Հոկտեմբերի 4-ին Մեղրիի գունդը տեղափոխվեց Ջաբրայիլ, այնտեղ օգնության կարիք կար։ Գնդի հրամանատարի հետ միասին մենք այնտեղ էինք։ Չէի ուզի շատ մանրամասնել վիրավորվելու դրվագը, մեր իրականության մեջ դա այնքան էլ կարեւոր իրադարձություն չէր, այդպես ստացվեց՝ վիրավորվեցինք։ Բարեբախտաբար, մեծ հետք չի թողնի եւ եթե համեմատում ենք մեր զոհերի, վիրավորների հետ, կարելի է չխոսել դրա մասին», ասել է Մեղրիի համայնքապետը։

Պարտություն էլ կա, պարտություն էլ, ասել է Մխիթար Զաքարյանը, բայց հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, ըստ նրա, այդ գործընթացը կանգ չի առնում․

«Եթե համեմատում ենք նոյեմբերի 10-ի դրության հետ, քանի գնում՝ ավելի է վատանում իրավիճակը, չի ավարտվում մեր պարտության պրոցեսը։ Կապան-Գորիսին վերաբերուղ բոլոր խնդիրները, աշխարհագրորեն նաեւ Մեղրիի խնդիրներն են։ Բարեբախտաբար, դեմարկացիայի առումով Մեղրիում այդքան էլ մեծ խնդիրներ չկան։ Նռնաձոր գյուղի տարածքում մեկ վիճելի հատված կա, ադրբեջանցիները նստել են անմիջապես սահմանագծին, ինչը խախտում է, քանի որ դա չեզոք գոտի է։ Դա տեղի է ունեցել ղեկավարության մեղքով, մեր տղաներն այնտեղ կանգնած էին, բայց  նոյեմբերի 9-ին, հրամանով հետ են քաշվել եւ չեզոք գոտին վերածվել է ադրբեջանական հենակետի, դրա բացատրությունը թող հրաման տվողները տան, մեզ չեն բացատրում», ասել է նա։

Մխիթար Զաքարյանի խոսքով՝ վերջին իրադարձությունները որպես ապստամբություն ներկայացնելը ճիշտ չէ։ 

«Մեր պատմության մեջ Սյունիքը միշտ եղել է պետականամետ։ Մենք էլ էինք այնտեղ ներկա, այդ ակցիայի ժամանակ։ Մինչ երեկվա այցը, մի փոքրիկ համայնք կա՝ Գորայքը, որը բնակչության թվով Սյունիքի 1,4 տոկոսն է կազմում, որի համայնքապետը հայտարարել էր, թե Սյունիքի ոչ բոլոր համայնքներն են միացել հրաժարականի պահանջին, կարող ենք ուղղել՝ ոչ թե 100 տոկոս համայնքներն են միացել, այլ 98,6 տոկոսը։ Վստահեցնում եմ, որ արտահայտում ենք բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը։ Մեր պահանջից հետո եղավ վարչապետի այցը Սյունիք։ Նա, իր անցած ճանապարհով՝ որպես լրագրող, հնարավոր է, կարողանա պատասխանել հարցերին, բայց դա հարցի իրական պատասխան չէ, այլ պատասխանի իմիտացիա։ Եվ ինչքան լսում ենք նրա պատասխանները, խնդրի տակից դուրս գալ կարողանում է, բայց խնդիրը դրանից չի լուծվում։ Մենք  սահմանին ապրող ժողովուրդ ենք եւ ուզում ենք խնդիրների իրական լուծում», նշել է Մեղարի համայնքի ղեկավարը։

Մխիթար Զաքարյանն ասել է, որ հայտնի համաձայնագիրն ունի երեք կողմ, մինչդեռ իրենք, շարունակվող գործընթացներում, ՀՀ իշխանության ներկայությունը չեն զգում, խնդիրները փորձում են լուծել համայնքապետերը։ Նա ասել է, որ վարչապետի հետ հանդիպման են գնացել նաեւ իրենք՝ վարչապետի հրաժարականը պահանջողները, եւ ցանկացել են հենց մարզի սահմանադռանը լսել վարչապետի պարզաբանումները։

«Այնտեղ բերվել էին 12 ավտոբուս ներքին զորքերի ծառայողներ, տեղի ունեցավ անախորժ պահ, նրանք մարտական տրամադրվածությամբ էին եկել։ Բայց մենք իրականացրեցինք մեր քաղաքական ակցիան։ Այսօր լսեցի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հարցազրույցը, եւ չգիտեմ ինչ ասել, ասում են՝ կարող էր ծիծաղելի լինել, եթե այդքան ողբերգական չլիներ․  նա ասում էր, թե  ՏԻՄ ղեկավարները փոխանակ ռազմավարական ճանապարհ փակեն, պետք է լուծեն անվտանգության հարցեր, բայց ուզում եմ հուշել, որ անվտանգության խնդրի լուծումը կառավարության, ի դեմս պաշտպանության նախարարության, պարտավորությունն է։ Ինչ վերաբերում է ռազմավարական ճանապարհը փակելուն, մեզանից լավ ոչ ոք այդ ճանապարհի նշանակությունը չգիտի։ Վարչապետը կարող է ցանկացած իրավիճակ հօգուտ իրեն ներկայացնել։ Մենք արտահայտում ենք բնակչության բացարձակ մեծամասնության կարծիքը։ Նա ունի երկրպագուներ, բայց նրանք ասես Բարսելոնայի թիմի երկրպագուները լինեն, որոնք չեն կարող բացատրել, թե ինչին են երկրպագում։ Բայց խնդիրն իրոք լուրջ է, մենք եւրոպական երկրներով չենք շրջապատված, մենք չենք կարող սպասել, որ երկրպագուների կրքերը հանդարտվեն։ Այդ երկրպագուների մեծ մասը, չեմ ուզում վիրավորել, բայց սերիալ նայողի են նման, առաջ Կասանդրային էին երկրպագում, հիմա էլ նրան։ Ես Մեղրի համայնքի անունից կարող եմ խոսել, տնտեսապես ակտիվ աշխատողներից սկսած, բիզնեսմեններից, մտածող մարդկանցով վերջացրած, մենք արտահայտում ենք նրանց տեսակետը, հակառակ զանգվածը Ֆեյսբուքում է շատ ակտիվ եւ կեղծ տպավորթւյուն է լինում, թե նրանք շատ են։ Ես կարող էի հարմարվել, մինչեւ այդ երկրպագուների սթափության պահը գար, բայց մենք ժամանակ չունենք։ Ճանապարհ փակելը մեր տեսակը չէ, ես էվոլուցիոն զարգացման կողմնակիցն եմ։ Մանավանդ մեր աշխարհագրական դիրքը, մարտահրավերները հաշվի առնելով, մենք իրավունք չունենք հեղափոխական կտրուկ շարժումների։ Մենք երեք կողմից բարդ սահման ունենք, ես նկատի չունեմ, որ մենք ավելի գիտակից ենք, պարզապես մեր վիճակն է այդպիսին դարձրել։ Ես մեր վիճակը համեմատում եմ Հադրութի հետ, եթե իրադարձությունները, Աստված չանի, այս կերպ շարունավելու դեպքում, հավանական է արժանանանք Հադրութի ճակատագրին։

Մենք ունեինք պետություն, չեմ ուզում տարանջատել նախկիններ-ներկաներ, բայց հիմա տեսնում ենք ջոկատներ՝ բանակի փոխարեն, իսկ հաղթում է այն ազգը, որը կազմակերպված է, ավելի ուժեղ ձեռք, քան բանակն է, չկա, եւ հույսը դնել համայնքապետերի վրա, թե կազմեք ձեր ջոկատները, անհասկանալի է, մենք կվերածվենք պսեւդոպետության։ Եթե հարեւանները թուլություն տեսան, նրանց համար գայթակղությունը շատ մեծ կլինի, Մեղրին շատ ցանկալի է թշնամիների համար։ Բայց ես լավատես եմ, մենք ունենալու ենք ուժեղ բանակ եւ ուժեղ պետություն, եւ նրանց երազանքը իրականություն չի դառնա։

Ադրբեջանը Նախիջեւանին կապող ենթակառուցվածների մասին դրույթը, որը հայտնի համաձայնագրի 9-րդ կետն է, այնքան էլ Մեղրիի համայնքապետի մասշտաբի հարց չէ, համազգային, նույնիսկ աշխարհաքաղաքական հարց է։ Եթե ՀՀ-ն լինի ուժեղ պետություն, ռուս սահմանապահներն էլ երաշխավոր, եւ եթե տրանզիտ թույլատրենք, խնդիր չեմ տեսնում, տարածքով անցնողները պետք է մտածեն անվտանգության մասին, ոչ թե մենք, բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցիները գալիս են հարցեր լուծելու՝ մենք պետություն չենք տեսնում։ Թշնամու ախորժակը բացվում է թուլություն տեսնելիս։ ինչպես Վրաստանն է թույլատրում Լարսով անցնել, խնդիր չեմ տեսնում, բայց սահմանաշերտ տալը ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ։

Գորիսի համայնքապետի ձերբակալությունը եւ մեղադրանք առաջադրելն, իհարկե քաղաքական հարց էր, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, ինչպե՞ս համընկան այդ քրեական գործերը։ Եթե մարդը պատերազմի է մասնակցել, նման բաներից չի կարող վախենալ։ Իշխանությունն ավելի լուրջ խնդիրներ ունի, քան դա։ Իսկ այս իշխանությունը պետք  է հեռանա։ Ես ուզում եմ  նախ մեր Բանակի վերակենդանացումը տեսնել։ Հասկանալի է, պարտվել ենք, բայց մի՞թե հնարավոր չէ մեկ վաշտ՝ կոկիկ համազգեստով, զինված, ուղեկցի համայնքապետին ու նրա ուղեկիցներին, որոնք 60-ամյա սպորտային համագեստով նախկին ռազմիկներ են։ Դա ռեսուրսի հետ կապ չունի, բայց լուծվելիք խնդիր է, չէ։ Իմ իրավասության հարց չէ, բայց նորանշանակ պաշտպանության նախարարը․․․ Նա 20 տարի առաջ է նախարար եղել, հիմա տարիքն առած, արդեն հոգնած, պապիկ է նա։ Մի՞թե մեր զինվորականության մեջ չունենք երիտասարդ, եռանդուն կադրեր։ Ես միտում էլ եմ տեսնում, այնքան ակնհայտ է այդ սխալը։ Բանակի առումով բարոյալքվածության, ավելի ճիշտ լքվածության խնդիր եմ տեսնում։ Վերացական արտայահտություն են վերցրել՝ ժողովուրդ, երկրպագուները հո ժողովորդ չեն։ Իշխանափոխությունից հետո մենք ակնկալում ենք առաջնահերությունների վերանայում։ Մենք որեւէ քաղաքական ուժի չենք հարում, բայց այն ուժը, որի առաջնահերթությունները համահունչ իմ ներկայացրածին, մենք կողջունենք նրանց», ասել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli