Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միջին մակարդակի դպրոցական շարադրություն գրող Նիկոլի հույսն այն է, որ միջին և ցածր մակարդակի ուղեղները կկարդան ու կներեն իրեն». Արտակ Զաքարյան

ANALYSIS

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:

«Կարդալով Նիկոլի հոդվածը, մտածում ես, թե որքա՞ն անիմաստ ինքնաարդարացման փորձի է դիմել մի մարդ, ով բացի հրաժարականից այլ բան չունի անելու։ Բայց նա որոշել է Արցախյան խայտառակ պարտության ֆոնի վրա՝ ազատ ոճի շարադրություն գրել, մեղադրելով բոլորին։

Միջին մակարդակի դպրոցական շարադրություն գրող Նիկոլի հույսն այն է, որ միջին և ցածր մակարդակի ուղեղները կկարդան ու կներեն իրեն։ Ոչ միայն կներեն, այլ նաև կմեղադրեն նախորդ երեք նախագահներին։ Սա է Նիկոլի պարզունակության մակարդակը։ Գուցե ներողներ լինեն, բայց ոչ ՀՀ օրենսդրությունը։

Այնինչ փաստերն այլ բանի մասին են խոսում։

Նախ, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանի նախագահությունը, իր ողջ բանակցային գործընթացում որևէ մեղադրանք չի հնչեցրել Լևոն Տեր Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Նույնը նաև Սերժ Սարգսյանը, որևէ կերպ չի մեղադրել իր նախորդներին՝ Արցախյան բանակցային հարցերում։ Ընդհակառակը՝ նրանք, ունեցած տարբեր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում համերաշխ ու աջակից են եղել միմյանց։ Բոլորի պարագայում խնդիրը Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն էր և անվտանգության վստահելի երաշխիքների ստեղծումը։ Իսկ սեփական կետից Արցախյան գործընթացն ամբողջությամբ ձախողած անգրագետ մարդը, հիմա հետին թվով մեղավորներ է ման գալիս, ու փորձում ճողոպրել իր պատճառով հրահրված արյունալի ու կատաստրոֆիկ կործանումներից։

Երկրորդը. անկախ նրանից, թե բանակցային փուլերում, ո՞ր կողմից ինչ առաջարկներ են եղել, մեր մոտեցումը մեկն էր. «Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում»։ Սա գիտեր նաև Ալիևը, որը ինքն է 2016թ. ասել, որ «…փակ դռների ետևում իրեն ստիպում են (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները) ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։ Այս կարևոր հանգամանքը Նիկոլն իհարկե շրջանցել է իր շարադրության մեջ։ Եվ նա ստում է, երբ ասում է, որ բանակցություններում միայն տարածքների վերադարձի հարցն է եղել։ Դա գուցե իրեն են պարտադրել՝ տեսնելով, որ դավաճանության, անգիտության, ստելու ու հակասությունների մեծ հակումներ ունի։ Շուրջ 2.5 տարի նա աղավաղել, անորոշությունների ու հիասթափության է բերել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Դրանից օգտվել են հենց ադրբեջանն ու թուրքիան։

Երրորդ. ԵԱՀԿ ՄԽ բոլոր փաստաթղթերով շեշտվել է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» իսկ գլխավոր սկզբունքներից մեկը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն» է։ 2016թ. ապրիլյան 4 օրյա ավանտյուրայի ընթացքում և հետո, ԵԱՀԿ ՄԽ-ը, բոլոր միջազգային կառույցները, տարբեր երկրներ դատապարտեցին ադրբեջանի ռազմական ագրեսին։ Թող Նիկոլն ասի, 44 օր տևած թուրք-ադրբեջանական արյունալի պատերազում քանի երկիր դատապարտեց ադրբեջանին (եթե չասենք, որ տողատակերում նույնիսկ լեգիտիմացնում էին ադրբեջանին՝ ակնարկելով հայկական օկուպացիան)։ Չմոռանանք, որ 2016թ. մայիս- հունիս ամիսներին Սանկտ-Պետերբուրգում, Վիենային և Ժնևում ամրագրվեց հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որը դուրս մղվեց ու մոռացության մատնվեց հենց Նիկոլի ժամանակ։

Չորրորդ. Նիկոլը բազմաթիվ անգամ հայտարարել էր, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Արցախի և ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով։ Սակայն առ այսօր, նույնիսկ իր ստորագրած կապիտուլյացիայից հետո, չի ասում, թե ո՞րն էր իր պատկերացրած այդ լուծումը։

Հինգերորդ. Կազանյան փաստաթուղթը սխալ մեկնաբանելու փոխարեն, Նիկոլը լավ կանի հրապարակի այդ փաստաթղթի բոլոր դրույթները։ Դրանից հետո, յուրաքանչյուր Հայ մարդու համար պարզ կլինի, թե ինչու՞ էր Հայաստանը պատրաստ ստորագրել այն, և ինչու՞ ադրբեջանը չստորագրեց, ու վերջին պահին, հայկական կողմի համար նոր, անընդունելի առաջարկներ արեց։ Այլապես, լրագրողական ոճով մանիպուլյացիաներ անելով, միևնույն է, չի հաջողվելու սեփական կոպիտ սխալների ու կործանարար ձախողումների պատասխանատվությունից խուսափել։

Վեցերորդ. եթե Նիկոլը մտածում էր Արցախի, Հայաստանի տարածքային ամբողջականության, զինվորների և ժողովրդի անվտանգության մասին, ինչո՞ւ պատերազմի 5-րդ, 13-րդ և 23-րդ օրերին չօգտվեց Ռուսաստանի Նախագահի ընձեռած հնարավորությունից, ու չկանգնեցրեց պատերազմը։ Այդ ընթացքում Հադրութի, Շուշիի, Մեղրիի միջանցքի, Հայաստանի սահմանամերձ գյուղերի ու ճանապարհների մասին անգամ խոսք չկար։ Իսկ Լաչինի միջանցքը շատ ավելի լայն ու ապահով կարգավիճակով էր։

Յոթերորդ. ինչու՞ Նիկոլը պատշաճ կերպով չկազմակերպեց պետության պաշտպանությունը, չապահովեց բանակի թիկունքն ու համալրումը։ Իսկ համաձայնության ու խայտառակ կապիտուլյացիայի գնաց՝ միայն Շուշին հանձնելուց հետո։

Ութերորդ. օրեցօր ավելի ու ավելի շատ փաստեր ու եղելություններ են ի հայտ գալիս, որի վերաբերյալ անհրաժեշտ են համակողմանի ուսումնասիրություններ։ Տարբեր մարդիկ, ականատեսներ, զինվորականներ, կռվող տղերք, մի փոքր չափազանցրած, կամ կիսատ, պատմում են իրենց տեսածն ու լսածը։ Դրանք կամ պետք է հերքվեն, կամ պետք է ունենան պատասխանատուներ։ Այլապես մենք պետություն կոչվելու իրավունք չունենք, և ցանկացած պահին՝ ապագայում ևս կարող են գլխներիս խփեն, ու վերցնեն ում ինչ պետք է։

Դրան համար Նիկոլը պետք է հրաժարական տա, ու պատասխանի բազմաթիվ հարցերի։ Դրանից հետո, թող ինչքան ուզում է հոդվածներ գրի։ Հիմա, անիմաստ է. կռվից հետո բռունցքներով չեն թափահարում»:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli