Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես կոճգամի գյուտարարը ոչինչ չստացավ, փոխարենը միլիոնատեր դարձավ ուրիշը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեխնիկական առաջընթացն այնքան է ծանրաբեռնել աշխարհի բոլոր երկրների գծագրողներին, որ անհրաժեշտություն է առաջացել հեշտացնել նրանց դժվար աշխատանքը: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է այդ պարզագույն իրը՝ կոճգամը, որը ներկայումս էլ դեռ շարունակում է արժանապատվորեն ծառայել մարդկանց: Գրասենյակային կոճգամը մետաղական արտադրանք է, որը նախատեսված է ինչ-որ իր որևէ մակերեսի ամրացնելու համար (օրինակ՝ թուղթը գրատախտակին): Իսկ կոչվում է գրասենյակային այն պատճառով, որ ավելի հաճախ օգտագործվում է գրասենյակներում:

Դասական եվրոպական կոճգամը բաղկացած է գլխից և շեղբից: Գլխիկը կտրված է եռանկյունաձև, իսկ կտրվածքն էլ շեղբն է: Իսկ ամերիկյան կոճգամն ունի գլխադիր և ասեղնաձև շեղբ, ընդ որում, ասեղի երկարությունը կարող է տարբեր լինել: Դասական կոճգամներում, ի տարբերություն այլ տեսակների, շեղբի երկարությունը սովորաբար հավասար է գլխիկի շառավղին: Գերմանացի ժամագործ Յոհան Կիրստենն է համարվում եռանկյունաձև կլոր կոճգամի «հայրը»: Ինչպես հաճախ է պատահում, գյուտարարը ոչինչ չի ստացել իր գաղափարից, ամբողջ օգուտը ստացել են այլ մարդիկ: Վաճառական Օտտո Լինդշտեթը եղբոր՝ Պոլի հետ արտոնագրել է կոճգամը 1904 թվականին: Հետագայում Լինդշտեթը միլիոնատեր է դարձել, իսկ Կիրստենը ոչինչ էլ չի ստացել: Գրեթե նույն ժամանակ՝ 1900 թվականին, Ամերիկայում Էդվին Մուրը հիմնել է մի ընկերություն, որի կապիտալը կազմել է մոտ 100 դոլար: Այդ ընկերության արտադրած կոճգամը այն ժամանակ անվանվել է «a pin with a handle», այսինքն՝ «բռնիչով քորոց», որը նույն ամերիկյան կոճգամն է:

Որոշ ժամանակ անց Մուրը մեծացրել է արտադրությունը, որը ներկայումս էլ դեռ հաջողությամբ աշխատում է: 1904 թվականի հուլիսից մինչ օրս «Moore Push-Pin» ընկերությունը արտադրում է, ի թիվս այլ գրասենյակային իրերի, պլաստիկ բռնակով մեզ ծանոթ ամերիկյան կոճգամը: Սովորաբար, կոճգամի բռնակը նմանվում է մխոցի և կողմնային հատվածում ունենում է օղակաձև ակոսներ: Պլաստիկ բռնակի կենտրոնից դուրս է գալիս մետաղական ասեղը, որի երկարությունը կայունության համար սովորաբար ուղիղ համեմատական է սկավառակի բռնակի տրամագծին: Խորհրդային Միությունում կոճգամները բոլորովին այլ տեսք են ունեցել: Դրանք եղել են երկու տարբերակով՝ ամբողջական շտեմպավորված և հավաքովի: Կոճգամի գլխիկի կլոր և թեթևակի ուռուցիկ մակերեսին դրոշմվել է կոճգամի համարը և արտադրող ընկերության ապրանքային նշանը: Կոճգամները եղել են չորս համարների՝ կախված գլխիկի տրամագծից և շեղբի երկարությունից՝ 1, 2, 3 և 4:

Դրանք արտադրվել են տեղական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից և փաթեթավորվել 25, 50 և 100 հատով՝ ստվարաթղթե տուփերի մեջ: Եթե տուփի մեջ առկա էր 100 կոճգամ, այնտեղ լրացուցիչ տեղադրվել է մետաղյա կոճգամահանիչ: Արժե նշել, որ եռանկյունաձև շեղբով կլոր կոճգամի բախտը ավելի է բերել: Բանն այն է, որ ինչ-որ «հանճար» որոշել է այն օգտագործել ոչ թե բուն նպատակի համար, այլ գտել է մեկ այլ կիրառություն՝ կոճգամը դնել շեղբով վերև կողքինի աթոռին, երբ նա տեղից վեր է կացել: Կոճգամի ստեղծողի անունը պատմությունը պահպանել է, իսկ թե ով է եղել այդ հիմար կատակի առաջին կատարողը, մնացել է անհայտ և, ըստ ամենայնի, երբեք էլ հայտնի չի դառնա:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli