Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որի վրա փորձում են իրենց առաջ մղել տեղական պոպուլիստները և արևմտյան գրանտակերները․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Ռուսաստանը պետք է տեղը դնի հայ արկածախնդիրներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի գալիք ընտրություններում քաղաքական պատկերը բավականին խայտաբղետ է: Ընտրություններին մասնակցում են 26 տարբեր կուսակցություններ և դաշինքներ, ու նման փոքր հանրապետության համար դա շատ է թվում: Բայց բոլոր քիչ թե շատ արժանի քաղաքական գործիչները զգում են պատմական պահի կարևորությունը և ցանկանում են ինչ-որ բան անել: Երկիրը գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ. նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այժմ կորցնում է իր սեփական տարածքները (որոնք օկուպացվում են Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պասիվ կամ նույնիսկ լուռ աջակցությամբ):

Ուստի յուրաքանչյուր քաղաքական գործիչ մտածում է, որ ճգնաժամի ալիքը իրեն էլ քաղաքական օլիմպ կբարձրացնի այնպես, ինչպես դա եղավ Փաշինյանի հետ 2018 թվականին: Ռուսաստանը փորձում է չխառնվել հայկական ներքին վեճերին, ինչպես 2018 թվականին չխառնվեց: Դա երկու պատճառ ունի: Նախ՝ Ռուսաստանի իշխանությունները սկզբունքորեն փորձում են բացահայտ չխառնվել ինքնիշխան երկրների ներքին գործերին: Երկրորդ՝ կա համոզմունք, որ ով էլ հաղթի Հայաստանում, կլինի բացարձակ ռուսամետ քաղաքական գործիչ: Թվում է, թե այլ կերպ չի էլ կարող լինել. այսօր Հայաստանն ամբողջովին կախված է Ռուսաստանից ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերով: Սակայն այդ գործնական կախվածությունը չի խանգարում, որ Հայաստանի ընտրությունները ձեռք բերեն այնպիսի ուղղվածություն, որը չափազանց տհաճ է Ռուսաստանի և նրա շահերի համար:

Ներկայումս Հայաստանում նկատվում է հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որի վրա փորձում են իրենց առաջ մղել տեղական պոպուլիստները և արևմտյան գրանտակերները: Այդ տրամադրությունների պատճառը վերջերս Սև լճի մերձակայքում հայկական տարածք ադրբեջանցիների ներխուժման նկատմամբ Ռուսաստանի պասիվ դիրքորոշումն է: Հայերը համոզված են, որ Ռուսաստանը պետք է ուժով պաշտպանի իր դաշնակցի ինքնիշխանությունը, այլ ոչ թե անիմաստ և անգամ ստորացուցիչ բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ: Փորձագետները, իհարկե, բացատրում են ռուսական կողմի գործողությունների տրամաբանությունը: Արդյո՞ք Մոսկվայի համար, մեղմ ասած, խելամիտ կլինի ուժ կիրառելը ՀԱՊԿ-ի դաշնակցին պաշտպանելու համար մի իրավիճակում, երբ ինքը՝ դաշնակիցը (ի դեմս Փաշինյանի), չի օգտագործում այդ ուժը:

Փոխանակ հարվածելու ադրբեջանական ներխուժող զորքերին, ապա Մոսկվայից օգնություն խնդրելու, Փաշինյանն ինքն է «բանակցում»՝ հավանաբար իր արտասահմանցի ընկերների խնդրանքով, որպես անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին վարկաբեկելու, ինչպես նաև իր կողմից բազմիցս հնչեցված այն վարկածը հաստատելու համար, որ Ղարաբաղը ինքը չի հանձնել, այլ կորցրել է «Ռուսաստանի դավաճանության պատճառով»: Ընտրողներին դժվար է բացատրել բարդ սխեմաները. նրանց համար շատ ավելի հեշտ է տեղեկանալ Փաշինյանից և այլ արևմտամետ ուժերի քարոզիչներից այն մասին, որ «Ռուսաստանն է արգելում մեզ ուժ գործադրել զավթիչների դեմ»: Եվ տրամաբանական եզրակացություն. «Մենք շտապ պետք է փոխենք մեր դաշնակցին»:

Օրինակ՝ Ֆրանսիայով, որի նախագահ Էմանուել Մակրոնը կոպտորեն պահանջել է դուրս բերել ադրբեջանական զորքերը: Իհարկե, նրա խոսքերի հետևում ոչինչ չկա, և Մակրոնը չի ուղարկի իր զորքը Հայաստան, չի պաշտպանի, բայց ասում է ճիշտ բառեր: Իսկ հասարակ մարդկանց համար ձևը հաճախ ավելի էական է, քան էությունը: Այսպիսով, հայերը սկսել են նայել դեպի Արևմուտք: Այո, ոչ բոլորը. հայերի մեծամասնությունը այնքան հուսահատ չէ, որ անջատի ուղեղը, ուստի և շատերը շարունակում են մնալ ռուսամետ: Այնուամենայնիվ, այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում: Բացի ակնհայտ ռուսամետ ուղղվածությամբ քաղաքական գործիչներից, որոնք պատրաստ են Փաշինյանի օրոք խաթարված ռուս-հայկական հարաբերությունները վերականգնել (օրինակ՝ Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը), կան նաև նրանք, ովքեր խաղում են «ռուսամետ քաղաքական գործիչ»: Լավագույն դեպքում նրանք պոպուլիստներ են, իսկ վատագույն դեպքում ուղղակի խաբեբաներ:

Իհարկե, ռուս ընթերցողը հարց կտա. ինչո՞ւ Մոսկվան պետք է մտահոգվի Հայաստանի ճակատագրով, եթե հայերը հաշվի չեն առել Փաշինյանի կառավարման դասերը, եթե Ղարաբաղի կորստից հետո նրանք չեն գիտակցել Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման վնասակարությունը, եթե նրանք դեռ հավատում են «բազմաուղղվածությանը» և անվտանգության՝ Ռուսաստանի այլընտրանքի գոյությանը: Եթե հայերը նորից պատրաստ են Փաշինյան ընտրել, թող հետո չնեղանան Երևանի՝ Էրդողանաբադ վերանվանվելուց: Դա այդպես է, բայց կա մի փոքր բայց. Հայաստանի կորուստը հղի է մեծ վնասներով ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի համար: Եթե Երևանը դուրս գա Մոսկվայի ազդեցության գոտուց, ապա Ռուսաստանը կզրկվի Կովկասում իր միակ դաշնակցից: Հայերը կարող են լինել բարդ, կոպիտ, միամիտ կամ բանալ գործընկերներ, բայց Ռուսաստանը տարածաշրջանում այլ դաշնակից չունի: Ադրբեջանը խստորեն վերահսկվում է Թուրքիայի, իսկ Վրաստանը՝ ԱՄՆ-ի կողմից: Այո, վրացիները երկմտում են, նրանք արդեն հասկանում են, որ չեն կարող պաշտպանվել Թուրքիայի սողացող տնտեսական օկուպացիայից, բայց վրացական էլիտաները չունեն ուղեղ և/կամ քաղաքական համարձակություն ընտրելու երկու չարիքների միջև և վերջապես կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Հայաստանի կորստի արդյունքում Ռուսաստանը Սև ծովից Կասպից ծով կստանա թուրքական հսկողության տակ գտնվող սանիտարական գոտի, որը կկտրի Ռուսաստանին Մերձավոր Արևելքից: Նման հեռանկարը, մեղմ ասած, հուսադրող չէ, ուստի Մոսկվան պետք է մի կողմ դնի պոպկորնը և հստակ արտահայտի իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ, հայտարարի, թե ովքեր են ռուսամետ քաղաքական գործիչները (և օգնի նրանց վարկանիշ ձեռք բերել, օրինակ՝ անձնական հանդիպումների միջոցով), բացահայտի այն արկածախնդիրներին, որոնք ներկայանում են որպես «ռուսների ընկերներ», բայց որոնց հետ Մոսկվան ոչ մի առնչություն չունի: Եվ պետք է ևս մեկ անգամ դա անել հանուն Կովկասի տարածաշրջանում ռուսական շահերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli