Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հենց Հայաստանի իշխանությունների պատճառով ունեցանք այն, ինչ ունեցանք. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարզ է, որ անցյալ տարի պատերազմը հենց այնպես չսկսվեց։ Շարունակենք հասկանալ, թե ինչու այն սկսվեց և ինչու նման ավարտ ունեցավ: Արձանագրենք, որ օրվա իշխանությունները դրա համար ստեղծել էին լիովին «բարենպաստ» միջավայր։ Ժամանակ կար, երբ պաշտոնական Բաքուն խոսում էր այն մասին, թե միջնորդները իրենց ճնշում են, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը, կամ ակնարկում էր, թե միջազգային հանրությունը իրեն թույլ չի տալիս ռազմական գործողություններ սկսել։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել, որ երազում է բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի հասցնել, որպեսզի հնարավորություն ունենա ռազմական գործողությունները վերսկսել։

Հարց է առաջանում, թե ի՞նչը փոխվեց, որ Բաքուն ոչ միայն համարձակվեց պատերազմ սկսել, այլև նրա գործողություններն այնպիսի միջազգային արձագանք չստացան, ինչպես ակնկալվում էր։ Ավելին, Ադրբեջանի կողմից իրագործված բազմաթիվ հանցագործություններից հետո էլ որոշ երկրներ նույնիսկ շտապում են շնորհավորել Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ։ Թերևս պատճառը պետք է փնտրել հայկական կողմի քայլերում։ Տարիներ շարունակ ձևավորվել էր բանակցային օրակարգ, որի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ապահովվում էր քննարկումների ու երկխոսության շարունակականությունը։ Թե բանակցությունները որքանով էին արդարացնում հայկական կողմի ակնկալիքները, այլ հարց է, սակայն այդ գործընթացի շարունակականությունը կանխում էր լայնամասշտաբ պատերազմի հեռանկարը։ Սակայն, երբ 2018 թվականին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, բանակցային գործընթացի հունը լիովին փոխվեց։

Չնայած միջազգային ասպարեզում աշխատանքի փորձի բացակայությանը, Փաշինյանը համարձակվեց, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել, թե բանակցություններն ինքը սկսում է սեփական կետից, այսինքն՝ ի չիք է դարձնում նախկինում բանակցված ողջ փաթեթը։ Իսկ թե որն էր Փաշինյանի սեփական կետը, հանրությունն այդպես էլ չհասկացավ, քանի որ նրա քայլերն ավելի շատ միտված էին բանակցային գործընթացի տապալմանը։ Փաշինյանը անընդհատ կրկնում էր, թե Արցախյան հարցի յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի համար, բայց այդպես էլ հրապարակայնորեն չէր որոշակիացնում, թե բովանդակային առումով ո՞րն է Արցախի հարցում իր պատկերացրած լուծումը։

Հայկական կողմի ամենամեծ բացթողումներից մեկը սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածություններից հրաժարվելն էր։ Դրանք Փաշինյանը փոխարինել էր Դուշանբեի վերելակային պայմանավորվածությամբ։ Հետաքրքրական է, որ Դուշանբեում Փաշինյանի ու Ալիևի զրույցը տեղի ունեցավ ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում և այդ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահությունը չէր նախապատրաստել։ Այսինքն, Փաշինյանը փորձեց անտեսել միջնորդական առաքելության նշանակությունը և դրանից դուրս պայմանավորվածությունների մեջ մտնել Ալիևի հետ։ Եթե իրենց անտեսում են, ապա դրանից հետո ինչպե՞ս կարող էին միջնորդները լուրջ վերաբերվել Փաշինյանի դիրքորոշումներին։

Այդ իսկ պատճառով էլ, երբ Հայաստանի գործող իշխանություններն արդեն գլխի ընկան սահմանային հետաքննության մեխանիզմների մասին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության կարևորությունը, դրանք արդեն դուրս էին մնացել միջնորդների բառապաշարից։ Բացի այդ, ողջ բանակցային գործընթացի ընթացքում Փաշինյանը միայն բողոքում էր, թե ինքը ծանր բանակցային ժառանգություն է ստացել, սակայն դրա հետ մեկտեղ «ունքն ուղղելու տեղը աչքն էլ էր հանում» ու իր անհավասարակշիռ պահվածքով ավելի բարդացնում իրավիճակը։ Օրինակ՝ նա անցյալ տարվա փետրվարին հանկարծակի որոշեց ֆեյսբուքյան էջում հրապարակել Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կողմից հռչակված «Մյունխենյան սկզբունքները»։

Այդպես էլ անհասկանալի մնաց՝ դիտավորյա՞լ էր դա արվել, թե չհասկանալով. ի վերջո, ի՞նչ իմաստ ուներ այդ դրույթների հրապարակումը, երբ դրան ոչ ոք համաձայնություն չէր տվել, և այն չէր արտացոլվել միջնորդների հայտարարություններում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը մի կողմից՝ Ալիևին կառուցողական էր համարում, իսկ մյուս կողմից էլ՝ գրգռում էր հակառակորդին, որպեսզի ռազմական գործողություններ սկսի։ Անցյալ տարի Տավուշյան մարտերից հետո Փաշինյանն այն ներկայացրեց որպես աշխարհացունց մի իրադարձություն, որի հիմքի վրա էլ հյուսվեց իշխանությունների «փիառ փուչիկը»։ Այդ կապակցությամբ Փաշինյանն անգամ Սարդարապատում հանդիսավոր միջոցառում կազմակերպեց ու շռայլորեն «Մարտական խաչ»-եր բաժանելով՝ հայտարարում էր, թե հայկական բանակը մարտունակ է և անպարտ առավել քան երբևէ։ Ավելին, նա կատարեց ամենավտանգավոր հայտարարություններից մեկը՝ հայկական բանակը որակելով որպես տարածաշրջանում ամենամարտունակը:

Որոշ ժամանակ անց Փաշինյանը սկսեց սպառնալ, թե կարող է այնպիսի ինֆորմացիաներ տարածել, որոնք կապակայունացնեն ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում։ Բայց այդպես էլ Փաշինյանի հարցազրույցի այդ հատվածը չհրապարակվեց։ Եվ ստացվեց այնպես, որ նմանատիպ հայտարարություններով Հայաստանի «ղեկավարը» փաստացի պայմաններ էր ստեղծում, որպեսզի Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի։ Իսկ երբ հակառակորդը համարձակվեց նախաձեռնել ագրեսիվ պատերազմը, միջազգային հանրությունը չշտապեց դատապարտել Ալիևի գործողությունները, քանի որ դրա համար Փաշինյանը լեգիտիմ հիմքեր էր ստեղծել։

Հետո արդեն պատերազմի ժամանակ Փաշինյանը իր կողմից հռչակված անպարտ ու մարտունակ բանակի փոխարեն սկսեց խոսել դիրքերը լ քող ու վատ պատրաստված բանակի մասին ու կանոնավոր ռազմական ուժերի արդյունավետ օգտագործման փոխարեն սկսեց խրախուսել կամավորական ջոկատների ձևավորումը։

Եվ Հայաստանի իշխանությունների պատճառով էլ ունեցանք այն, ինչ ունեցանք, ավելին՝ նույնիսկ հակառակորդն է ապշել իր անսպասելի հաղթանակներից, ու պատահական չէ, որ պատերազմից հետո համացանցում էին հայտնվում տեսանյութեր, որոնցում ադրբեջանցի զինվորները շնորհակալություն էին հայտնում Փաշինյանին։ Եթե հետադարձ կերպով վերլուծում ենք իրադարձությունների ընթացքը, ապա տեսնում ենք, որ Փաշինյանի իշխանությունը պարզապես նվեր էր թշնամու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli