Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական բեռնատարները կանգնած են մնացել Լարսի ճանապարհին, մթերքն էլ փչանում է (տեսանյութ)

VIDEO

Վերին Լարսի անցակետում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մի քանի տասնյակից ավելի հայկական բեռնատար մեքենաներ կանգնած են և չեն կարողանում առաջ շարժվել։  Վարորդներն ահազանգում են, որ փչանում է մթերքը, իրենք էլ չգիտեն, թե դեռ քանի օր են այդպես կանգնած մնալու։ Տեսանյութում երևում  են նաև «Սպայկա» ընկերության բեռնատարները։

«Ա1+»-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը հայտնեց, որ իրենց ընկերության 40 բեռնատար մեքենա արդեն 6 օր է՝ չի կարողանում անցնել Լարսը։

«Ընդհանուր, տարբեր երկրների մեքենաների կուտակումը Վրաստանի տարածքում այժմ մոտ 2000 է՝ Թբիլիսիից մինչև Կազբեկ սար։ Թեև ասում են՝ շինարարություն է, բայց իրականում այդքան մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Փոխվել է Լարսի մաքսատան աշխատակազմը ու երեք անգամ ավելի դանդաղ են աշխատում», - ասաց «Սպայկա» ընկերության ներկայացուցիչը։

Կարեն Աղդայանի խոսքով՝ Վրաստանն էլ առանց հերթի և անարգել անցկացնում է իրենց մեքենաները կամ այն մեքենաները, որոնք վրացական բեռ են տեղափոխում։

Մարդիկ նշում էին նաև, որ Թուրքիայից եկող բեռնատարները նույնպես անարգել անցնում են։ Սրա վերաբերյալ Աղդայանը պատասխանում է, որ թուրքական մեքենաները Թբիլիսի չեն մտնում, այլ շրջանցում են ու առաջ են անցնում, իսկ մեր մեքենաները Թբիլիսիից արդեն պահում են։

«Սպայկա» ընկերության մեքենաներում ամբողջությամբ գյուղմթերք է․ «Շատ վատ վիճակում է մթերքը, եթե մեկ շաբաթ, օրինակ, սառնարանում պահեք խաղող, ի՞նչ վիճակում կլինի։ Հաստատ ոչ այն վիճակում, որ վերավաճառեք։ Մեկ շաբաթ կանգնում են Վրաստանում, մինչև հասնում են գնորդին, ստացվում է 10 օր, գնորդն էլ ասում է՝ ես այսպիսի ապրանք չեմ պատվիրել, չեմ ուզում, մենք էլ ստիպված գին ենք իջեցնում ու տուժում ենք դրանից», - ասաց նա։

Բացի մթերքի փչանալուց, Աղդայանը նշում է, որ մեծ ծախս է նաև մեքենան մեկ շաբաթ և ավելի սահմանին կանգնեցնելը, որովհետև սառնարաններն աշխատում են ու օրական ծախսում մոտ 72 լիտր վառելիք՝ ինչը 6 օրվա հաշվով կազմում է 400$ գումար։

«Վատ վիճակում են նաև վարորդները, պայմաններ չկան, չկան խանութներ ու ունեն սնվելու խնդիր, էլ չեմ ասում անձնական կարիքները։ Եթե ծայրահեղ վիճակ լինի, որոշ մեքենաներ գուցե հետ գան, եթե իմանանք, որ գնորդը հրաժարվում է ու չի ընդունելու ապրանքը», - ասաց նա։

Նրա խոսքով՝ դիմել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, վերջինս էլ դիմել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը, սակայն հստակ պատասխան դեռև չեն ստացել, թե պատճառը որն է ու խնդիրը երբ կլուծվի։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Հարությունյանն էլ հայտնեց, որ խնդիրն առաջացել է ռուսական կողմի՝ Լարսի անցակետի ռուսական հատվածում շինարարական աշխատանքների արդյունքում։ Իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ, որոնք տևելու են մինչև 2023 թ․-ը, դրանից հետո ավելի լավ ճանապարհ է լինելու։

«Ներկայումս էլ բաց է անցակետը, բայց քիչ թվով մեքենաներ են անցնում։ Ռուսական ու վրացական կողմերը հայտնում են, որ անցնող բեռնատարների թիվն օրական կտրվածքով էապես նվազել է։ Նախարարությունը Վրաստանի հյուպատոսության հետ աշխատանքներ է տանում, որ փչացող բերք ունեցողները առաջնահերթ կարողանան անցնել», - ասացին նախարարությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback