Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարզաբանում է ուրոլոգը

SOCIETY

Ուրոլոգիական ամենատարածված խնդիրներից միզաքարային հիվանդության, շագանակագեղձի գերաճի և սեռավարակների ախտանշանների և բուժման մանրամասները ներկայացնում է Արամյանց ԲԿ ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը:

Ցավեր գոտկային շրջանում, միզարձակության դժվարություններ, մեզի շիթի թուլացում կամ ընդհատումներով արտահոսք, հաճախամիզություն, միզելիս ցավ, մրմռոց. սրանք են այն ընդհանուր ախտանշանները, որոնցով պացիենտները դիմում են ուրոլոգի: «Արամյանց» բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածության շնորհիվ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարվում են տեղում.պացիենտը ստիպված չի լինում հետազոտությունների համար այլ կենտրոններ դիմել: Ու առավել հաճախ հետազոտությունների արդյունքում ախտորոշվող հիվանդությունը միզաքարայինն է, որի ժամանակ պացիենտն ունենում է գոտկային ցավեր, երբեմն նաև ցիստիտանման երևույթներ, միզելու կեղծ կանչեր, եթե միզաքարերը ստորին միզուղիներում են: Ավելի բարդացած դեպքերում, երբ կարող է առաջանալ պիելոնեֆրիտ, երիկամային խիթ և այլն, հիվանդները ունենում են  բարձր տենդային ջերմություն, սարսուռ, սրտխառնոց: Միզաքարային հիվանդության ժամանակ միզածորանում միզաքարի պատճառով մեզի արտահոսքի խանգարվում է, երիկամի պատիճը գերձգվում է: «Մեզը բնական անատոմիայով միզածորանով պետք է դուրս գա դեպի միզապարկ ու միզուկով դատարկվի, եթե այդ ճանապարհին որևէ տեղ խցանում է լինում, երիկամի ադեկվատ դատարկում չի կատարվում, երիկամը չափերով լայնանում է, գերձգվում և ցավային ախտանշան է առաջանում: Բացի այդ երիկամում կուտակված մեզը կարող է, ինտոկսիկացիա առաջացնելով, դառնալ պիելոնեֆրիտի պատճառ»,- բժիշկ Երվանդ Խաչատրյանի խոսքով միզաքարային հիվանդությամբ իրենց կենտրոն այցելած պացիենտը նախ հետազոտվում է ու հենց հետազոտությունների արդյունքների հիման վրա էլ կազմվում է բուժման սխեման: Իհարկե, առաջին հերթին  դեղորայքային բուժմամբ վերացվում է ցավը: Անհրաժեշտության դեպքում նաև իրականացվում է հակաբիոտիկային թերապիա: Բայց եթե դեղորայքային բուժումը չի օգնում, իրականացվում է երիկամի միզածորանների ստենտավորում. «Ստենտը 26-28 սմ երկարությամբ գրիչի միջուկի հաստության ճկուն լար է, որը տեղադրվում է միզաքարի կողքով և նրանով, ինչպես խողովակով, երիկամից մեզը դատարկվում է: Բորբոքումը բուժելուց հետո միայն, երբ ապահովվում է ռեմիսիայի շրջան, կարող ենք անցնել վիրահատական միջամտության (քարափշրում կամ ուրեթրոսկոպիա): Վիրահատական միջամտություն բորբոքված երիկամի դեպքում չի իրականացվում, որովհետև հարվածային ալիքները կարող են միզածորանում առաջացնել միկրովնասվածքներ ու բորբոքումը հետ ներծծվի արյան մեջ»:

Հաջորդ առավել տարածված խնդիրը, որով դիմում են «Արամյանց» բկ շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ ադենոման՝ հիվանդություն, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում հնարավոր է նշանակել կոնսերվատիվ բուժում: Բայց դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն, որովհետև որպես կանոն տղամարդիկ բժշկի են դիմում բավական ուշ: Շագանակագեղձի ադենոման բնորոշ է 50-ն անց տղամարդկանց: Գանգատներն են ցավ կոնքային շրջանում, հաճախամիզություն, մեզի շիթի թուլացում: Կարող են պատահել նաև արյունամիզության էպիզոդներ: Առհասարակ ադենոմայի կանխարգելման նպատակով 50-ն անց տղամարդիկ պետք է հանձնեն PSA թեստ և սոնոգրաֆիական հետազոտություն: Սա արվում է թե ՛ գերաճի վաղ հայտնաբերման համար, թե ՛ադենոմայի չարորակացումը կանխելու համար: «Եթե կասկած է լինում չարորակացման, կատարվում է տրանսվեկտալ բիոպսիա, երբ ուլտրաձայնային հետազոտության ներքո շագանակագեղձից կտորներ են վերցվում և ուղարկվում հիստոլոգիական հետազոտության: Եթե գերաճը բարորակ է, նախնական շրջանում իրականացնում ենք կոնսերվատիվ բուժում:  Իսկ գերաճը բարորակ կլինի, թե չարորակ, կախված է օրգանիզմի նյութափոխանակությունից»:

 Կանխարգելել շագանակագեղձի գերաճը տղամարդը չի կարող, դա անխուսափելի է տարիքի հետ, բայց սեռական վարակները շրջանցել կարող է, եթե ապրի կանոնավոր սեռական կյանքով:  «Մեզ կարող են դիմել նաև սեռավարակների կասկած ունենալու դեպքում: Բնորոշ գանգատներն են տհաճ հոտ, միզուկում քոր, մրմռոց, արտադրություն, միզարձակության դժվարություններ: Բուժումը կոնսերվատիվ է: Բայց պետք է կատարվի ճշգրիտ հետազոտություն՝ թիրախային բուժում կատարելու համար»,-ասում է բժիշկ Խաչատրյանը,նաև անդրադառնում ժամանակին չբուժված սեռավարակներով պայմանավորված բարդություններին, ինչպես օրինակ՝ քրոնիկ պրոստատիտն է՝շագանակագեղձի բորբոքումը: Այն բացասական է ազդում մարդու կյանքի որակի վրա՝ առաջացնելով մշտական ցավեր կոնքի շրջանում: Բացի այդ բորբոքային շարունակական բորբոքումը կարող է բացասական ազդել սերմնարտադրության ու սերմի որակի վրա ու անպտղության պատճառ դառնալ, միզուկում կպումներ առաջացնել ու երիտասարդ տարիքից դժվարամիզության հանգեցնել: Բժշկի խորհուրդն է սեռավարակի կասկածի դեպքում չառաջնորդվել ընկերոջ կամ դեղատան աշխատակցի խորհրդով: Այլ դիմել մասնագետի հետազոտվել, ու ստանալ ճիշտ ու արդյունավետ բուժում: «Արամյանց» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայությունում պացիենտները սպասարկվում են արագ, դրական տրամադրվածությամբ, հոգատարությամբ ու բարձր պատասխանատվությամբ: «Պացիենտը մեր հարազատն է,մենք սրտացավ ենք յուրաքանչյուրի առողջության համար»,-եզրափակում է բժիշկ Երվանդ Խաչատրյանը: 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli