Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հույս ունեմ՝ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ նախագահ

POLITICS

Կայունությունը կարևոր է, սակայն դա միայն տնտեսությանը, տնտեսական աճին կամ մեր երեխաների ապագային չի վերաբերում. Կայունությունը կարևոր է նաև քաղաքականության մեջ: Այս մասին, Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Sky News Arabia հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով տարածաշրջնային զարգացումներին, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայացնեմ երկու կետով: Եթե պրագմատիկ ես և ցանկանում ես, որ կայունություն լինի, ապա դժվարին իրավիճակում չես գտնի ավելի լավ ճանապարհ, քան՝ բանակցելն ու խոսելն է: Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին:

Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին տեսնելն է, որոնք սգում են 18, 19 տարեկան իրենց երեխաների կորուստը, այն դեպքում, երբ խոսելը, բանակցելը, դիվանագիտությունը կարող էին լուծել այս խնդիրն առանց այս երիտասարդ կյանքերի կորստի: Հրադադար է հաստատվել, ամբողջական խաղաղություն չկա, բանակցություններ են տեղի ունենում, որը հայկական կողմից իրականացնում է կառավարությունը և վարչապետը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի նախագահը, իսկ Ռուսաստանը միջնորդ է: Հույս ունեմ, որ այս բանակցությունների արդյունքում կունենանք կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:

Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ:

Դուք նշեցիք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում...

Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli