Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արևմուտքը «գցում» է իր «գործընկերներին». այլ բան է ժողովրդի էմոցիան գողանալն ու հրապարակում ոսկե սարեր խոստանալը, այլ բան՝ ռեալ պոլիտիկը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես եկավ հերթական ուղերձով՝ հայտարարելով, որ Ուկրաինան մենակ է մնացել, և աշխարհը շարունակում է այս ամենին հեռվից հետևել: Վերլուծելով իրավիճակը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի իրողության մասին է մատնանշել:

«Մենք, մեծ հաշվով, տեսնում ենք այն, ինչ 1920 թվականին տեղի ունեցավ Հայաստանի հետ, 2008-ին՝ Վրաստանի հետ: Այսինքն, պայմանականորեն ասած, անգլիական նավերը ինչպես չեն գա հայկական լեռներ, այնպես էլ չեն գա ուկրաինական դաշտեր: Իսկ եթե ավելի կիրառական ու քաղաքական տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է նշենք հետևյալը. Արևմուտքը պատրաստ է ֆինանսական աջակցություն տալ այս կամ այն երկրին՝ որպես հենակետ՝ Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Արևմուտքը պատրաստ է այդ միջոցով օգտագործել այդ երկրներին, պատրաստ է մասնագետների պատրաստել, ուղարկել՝ ի շահ ԱՄՆ-ի կամ կոլեկտիվ Արևմուտքի: Բայց երբ հերթը հասնում է ռազմական գործողություններին, ինչպես 1920-ին, 2008-ին, Արևմուտքն այժմ ևս, կներեք բառի համար, «գցում» է իր, այսպես կոչված, գործընկերներին»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նշվածի վառ օրինակը տեսնում ենք Զելենսկու պարագայում:

Նրա խոսքով՝ այստեղ այլ խնդիր ևս կա: «Արևմուտքը՝ դեռ մի կողմ: Պետք է դիտարկել վերջին 8-9 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից ուղարկված մեսիջները: ՌԴ նախագահը, նաև Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իրենց ծավալուն հոդվածներում գրեթե բաց տեքստով ասում էին, որ եթե Ուկրաինան «հակառուսական» պրոյեկտ է, ապա Ռուսաստանի համար էքսզիստենցիալ վտանգ է ներկայացնելու: Նշում էին, որ այդ փաստի հետ իրենք չեն կարող համակերպվել: Նաև լուծումներ էին առաջարկում, որ Ուկրաինան, ըստ իր Սահմանադրության, չեզոք կարգավիճակով հաստատվեր, հրաժարվեր շարժվել դեպի ՆԱՏՕ և այլն: Մեծ հաշվով, առաջարկվում էին լուծումներ թե՛ գլոբալ առումով, թե՛ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճակատագրի հետ, և հղում էին անում Մինսկի փաստաթղթին: Բայց Զելենսկին երևի անգլիական տանկերին կամ անգլիական նավերին էր սպասում, իսկ անգլիական նավատորմը երբեք Անգլիայից բացի որևէ մեկին չի պաշտպանի: Նույնն էլ վերաբերում է ԱՄՆ-ին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նշված համատեքստում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի և Զելենսկու նմանությունների ու ընդհանրությունների վերաբերյալ արվող հրապարակումներին՝ քաղաքագետը շեշտեց. «Մենք պետք է նախ հասկանանք հետևյալը. հետխորհրդային տարածաշրջաններում տեղի ունեցած հեղափոխություններն արտաքին քաղաքական որոշակի օրակարգ են ձեռք բերում, որն ուղղված է լինում Ռուսաստանի դեմ: Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք բոլորը ոչ միայն պատերազմի, այլև տարածքային կորուստների են հանգեցնում: Նույնը եղավ Ուկրաինայում դեռ 2014-ին, Վրաստանում՝ 2008-ին, նույնը եղավ նաև մեզ մոտ: Մեծ հաշվով՝ ժողովրդի էմոցիան գողանալն ու հրապարակում ոսկե սարեր խոստանալը մեկ բան է, մեկ այլ բան է ռեալ պոլիտիկի պարագայում հասկանալ, թե աշխարհաքաղաքական ինչ տարածաշրջանում ես, և ովքեր են քո խաղացողները: Այո, թե՛ Զելենսկու, թե՛ Փաշինյանի, թե՛ Սահակաշվիլիի միջև նմանությունները շատ են: Բայց, դրա հետ մեկտեղ, կուզենայի մեկ հանգամանքի վրա ուշադրություն սևեռել: Ինչպես արդեն նշեցինք, Զելենսկին հայտարարեց, որ իրենք մենակ են մնացել:

Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչ էր տեղի ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպես ավարտվեց այն, մենք բոլորս էլ ականատես եղանք, թե ինչպես էին մեզ օգնում թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմերը: Ռուսական կողմի հետ կապված՝ հստակ կարող ենք ասել զենքի մատակարարումների, ինչպես նաև ամեն գնով պատերազմը կանգնեցնելու նպատակով բանակցային գործընթացում ակտիվ ներգրավվածության մասին: Ճիշտ է՝ իր շահերից ելնելով, բայց Ռուսաստանն իրականացնում էր գործողություններ, որ իր ռազմավարական գործընկերը խայտառակ պարտություն չկրի:Իսկ Ուկրաինայի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Հույսը դնելով Արևմուտքի վրա՝ իրենք չսերտեցին այն ամենի դասերը, ինչը կատարվում էր պոստսովետական տարածքում»:

Քաղաքագետն այս համատեքստում շեշտեց, որ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի օր է՝ նույն միտքն է կրկնում. «Ալիևի հետ խոսելիս ևս կրկնեց ու ասաց, որ իր համար էքսզիստենցիալ վտանգ տեսնելու դեպքում Ռուսաստանն այն ոչնչացնելու է, բայց, ինչպես Ղազախստանում, եթե ՌԴ-ին բարեկամական իշխանություն կա, վտանգի պարագայում ՌԴ-ն պատրաստ է աջակցել իրենց: Սա նշանակում է նոր աշխարհակարգի կանոնների վերաբերյալ հստակ ձևակերպում՝ Պուտինի կողմից: Իրենք պոստսովետական տարածաշրջանը հենց նշված մոդելի շրջանակներում են տեսնում: Այսինքն, նրանք ուկրաինացիներին տարբեր մեթոդներով ու ձևերով բազում բաներ են ասել, բայց նրանք պարզապես կա՛մ չեն ընկալել, կա՛մ ունակ չեն եղել ընկալել: Կամ էլ նրանք, ովքեր իրապես ղեկավարում են Ուկրաինայի իշխանություններին, պատրաստ են եղել զոհաբերել Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու և, օրինակ՝ ռուսական գազը սեփական ամերիկյան գազով փոխարինելու համար: Իրողությունները հենց այս տիրույթում պետք է դիտարկել»:

Իսկ թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի կեցվածքն այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների ու լարվածության ֆոնին, քաղաքագետը նշեց. «Նախ՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մենք արդեն չունենք այն կարգավիճակը, որն ունեցել ենք նախկինում: Այսինքն, մենք շատ դեպքերում գործոնից վերածվել ենք գործիքի: Մենք պետք է հասկանանք, որ շատ մեծ ազդեցություն, այնուամենայնիվ, չենք կարող ունենալ: Միևնույն ժամանակ, գոնե լռելու լավ հնարավորություն ունեինք: Բայց հարց է, թե ինչն էր ՀՀ ԱԳՆ-ին ստիպել հայտարարել, թե Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների ճանաչման հարց մեր օրակարգում չկա: Պարզապես կարելի է լռել: Բացի այդ, անկախ ամեն ինչից, այդ տարածաշրջանում կա հումանիտար հարց, հումանիտար խնդիր, և այնտեղ շատ հայեր են բնակվում: Մենք կարող ենք մեր գործողությունները կենտրոնացնել հումանիտար ասպեկտի վրա: Վստահ եմ՝ այդ մոտեցումը ընկալելի կլիներ թե՛ մեր ռուս գործընկերների, թե՛, ամեն դեպքում, նաև ուկրաինացիների համար, որովհետև բոլորն էլ հասկանում են Հայաստանի կարգավիճակը: Մինչդեռ այլ բան տեսանք: Ու երբ քո ռազմավարական դաշնակիցը որոշում է ճանաչել նշված հանրապետությունները, ու դու հայտարարում ես, որ նման հարց մեր օրակարգում չկա, սա, այնուամենայնիվ, որոշակի լարվածություն է առաջ բերում»:

Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ, մի կարևոր հանգամանք ևս պետք է նշել. «Երբ ՌԴ նախագահն իր ուղերձում խոսում էր Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին, բազում մեսիջներ վերաբերու էին ոչ միայն Ուկրաինային, այլ ընդհանրապես հետխորհրդային պետությունների ճակատագրին, նաև խորհրդային ժառանգությանը: Հայաստանում որոշում կայացնողները պետք է հասկանան, որ Պուտինի խոսքերն ուղղված չեն միայն Ուկրաինային, ինչը հաշվի առնելով՝ նոր պահելաձև պետք է որդեգրեին: Սակայն տեսնում ենք, որ ընդհանրապես ոչինչ չի փոխվում: Գոնե լռելու փայլուն շանս ունենալով՝ մենք որոշեցինք այլ ճանապարհով գնալ»: Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, թե այս լարվածությունների ֆոնին Ադրբեջանը կարող է օգտվել առիթից ու սադրանքների գնալ, քաղաքագետը նշեց, որ այս հարցը երկու կողմ ունի: «Առաջին. չմոռանանք, որ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումից հետո և մինչև հատուկ օպերացիան ՌԴ-ն Ադրբեջանի հետ համագործակցության հռչակագիր ստորագրեց, որով, փաստորեն, ինքն իր համար անվտանգ դարձրեց Հարավային Կովկասը: Այսինքն, ստեղծեց մի իրավիճակ, որտեղ ստիպված չէին լինի երկու, այսպես ասած, ճակատով պատերազմել՝ ապահովագրելով մեր տարածաշրջանը հնարավոր սրացումներից: Այս տեսանկյունից պետք է անկեղծ լինենք. ամեն դեպքում ուկրաինական ճակատը ռուսների համար ավելի կարևոր է, քան մերը:

Իրենց պետք է, որ իրենց ձեռքերն ամբողջությամբ ազատ լինեն: Հիմա՝ ինչ վերաբերում է հարցի երկրորդ կողմին: Պատմական փորձն ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը սպասում էին, թե ինչպես կավարտվի Ստալինգրադի ճակատամարտը: Ու եթե խորհրդային զորքը պարտվեր, թուրքերը մտնելու էին Հայաստան: Վստահեցնում եմ՝ եթե ռուսական կողմը անհաջողության մատնվի, թուրքերը փորձելու են այս ամենը կապիտալիզացնել Սիրիայում, Լիբիայում, ինչու չէ՝ նաև Արցախում և Հայաստանում: Բայց եթե իրողությունները դիտարկում ենք այս պահի դրությամբ, ապա իրավիճակն այլ ուղղությամբ է գնում: Զելենսկին արդեն հայտարարում է, որ պատրաստ են համաձայնել ռազմական դաշինքներից դուրս կարգավիճակին: Ամեն դեպքում, տեսնում ենք, որ ուկրաինական իշխանության դեմ Ռուսաստանի հատուկ օպերացիան տալիս է իր արդյունքները»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli