Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փաշինյանի լղոզված տեսակետի տողատակում լրջագույն մարտահրավեր կա. թուրք-ադրբեջանական օրակարգն են իրականացնում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմությունը բոյկոտեց նիստերը և հայտարարեց Արցախ մեկնելու մասին: Ավելի ուշ պարզվեց, որ նրանց մուտքն Արցախ արգելվել է: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության նախաձեռնությանը, նաև հաջորդած հայտարարություններին:

«Հայաստանի իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ձևով քարոզում են, որ նոր պատերազմից խուսափելու միակ ճանապարհը Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն է: Ընդդիմության նախաձեռնությունը գալիս էր հաստատելու այն տեսակետը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրական օրակարգն այսօր գտնվում է արցախյան դաշտում: Ու որպեսզի արցախյան օրակարգից մենք չստանանք, այսպես ասած, երևանյան օրակարգ, այսինքն՝ զիջումները չհասցնեն նշված կետին, մենք պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին և, ամենակարևորը, ՀՀ անկախության հռչակագրին»:

Անդրադառնալով իշխանության բուռն արձագանքներին, նաև Արցախ գնալը սադրանք որակելուն՝ պատգամավորը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Իշխանության առաջին ռեակցիան ամենաբնականն էր, քանի որ իրենք Արցախի տեղը մոռացել են և պատերազմից հետո Արցախ չեն մեկնում: Բացի այդ, ընդհանրապես, Արցախը մոռացության են մատնում: Իրենք Արցախի խնդիրը բեռ են համարում և այդ բեռից ազատվելու համար էլ իրականացնում են, այսպես կոչված, խաղաղասիրական քարոզը: Սա է պատճառը, որ առաջին արձագանքը բուռն էր ու հակասում էր ավելի ուշ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությանը, նաև երեկ ԱԺ-ում հնչեցրած իրենց տեսակետներին, երբ ասում են՝ լավ չի, որ պատգամավորների տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտված է: Մի կողմից՝ հայտարարել, թե Արցախ մեկնելը սադրանք է, մյուս կողմից էլ ասել, թե վատ բան է եղել, որ պատգամավորների տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտվել է, մի քանի փաստի մասին է վկայում: Նախ՝ վկայում է այն մասին, որ իշխանությունները անձնական տեսակետ չունեն: Բայց այստեղ հարցն այն է, թե իշխանությունն իր կողմից ինչ է անում, որ քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովվի:

Քայլեր պետք է ձեռնարկի, որոնք չկան, չգիտենք, թե իրենք կոնկրետ ինչ միջամտություն են իրականացրել: Այն, որ սա նաև իրենց ցանկությամբ է եղել, այս առումով հարցեր կան ՀՀ իշխանություններին, հարցեր կան նաև ռուս խաղաղապահների միջամտության առումով, բայց ռուս խաղաղապահներն այն սուբյեկտը չեն, որոնց Հայաստանի քաղաքացները պետք է դիմեն: ՀՀ քաղաքացիներին պետք է հետաքրքրի ՀՀ իշխանության տեսակետը, մասնավորապես, թե ինչ են արել իրավունքները վերականգնելու համար: Համոզված եմ, որ ոչինչ չեն արել: Իրականում անգամ իրենց սեփական տեսակետների մեջ են խճճվում: Մի կողմից` հայտարարելով, թե Արցախ գնալը սադրանք է, մյուս կողմից ասել՝ ինչու չթողեցին պատգամավորներին Արցախ գնալ, մեծ հաշվով, երկակի ստանդարտների, երեսպաշտության, նաև դեմագոգիայի հերթական օրինակն է»,-ասաց Ա. Թևանյանը:

Անդրադառնալով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին՝ պատգամավորը հավելեց. «Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար Արցախի կարգավիճակի հարցը երկրորդ պլան է մղվում, և առաջնային են դառնում արցախահայության իրավունքների և այլնի հետ կապված հարցը: Սա նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի նպատակները հստակ են. իրենք ասում են՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Հստակ է նաև ընդդիմության տեսակետը՝ համաձայն որի, Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելն անընդունելի է: Այս հարցում լղոզված է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, իսկ լղոզվածության տողատակում հետևյալն է. «Որպեսզի խուսափենք նոր պատերազմից, պետք է գնանք զիջումների, այսինքն՝ Արցախը թողնենք Ադրբեջանի կազմում»: Սա լրջագույն մարտահրավեր է և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար: Եթե Հայաստանի իշխանությունները ներկայացված լինեն այս դեմքով, այդ մարտահրավերներն էլ ավելի են մեծանալու»:

Ընդհանուր առմամբ, պատգամավորի խոսքով, իրավիճակը շատ վտանգավոր է հատկապես այն առումով, որ բացահայտ թուրք-ադրբեջանական օրակարգն են իրականացնում: «Նիկոլ Փաշինյանը համաձայնում է բոլոր պահանջներին ու դա ձևակերպում որպես խաղաղության հասնելու ճանապարհ: Մինչդեռ այն իրականում խաղաղություն չի լինելու, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանն է ընդունում, որ Ադրբեջանը հայատյաց քաղաքականություն է իրականացնում, նպատակ ունի հայաթափել Արցախը: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ եթե «գնանք զիջումների ու կարգավիճակի հետ կապված իջեցնենք մեր նշաձողը, ապա կարող ենք խաղաղ ապրել»: Ես ակնհայտորեն տեսնում եմ, որ իրականում իրենք իրենց իշխանության հարցն են լուծում, որ ինչքան հնարավոր է՝ այն շատ երկարաձգեն, ընդ որում՝ օրվա ռեժիմով: Մեկ օր ավելի իշխանության մնալն իրենց համար օգտակար է ու կարևոր: Հենց այս տրամաբանությամբ են առաջնորդվում և իրականացնում են թուրքադրբեջանական օրակարգը»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, մինչդեռ, մեր իրական օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, և բոլոր գործողություններն այդ ուղղությամբ պետք է լինեն:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli