Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետական համակարգը քայքայելու, ավիրելու, ջախջախելու «նուրբ արվեստը». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 4 տարի շարունակ այս իշխանությունները շարունակում են պետության հիմքերը խարխլելու և պետական ինստիտուտները քայքայելու պրակտիկան։ Ընդ որում, 2018 թվականից սկսած անխափան կերպով ոլորտները մեկը մյուսի հետևից հերթով քանդելով առաջ են շարժվում այնպես, որ պրոֆեսիոնալիզմը գլխատվի, իսկ պետական կառույցների գոյությունը դառնա ամորֆ։ Հասկանալի է, որ իշխանությունները վանում են այն կադրերին, որոնք մասնագիտական բարձր որակներ և անհրաժեշտ փորձ ունեն, քանի որ նրանք ընդունակ են ինքնուրույն որոշումներ ընդունել և ի շահ պետական կառավարման քայլեր ձեռնարկել։

Ավելին, պետական համակարգում քիչ թե շատ կայացած կադրերը վարկաբեկվում են ու պիտակավորվում, իսկ նրանց փոխարեն համակարգը լցվում է կամակատարներով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ ինչ որակներ և գիտելիքներ ունեն։ Իսկ թե այդ դեպքում ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, արդեն երկրորդական, նույնիսկ հազարերորդական նշանակություն ունի։ Այնպես չէ, որ մեր երկիրը մեծ կադրային ու մասնագիտական բազա ունի, բայց երբ ոչ թե եղածին ավելացնում ենք, այլ մեր ունեցածն էլ ենք փոշիացնում, ապա չպետք է զարմանալ, որ պարտված ու խայտառակված վիճակում ենք հայտնվել։

Օրինակ՝ համապատասխան գիտելիքներ ու փորձ չունեցող իշխանական երիտասարդները կարող են մի օրում այնպիսի մի առանցքային պաշտոնում հայտնվել, որ նույնիսկ ամենագունավոր երազում չէին կարող պատկերացնել, իսկ նորմալ մարդը նույնիսկ ամենամղձավանջային երազում չէր տեսնի այդ ամենը։ Կադրային նշանակումների հարցում ընդհանրապես որևէ տրամաբանություն չի նկատվում։ Հաշվի չեն առնվում պաշտոնյաների աշխատանքի արդյունքները։ Ու, որպես կանոն, առանցքային պաշտոններում նշանակված մարդիկ երկար էլ չեն պաշտոնավարում, որոշ ժամանակ անց հեռացվում են կամ տեղափոխվում։ Այսպիսի գործելակերպը նաև պայմանավորված է Փաշինյանի վախերով, քանի որ այդ պաշտոնյաները կարող են ուժեղացնել իրենց դիրքերը պետական համակարգում, բարձր վարկանիշ ձեռք բերել և ինչոր մի պահի մարտահրավեր նետել Փաշինյանի իշխանությանը։

Դրա համար էլ պետք է այնպիսի ֆոն ստեղծվի, թե բոլոր դրական փոփոխությունները միայն Փաշինյանի տիտանական աշխատանքի արդյունքն են, պետք չէ, որ հանկարծ նրանից բարձր վարկանիշ ունեցող գործիչներ լինեն, և եթե նկատվում են քաղաքական առումով հեռանկարային անձինք, ապա նրանք կամ պիտի հեռացվեն կամ վարկաբեկվեն։ Իսկ երբ հարցնում են կադրային քաղաքականության հիմքում դրված տրամաբանության մասին, Փաշինյանը պատասխանում է, թե նշանակումներն իրականացնում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այսինքն, նույն սկզբունքն է՝ պոլի փայտ լինի, մերոնցից լինի: Բայց այս պատասխանից անհասկանալի է մնում, թե կա՞ն արդյոք ոլորտներ, որտեղ գերակա է պետության շահի գիտակցումը։ Հենց քաղաքական նպատակահարմարության պրակտիկայի կիրառման արդյունքում քայքայվեց անվտանգության համակարգը։

Եվ պատահական չէ, որ հակառակորդի առաջխաղացման դեպքում սահմանամերձ դարձած շրջանների բնակիչների մոտ տպավորություն էր առաջանում, թե մենք պետություն չունենք, դրա համար էլ այդ մարդիկ անձամբ էին գնում հակառակորդի զինվորների հետ բանակցելու։ Այսպիսի իրավիճակի շարունակման պայմաններում նույնիսկ չենք զարմանա, երբ մի օր էլ լսենք, որ, օրինակ՝ ԳՇ պետի պաշտոնում, ասենք, մի կուրսանտի է նշանակել։ Դե, նախարարին ենթակա պաշտոն է, կարևորը հնազանդ, հլու կամակատար մեկը լինի: Իշխանությունների իրականացրած կադրային քաղաքականությունը նաև կամայականությամբ է աչքի ընկնում, և այն աստիճանի, որ անգամ անտեսվում են Սահմանադրության պահանջները։ Հիշենք ՍԴ դատավորներին փոխելու հետ կապված հարցում ինչպես իշխանությունները հակասահմանադրական փաթեթն ԱԺ-ում անցկացրին՝ չեղարկելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Ու պետք չէ նաև զարմանալ, որ պետությունը կարծես թե դարձել է փորձադաշտ։ Դրա համար մեր ունեցած արդյունքները փոշիացվում են։ Եղած օրենսդրական դաշտի փոխարեն իշխանությունները աշխատանքի իմիտացիա ստեղծելու նպատակով նոր օրենսդրական նախաձեռնություններ են իրականացնում, սակայն հետո պարզվում է, որ այդ օրենքներն այնքան փնթի ու թերի են, որ պետք է մի քանի անգամ էլ փոխվեն, որպեսզի նորմալ տեսք ստանան ու կիրառվեն։ Ու չկա որևէ սպառիչ հիմնավորում, թե նման օրենսդրական փոփոխություններն ինչո՞ւ են կատարում։ Օրինակ՝ ինչ-որ մի պահի կարող է իշխանությունների խելքին փչել քրեականացնել ծանր վիրավորանքը, իսկ որոշ ժամանակ անց հանկարծակի որոշեն այն ապաքրեականացնել։ Կամ՝ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը։

Ինչո՞վ էր պայմանավորված այս նոր օրենսգրքերի հապճեպ ընդունումը, քանի որ տևական ժամանակ է անհրաժեշտ, որ իրավական համակարգն ադապտացվի ու մարսի դրանում արտացոլված դրույթները և դրանց կիրառության նրբությունները։ Միաժամանակ, մասնագետների կարծիքով՝ նոր օրենսգրքում անորոշություններն ու բացերն այնքան շատ են, որ դժվար է պատկերացնել նույնիսկ դրանում արտացոլված դրույթների ճշգրիտ կիրառությունը։

Այլ հարց է, որ իշխանությունները դրանք իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու գործիք կարող են ծառայեցնել։ Եվ ուշագրավ է, որ իշխող ուժի ներկայացուցիչները բարեփոխումների անվան տակ ամեն ուղղությամբ ինչ-որ փոփոխություն են ցանկանում կատարած լինել, բայց ոչ մի դեպքում հանկարծ չի շոշափվում Փաշինյանի գերվարչապետական լիազորություններում փոփոխություն կատարելու հարցը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli