Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ապահովագրվում է օգտագործվող ցանքատարածությունների մեկ տոկոսից ոչ ավելին». ինչո՞ւ չի կայանում գյուղապահովագրության ոլորտը. «Փաստ»

INTERVIEW
«Փաստ» օրաթերթը գրում է
Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանն ասում է՝ փորձագետները երկար տարիներ քննարկում էին գյուղապահովագրության բացակայությունը, կողմ էին, որ այն ներդրվի մեր երկրում, և 2016 թվականին Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ արդեն սաղմնային հիմքերը կային:
 
«Գյուղապահովագրության գործընթացը չափազանց կարևոր է, երբ հաշվի ենք առնում, որ ոլորտն ամենառիսկայինն է մեր տնտեսության հատվածում: Գյուղատնտեսության ոլորտում, բացի մեզ հայտնի ռիսկերից՝ շուկայական, ինստիտուցիոնալ և այլն, գումարվում են բնական աղետները, հիվանդությունները և այլն: Մի կողմից՝ չի կարող խոսք լինել ոլորտի զարգացման մասին առանց ապահովագրության, մյուս կողմից՝ ունենք պիլոտային ծրագիրը, որը գործում է 2019 թ.-ից, այսօր ունենք որոշ ցուցանիշներ:
 
Երբ դրանք դիտարկում ենք դինամիկայի մեջ, որոշակի առաջընթաց կա այն իմաստով, որ ապահովագրության պայմանագրերը քանակային իմաստով աճում են, բայց մեր գյուղատնտեսության ոլորտի համար դրանք չերևացող թվեր են: Այո, ապահովագրություն կատարում են, որոշակի մշակաբույսեր և պրոդուկտներ ավելացել են տարիների ընթացքում, բայց, ցավոք, այսօր գյուղացին չի կարող իր միջոցները տրամադրել ապահովագրական գործակալություններին և հուսալ, որ իր բերքը ապահովագրված է եկամուտների մասով: Այս ծրագիրը վերաբերում է ոչ թե եկամուտների, այլ ծախսերի ապահովագրությանը: Իսկ տնտեսություններն, առանց այն էլ չափազանց ցածր եկամուտներ ստանալով, դժվարանում են դրանց մի փոքր մասն էլ հատկացնել ապահովագրությանը, ընդ որում՝ չունենալով նաև մեծ վստահություն:
 
Գյուղապահովագրության համակարգը մեր երկրում չի կայանում, որովհետև գյուղոլորտը, գյուղացիական տնտեսությունները փոքր են, եկամուտները՝ չափազանց ցածր, մարդիկ մի կերպ կարողանում են ձեռք բերել իրենց արտադրական ռեսուրսները, և, կարծես թե, ապահովագրավճարն իրենց համար այս պայմաններում լրացուցիչ ճոխություն է: Տնտեսվարող սուբյեկտը չոռոգվող հողակտորներում մեկ հեկտարից 100-120 հազար դրամ եկամուտ է ակնկալում, ի՞նչ ապահովագրության զարգացման մասին կարող է խոսք լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալեքսանյանը:
 
Ո՞րն է այս ոլորտում պետության անելիքը: «Պետությունը բոլոր ոլորտներում ու գործընթացներում անելիք ունի: Տեսեք, թե որքան է ուշացել ապահովագրության ներդրումը մեր երկրում: Եվրոպական երկրներում, ինչպես, օրինակ՝ Գերմանիան, Ֆրանսիան, 1800- ական թվականներին արդեն սկսվել էր գյուղոլորտի ապահովագրությունը: Ասել, որ պետությունն այս ոլորտում բացարձակ ոչինչ չի անում, ճիշտ չի լինի: Ապահովագրավճարների 50-60 տոկոսը փոխհատուցվում է պետբյուջեի միջոցներով, սակայն անգամ այս պայմաններում, երբ պետությունը գյուղացիական տնտեսություններին ասում է՝ ապահովագրության դաշտ մտեք, ապահովագրավճարի 50-60 տոկոսը կփոխհատուցեմ, գյուղապահովագրության համակարգը չի կայանում: Նշանակում է՝ ոլորտում խնդիրները շատ են: Ապահովագրական գործակալությունները երեքն են, եթե չեմ սխալվում, այս պահին վնասով են աշխատում: Իսկ դրանք առևտրային, շահույթ հետապնդող կազմակերպություններ են: Եթե այս միտումը շարունակվի, կարող են հրաժարվել ապահովագրական դաշտում գործունեություն իրականացնելուց, խոսքը գյուղատնտեսության ոլորտի մասին է: Այստեղ կարող են խնդիրներ առաջանալ, մասնավորաբար՝ պետությունը չկարողանա գտնել ապահովագրական գործակալություններ, որոնց հետ կհամագործակցի: Պետությունը ֆորմալ առումով որոշ բաներ անում է, սակայն, իմ տպավորությամբ, այդ ոլորտի ներդրման քաղաքականության շրջանակներում ամենամեծ բացերից մեկն այն է, որ տեղեկատվությունը պատշաճ չի հասցվում ֆերմերներին: Երկրորդը՝ պետության կողմից անգամ 50-60 տոկոսով ապահովագրավճարի փոխհատուցումը քիչ է՝ հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների չափազանց խոցելի վիճակը: Այս ոլորտին յուրահատուկ աջակցություն է պետք: Պետք է ամեն ինչ անել, որ ապահովագրության այս պիլոտային ծրագիրը չձախողվի, շարունակական լինի և զարգացման դինամիկա արձանագրվի: Պետությունն այս հարցում ոչ մի ռեսուրս չպետք է խնայի»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Ընդգծում է՝ երբ վերլուծում ենք ապահովագրված տնտեսությունների պատկերը, խնդիրը պարզ երևում է: «Բացի այն, որ շատ քիչ է այն հողատարածությունների մակերեսը, որոնք ապահովագրվում են, խնդրահարույց է նաև մարզային բաշխվածությունը: Մարզ կա, որ մեկ տարվա կտրվածքով ապահովագրության 3-4 փոխհատուցում է ստանում, մարզ կա՝ ավելի շատ, օրինակ՝ 2020 թ.-ին Գեղարքունիքի մարզում եղել է ընդամենը 4 հատուցում: Երբ ըստ մշակաբույսերի ենք պատկերը վերլուծում, տեսնում ենք, որ տարեկան կտրվածքով 60 և ավելի տոկոս փոխհատուցումը պատկանում է միայն հացահատիկին: Տասից ավելի մշակաբույսերի կտրվածքով 60 տոկոսից ավելին պատկանում է ոչ շահութաբեր մշակաբույսին՝ հացահատիկին, սրանից պարզ է դառնում, որ պետությունն իր հաշվարկներում այնքան էլ չի հաջողել, պատահական չեն այսպիսի արդյունքներն ու ցուցանիշները»,- հավելում է գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը՝ եզրափակելով. «Այս պահին ապահովագրվում է մեր օգտագործվող ցանքատարածությունների մեկ տոկոսից ոչ ավելին: Սա նշանակում է, որ խոսում ենք ընդհանրապես չկայացած գործընթացի մասին, որն այնքան երերուն է, որ ամեն տարի խայտաբղետ ցուցանիշներ են ստացվում: Պետք է այս ոլորտում գիտական ներուժը կենտրոնացնել, տեղեկատվությունը ֆերմերներին ճիշտ հասցնելու տեխնոլոգիաներ մշակել և առավելագույն ջանքեր գործադրել, որ արված աշխատանքը ջուրը չլցվի»:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli