Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեռուն գնացող սադրանքների նոր տակտիկան. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի հետ սահմանին ռազմական սադրանքներ իրականացնելուն զուգահեռ Ադրբեջանը նոր տակտիկա է ընտրել։ Հրապարակ են նետվել իբր քաղաքացիական անձինք «բնապահպանների» ու «լրագրողների» տեսքով, որոնք իբր հետաքրքրված են Արցախի հանքերի բնապահպանական խնդիրներով։ Ու այդ, այսպես կոչված, «բնապահպաններին» նույնիսկ հաջողվեց մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ, կարճ ժամանակամիջոցով փակել Լաչինի միջանցքը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ու բանակցությունների մեջ մտնել խաղաղապահների հետ, որպեսզի Արցախում կարողանան մոնիթորինգ իրականացնել։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախի հանքերը թիրախավորել, կարծում ենք՝ պետք է, որ հասկանալի լինի։ Պատերազմից հետո ահռելի տարածքներ ու ռեսուրսներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, այդ թվում և Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13-ը, որոնք մեծ եկամուտներ էին ապահովում Արցախի բյուջեի համար։ Իսկ հիմա Արցախի հանքարդյունաբերությունը կախված է արդեն երկու հանքավայրերի՝ Դրմբոնի ու Կաշենի հանքերի շահագործումից, իսկ Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության ոլորտից հավաքագրված գումարները։ Ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության ՊԵԿ-ի 2021 թ. տվյալներով՝ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը շահագործող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողներ ցուցակում առաջինն է։

Ընդ որում, այդ ընկերության՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը։ Փաստացի փորձելով հասնել Արցախում հանքերի շահագործումը խաթարելուն՝ Ադրբեջանը նպատակ ունի ոչ միայն մուտք ունենալ Արցախ, այլև ֆինանսապես և տնտեսապես ճնշել հայկական երկրորդ հանրապետությանը։ Բաքուն այդպիսի քայլերով ձգտում է լեգիտմացնել իր մուտքը Արցախի վերահսկողության տակ մնացած տարածք ու դա անում է իբր քաղաքացիական անձանց միջոցով։ Եվ եթե Ադրբեջանը մի անգամ հնարավորություն ստացավ սողոսկել դեպի Արցախի տարածք, ապա քիչ-քիչ կներխուժի ու կհաստատվի Արցախի վերահսկողության տակ մնացած գոտում։ Ինչոր պահի ի հայտ կգան նաև արհեստականորեն ստեղծված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներ, ու այդպես Բաքուն կսկսի աստիճանաբար շրջափակման մեջ վերցնել ու ներսից խեղդել Արցախի պետականությունը։

Բացառված չէ նաև, որ այս ամենի հետ մեկտեղ Լաչինի միջանցքի փակման փորձերը կրկնվեն, չէ՞ որ Ադրբեջանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, որտեղ, իր կարծիքով, պետք է գործեն հաղորդակցության այնպիսի պայմաններ, ինչպիսին Լաչինի միջանցքում են։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ներկա պայմաններում բնապահպանների հետ միասին փորձում են բանակցությունների մեջ խցկվել նաև ադրբեջանցի լրագրողները ու խաղաղապահներին հունից հանել։ Որոշ ժամանակ անց էլ խաղաղապահների հսկողության գոտում կարող են հայտնվել, օրինակ՝ ադրբեջանցի շինարարները։ Թերևս դրա համար անհրաժեշտ հիմքեր ևս ստեղծվում են։ Դրա համար էլ պաշտոնական Բաքվից հայտարարություններ են հնչում, որ մինչև 2025-ը մտադիր են վերակառուցել և ավարտին հասցնել դեպի Ստեփանակերտ գնացող գազամուղը: Որոշ ժամանակ անցել էլ Արցախում կհայտնվեն ադրբեջանցիներ, որոնք կցանկանան բնակվել այդ տարածքում և այդպես շարունակ։ Իսկ այս ընթացքում հասցրել ենք համոզվել, որ երբ Բաքուն դիմադրության չի հանդիպում, ապա նրա ախորժակն ավելի է աճում։ Եվ այս առումով ուշագրավ է, որ ադրբեջանցի բնապահպաններին դիմավորեցին տեղի բնակիչները և ռուս խաղաղապահները։

Ու քանի որ ադրբեջանցիները Արցախի տարածք մուտք գործելու ակտիվ փորձեր են կատարում, ապա նրանք կարող են ինչ-որ մի պահի էլ խաղաղապահներից պահանջել, որ իրենց «պաշտպանեն» տեղի բնակիչներից կամ հենց պաշտպանության բանակից: Դա երևի թե լավագույն տարբերակը կլինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանի իշխանության կողմից որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում ադրբեջանական սադրանքները կանխելու ուղղությամբ։ Իսկ երբ մեր իշխանավորների առաջ բարձրացվում է այդ հարցը, ապա նրանք անմիջապես պատասխանում են, թե այդ տարածքի համար պատասխանատու են ռուս խաղաղապահները։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունները Արցախին միայնակ են թողել ադրբեջանական սադրանքներին դեմ հանդիման։ Տպավորություն է, թե Արցախի թեման միայն տեղի բնակիչների ու ռուս խաղաղապահների խնդիրն է։

Ըստ այդմ էլ ադրբեջանցիների տեղեկատվական թիրախում է հայտնվել երկու կարևոր սուբյեկտ։ Առաջինը ռուս խաղաղապահներն են՝ գեներալ Վոլկովի գլխավորությամբ։ Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի խաղաղապահներին, իսկ գեներալ Վոլկովն ուղղակի ադրբեջանցիների աչքի փուշն է դարձել։ Դրա համար էլ ադրբեջանական տեղեկատվական հարթակները հատուկ զրպարտիչ նյութեր են հրապարակում Վոլկովի մասին։ Անընդհատ նշվում է այն մասին, թե իբր Վոլկովը «սադրանքներ» է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, թե իբր նա հայամետ է և այլն։ Այս համատեքստում պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ իր պաշտոնական բողոքն է հայտնում ռուսական կողմին՝ խաղաղապահ զորամիավորման գործունեության հետ կապված։ Իսկ վերջին բողոքի նոտան էլ հղվեց Մոսկվա Արցախի հանքավայրեր արգելքի պատճառով։ Պարզ է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ ռուս խաղաղապահները օր առաջ հեռանան կամ մինչև իրենց հեռանալու ժամկետի ավարտը նրանց առաքելությունն ուղղակի դառնա ձևական։ Իսկ դրա համար ադրբեջանական ղեկավարությունը հարմար առիթ է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է Ուկրաինայի ուղղությամբ։

Ուստի, Բաքուն չի ցանկանում, որ խաղաղապահները մնան մինչև 2025 թվականը, երբ նրանց մանդատի երկարաձգման հարցը կրկին կբարձրացվի, քանի որ 2025 թվականին Ռուսաստանի դիրքերն ավելի ուժեղ կարող են լինել, քան հիմա է։ Չէ՞ որ ապագան մեծ հաշվով անկանխատեսելի է։ Մյուս կողմից էլ Ադրբեջանի գրեթե ամենօրյա թիրախավորման տակ է հայտնվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս ոչ միայն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ադրբեջանական կողմի հետ, այլև աշխատանքներ է տանում ադրբեջանցիների տարբեր սադրանքներին արձագանքելու և Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու, սուբյեկտայնության հարցը բարձրացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունը շատ է անհանգստացնում պաշտոնական Բաքվին, դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Վարդանյանը Մոսկվայից է ուղարկվել որպես «դրածո», և նրա հետ չեն բանակցելու։ Թերևս ադրբեջանական կողմը ֆոբիաներ ունի Վարդանյանի հարցում, քանի որ եթե նրա հետ բանակցի, ստիպված է լինելու ընդունել Արցախի սուբյեկտայնության իրողությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli