Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ գիտի «միջազգային հանրությունը», որ չգիտի մեր հանրությունը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվա աշխարհակարգն այն չէ, ինչ երեկ էր։ Մոտ ապագայում՝ առավել ևս այնպիսին չի լինի, ինչպես մոտ անցյալում էր: Եվ շատերը հակված են Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկել միայն արտաքին աշխարհում ընթացող իրադարձությունների լույսի ներքո։ Նաև դրա շրջանակներում է, որ, օրինակ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված ակտիվ շրջանառվում են այն վերլուծությունները, թե այդ իրադարձությունները արտաքին ուժերի դասավորության արդյունք են։ Ըստ այդմ, մեղադրանքներ են հնչում, թե Ռուսաստանը կոշտ քայլերի չի դիմում, ռուս խաղաղապահներն են մեղավոր, որ ճանապարհը չի բացվում։

Միևնույն ժամանակ, մեծ դժգոհություն կա ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումից, քանի որ միջազգային տարբեր սուբյեկտների արձագանքն այն չէ, ինչպես ակնկալվում էր։ Այս բոլոր դժգոհությունների մեջ երևի թե կա նաև ճշմարտություն: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք: Նախ՝ ի վերջո, միջազգային հանրության տարբեր սուբյեկտները ևս իրենց շահերով են առաջնորդվում, և նրանցից շատերին ավելի շատ Ադրբեջանից արտահանվող նավթն ու գազն է հետաքրքրում, քան Արցախի բնակչության ճակատագիրը։ Եվ, ընդհանրապես, Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած զարգացումների ընթացքն է հուշում, որ պետք չէ ամբողջ հույսը կապել միայն միջազգային հանրության հետ։ Բայց հետաքրքիրն այն է, որ միջազգային հանրությունից դժգոհության հետ մեկտեղ անտեսվում է հենց Հայաստանի կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Ու, ըստ այդմ, նորից իշխանություններն այն «հին ու բարի» մոտեցումներն են տարածում, թե ի՞նչ անի «խեղճ Նիկոլը» (իմա՝ օրվա իշխանությունը), ինչ կարողանում, անում է, բայց ստացվել է այնպես, որ հայտնվել ենք ներկայիս իրավիճակում։ Օրինակ՝ իշխանական պատգամավորները նույնիսկ ասում էին, թե Լաչինի միջանցքի փակման հետ կապված Հայաստանի կողմից քայլերի շուրջ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, չէ՞ որ ՀՀ կառավարությունը չի գնացել ու փակել ճանապարհը։ Ճիշտ են ասում: Իհարկե, ՀՀ կառավարությունը չի փակել: Իսկ գուցե վաղն էլ նույն «հաջողությամբ» ասեն, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չի փակե՞լ, և դա «անհնազանդ» բնապահպանների ձեռքի գո՞րծն է։ Բայց այս ամենն արդեն չի էլ զարմացնում. 2020 թ. պատերազմում իրենց մեղքով պարտությունից հետո ամեն կերպ իրենց արդարացնելու համար ՀՀ իշխանությունները նման պարզունակ թեզեր էին շրջանառում։

Օրինակ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից շաբաթներ անց Փաշինյանն ուղիղ եթեր դուրս եկավ՝ բողոքելով, թե մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվությունն իր վրա են դնում: Ու նա սկսեց արդարանալ հետևյալ կերպ. «Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ կամ ղեկավարել: Վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ կամ թեկուզ գնդի հրամանատարի։ Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ»: Հիշեցնենք՝ սա ասում էր իրեն գերագույն գլխավոր հրամանատար համարող անձը: Ներողություն, նաև իր թիմակիցներն էին այդպես կարծում և ինքնագոհ հայտարարում էին, թե «հանկարծ չշշկռվեք՝ գերագույն հրամանատարն է նա»։ Բայց այդ նույն թիմակիցները պարտությունից հետո արդեն նշում էին, թե Փաշինյանը կապ չունի պարտության հետ, ինքն ուղղակի հրադադարի եռակողմ պայմանավորվածությունը ստորագրելով՝ հազարավոր զինվորների է փրկել, որոնք պետք է շրջափակման մեջ հայտնվեին։

Նույնպիսի իրավիճակ է նաև հիմա։ Իշխանականները փաստացի հանրության մեջ փորձում են նետել «գաղափար», թե Փաշինյանը հո անձամբ չի՞ գնալու և ճանապարհը բացի։ Ու շարունակականորեն նման թեզերի շրջանառության և անընդհատ կրկնելու միջոցով փորձ է կատարվում յուրաքանչյուր դեպքում Փաշինյանին ջրից չոր դուրս հանել։ Հասկանալի է, որ այդ թեզերը հասարակության այն հատվածի համար են, որոնք առանց ծանրութեթև անելու և փաստերը լուրջ վերլուծության ենթարկելու՝ հեշտությամբ մարսում են իրենց իշխանությունների կողմից հրամցված տեղեկատվությունը։ Այնումենայնիվ, իրականությունը հասկանալու և վեր հանելու համար պետք է իրադարձությունները համակողմանի դիտարկել։ Օրինակ՝ պարզ է, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կարող են համընկնող, ինչպես նաև միմյանց չհամընկնող դիրքորոշումներ ունենալ։ Դրա արդյունքում է, որ Ադրբեջանին ուղղված կոչերի բովանդակության մեջ նույնիսկ կարելի է էական տարբերություններ տեսնել։ Բայց ակնհայտ է, որ միջազգային դերակատարները հնարավորություն ունեն կոնկրետ միջամտություն ձեռնարկել Արցախի պահով։ Իսկ թե ինչու դա չի կատարվում, այլ հարց է։ Բանն այն է, որ, բացի սեփական շահերից, որևէ երկիր կարող է հստակ միջամտություն ցուցաբերել այն դեպքում, երբ երկու երկրների իշխանությունների մոտեցումները տվյալ դեպքում տարաբևեռ են:

Այնինչ, փորձագետները քանիցս նշել են, որ կա փոխադարձ որոշակի պայմանավորվածությունների զգացողություն: Ավելին, նշում են, որ չնայած հայ հասարակության մեծամասնությունն իշխանություններից տարբերվող տեսակետ ունի, սակայն մեր իշխանությունների և Ադրբեջանի դիրքորոշումները «կլ յուչևոյ» հարցերում ուղղակի համընկնում են։ Այսինքն, հնարավոր է, որ կան կուլիսային բանակցություններ, պայմանավորվածություններ, և մեր հանրությունը պարզապես տեղյակ չէ, թե ինչ են իշխանությունները բանակցում, ինչ դիրքորոշում են հայտնում առանձին հանդիպումներում, և ինչպիսի պայմանների շուրջ են համաձայնություններ կայացել։

Բայց նույն միջազգային կարևորագույն դերակատարները, բնականաբար, տեղյակ են, թե ինչպիսի հարցերի շուրջ են պայմանավորվածություններ կայացվում, այդ թվում՝ ժողովրդի թիկունքում։ Ուստի, հնարավոր է, որ նրանց գործողությունները պայմանավորված են հենց այդ «իմացությամբ»: Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջ ժամանակահատվածում միշտ հանրությունն, ի վերջո, հանկարծակիի է գալիս ու կանգնում կատարված փաստի առաջ։ Այս դեպքում էլ պետք է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, որ ոչ ոք թող իրենց չասի, թե ինչ են բանակցում, ինչ որ պետք է, այն էլ բանակցում են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli