Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը ողջունվում է Հայաստանի իշխանության կողմից»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր առկա ամբողջ ճգնաժամը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի, իր վարած արտաքին քաղաքականության, Արցախի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման և, առհասարակ, հակահայկական կառավարմամբ: Անդրադառնալով Արցախի շրջափակմանը, դրանից բխող ճգնաժամին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

«Բոլոր հայտարարությունները, որոնք հնչել են պատգամավորների, նախարարների, գլխավոր կապիտուլ յանտի կողմից, վկայում են այն մասին, որ իրենք ամբողջությամբ հրաժարվել են Արցախի հարցը որևէ մակարդակում բարձրացնելուց: Արդյունքում Ադրբեջանի այսօրվա պահանջները մի քանի անգամ մեծացել են, և վստահ եմ, որ դրանք էլ ավելի կմեծանան: Այս ամենի հետևանքով ունենք բլոկադայի մեջ գտնվող Արցախ, բնակչություն, որը որևէ կերպ չի կարողանում իր ազատ ու անվտանգ կյանքը վայելել: Ադրբեջանն այս տեսանկյունից ահաբեկչական քայլ է նախաձեռնել՝ փորձելով արցախահայերին ստիպել, որ դուրս գան Արցախից. ադրբեջանցիների շրջանում պտտվում է թեզ, որ արցախահայերը «չեն կարող վերադառնալ Ղարաբաղ, միայն կարող են գնալ Ղարաբաղից»»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով բացառապես ռուսական կողմին մեղադրելու, պատասխանատվությունը միայն ՌԴ դաշտ նետելու ՀՀ իշխանության հայտարարություններին՝ նա նկատեց. «Ռուսներին մեղադրելու թեզերը շրջանառվել են նաև Ադրբեջանում: Ադրբեջանն էլ է մեղադրել ռուսներին՝ ասելով, որ ռուսներն են փակել ճանապարհը, որ ռուսները չպետք է լինեն Արցախում, որ Արցախն իրենցով անելու նպատակի իրագործմանը ռուսներն են խոչընդոտում: Եվ ահա, Հայաստանում նույն ձևակերպումներն են սկսում շրջանառել: Նախ՝ մեղադրեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ ասելով, թե ինչու չի գնում Լաչինի միջանցք: Նաև հնչեցին հայտարարություններ, թե ռուսներն են փակել Լաչինի միջանցքը: Իմ խորին համոզմամբ, մեր իշխանավորները բոլոր մակարդակներում ունեն սերտ համագործակցություն Ադրբեջանի բարձր ղեկավարության հետ: Արցախի մասին, նաև հակառուսական յուրաքանչյուր հայտարարություն թե՛ այստեղ, թե՛ Ադրբեջանում նույն թեզերով է առաջ տարվում: Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչությունը ողջունվում է Հայաստանի իշխանության կողմից: Դրա հետ մեկտեղ ամեն բան արվում է, որ Ադրբեջանի թեզերն արդարացվեն, հասնեն այն իրավիճակին, որ հայկական կողմը զիջելուն այլընտրանք չունենա թե՛ տարածքային առումով, թե՛ բանակցային հարթակներում»:

Անդրադառնալով իշխանությունների այն հավաստիացումներին, թե գործով են ապացուցում, որ ՀՀ-ն մնում է ԱՀ անվտանգության երաշխավորը, փորձագետը նկատեց, որ «գործ» ասվածը դրսևորվում է նրանով, որ այսօր Արցախում բլոկադա է, և միայն օրեր անց են սկսել գործիքակազմ կիրառել միջազգային հանրության ուղղությամբ: «Երևի մտածում էին, որ արցախցիներն այդ ընթացքում կհանձնվեին: Մինչդեռ տեսնելով, որ կա հանրային պահանջ, տարբեր տեսակի բողոքի ակցիաներ, հայտարարություններ նաև Սփյուռքից, սկսեցին որոշ քայլեր անել: Եթե դժգոհությունները չլինեին, շարունակելու էին չգործել: Այսինքն, ոչ իրենց ցանկությամբ են որոշ քայլեր անում, այլ ներհանրային ճնշման արդյունքում: Իսկ թե ավելի լայն իմաստով ինչ են արել Արցախի համար, թվարկեմ. արել են այն, որ Արցախը կորցրել է տարածքների 75 տոկոսը: Երկրորդ՝ այս կառավարության «շնորհիվ» Արցախը իր սուբյեկտայնության և միջազգային գործոն դառնալու հնարավորությունն է կորցրել: Երրորդ՝ Ադրբեջանի սադրանքները, հայ զինվորների սպանությունները, Արցախի վերաբերյալ հայտարարությունները իրենց կողմից որևէ արձագանքի, հայտարարության չեն արժանացել: Չկա որևէ հայտարարություն, որը կսատարի Արցախի ինքնորոշման իրավունքը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ չորրորդ հանգամանքն առհասարակ այս իշխանության վարած արտաքին քաղաքականությունն է:

«Իրենք խուսափում են Արցախ այցելելուց: Հիշեցնեմ, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 2021-ի ձմռանը Արցախ այցելելու հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի շատ կոպիտ հայտարարություններից հետո պաշտոնանկ արվեց: Արցախի՝ կյանքի էներգիան, կյանքի ձգտելու ունակությունը գերնվազագույնի հասցնելու համար իրենք ամեն ինչ են արել: Այս իշխանություններն արել են այնպես, որ Արցախն այսօր լինի այնպիսի կարգավիճակում, որ ոչ միայն կախված լինի մայր Հայաստանից, այլև փորձի սպասել ռուսների աջակցությանը, ձգտի դեպի պրոռուսական կողմնորոշման, որը ինչ-որ ձևով հասկանալի է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոչ հայկական կառավարության վարած արտաքին քաղաքականությունը: Իրենք կոմպլեքս գործողություններով այնպես են արել, որ Արցախը ամբողջությամբ ներառվի Ադրբեջանի կազմում: Հիշեցնեմ նաև Փաշինյանի հայտարարությունը՝ «կստորագրենք խաղաղության պայմանագիր, թող մեզ դավաճան ասեն»:Իրենք չեն էլ թաքցնում, որ իրենց գործողությունների մեջ դավաճանություն կա, և որ իրենք էությամբ դավաճան են»,ընդգծեց փորձագետը:

Ինչ վերաբերում է միջազգային հարթակներից ակնկալվող քայլերին, Գ. Դավթյանը կարծում է, որ, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, միշտ պետք է աշխատել միջազգային հանրության հետ: «Միշտ պետք է ձեռքը պուլսի վրա պահել, որպեսզի քո հնարավորությունը բաց չթողնես, քո մասին մոռանալ չտաս: Ինչ վերաբերում է այսօրվա կառավարությանը, ապա միջազգային կազմակերպություններին ուղղված դիմումներում, առհասարակ բանակցություններում անգամ իրենց ձևակերպումներում խուսափում են Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը մատնանշելուց, չեն խոսում Արցախի հայկական լինելուց, խոսում են «Արցախում ապրող հայությունից»՝ տեղ տալով ադրբեջանական քարոզչությանը, ըստ որի՝ «այնտեղ մեծամասամբ եղել են ոչ թե հայեր, այլ ադրբեջանցիներ»: Իրենց բոլոր գործողություններում իրենք միայն նպաստում են Ադրբեջանի գործողությունների արդարացմանը: Իրենք բազմիցս են ապացուցել, որ հայկական կառավարություն չեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ այս կառավարությունից ապագային ուղղված որևէ դրական քայլ չի ակնկալում:

Անդրադառնալով ճգնաժամի լուծման երկարաժամկետ ու կարճաժամկետ հնարավոր լուծումներին՝ նա մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ռուս խաղաղապահները որոշակի ձևով պետք է փոխեն իրենց մարտավարությունը՝ ադրբեջանցիների սադրանքները կանխելու տեսանկյունից: Գոնե պետք է սցենարներ մշակեն՝ հասկանալու, թե այս կամ այն սադրանքը ինչպես ժամանակին կանխեն, որ անվտանգության հետ կապված այլ խնդիրներ չլինեն: Օրինակ բերեմ. երբ Լաչինի միջանցքը փակվեց, ադրբեջանցիները տասնյակներով էին, ռուս խաղաղապահները՝ առավելագույնը 7-8 հոգի: Այսինքն, Լաչինի միջանցքում, որտեղ ադրբեջանցիների կենտրոնացումը շատ է, ռուս խաղաղապահների թվաքանակը պետք է շատ ավելին լինի: Նախ քանակի հարցը պետք է բարձրացվի: Երկրորդ՝ չգիտեմ որքանով է ռեալ, բայց երբ Հայաստանում իշխանություն փոխվի, պետք է վերանայվի ՀՀ կառավարության համագործակցությունը ռուսների ու ռուս խաղաղապահների հետ: Պետք է Արցախում ռուս խաղաղապահների դերի բարձրացում լինի, այնտեղ երկարաժամկետ տեղակայվելու հարց առաջ քաշվի»,-ընդգծեց փորձագետը՝ նշելով, որ ճգնաժամի լուծումը երկարաժամկետ կտրվածքով է տեսնում:

«Եթե սկզբնական շրջանում կարծում էի, որ ճանապարհի փակումը մեկ շաբաթից ավելի չի տևի, հիմա ադրբեջանցիների քարոզչական ու մարտավարության փոփոխությունը հաշվի առնելով՝ հասկանում եմ, որ ճանապարհը պլանավորել են երկար փակ պահել: Այս փուլում շեշտը դնում են նաև Ամանորի վրա, ուզում են, որ այդ ժամանակ էլ փակ լինի, ինչը հոգեբանական ու հանրային տրամադրությունների վրա ազդող գործընթաց է: Իհարկե, կարող եմ ասել, որ Ադրբեջանն առանց զիջման ոչ մի ճանապարհ չի բացի: «Զանգեզուրի միջանցքին» զուգահեռ արդեն խոսում են Լաչինի միջանցքում վերահսկողություն ունենալու կամ անցակետ ստեղծելու մասին: Այս երեք թեզերն են շրջանառում, մինչդեռ զիջումները մեզ համար ավելի վատ հետևանքներ են ունենալու՝ հետագայում ուրիշ պահանջներ ներկայացնելու համատեքստում: Դրա համար դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, որովհետև բավականին փակուղային իրավիճակ է: Փակուղային իրավիճակ է ինչպես ռուս խաղաղապահների, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի դաշտում, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանության ու Հայաստանի՝ ոչ հայկական կառավարության մոտ: Հարցը պետք է կոմպլեքս լուծվի: Մի քայլով հնարավոր չէ: Քաղաքական բռունցք պետք է ձևավորվի, ու հարցերը միանգամից լուծվեն»,-եզրափակեց Գ. Դավթյանը

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli