Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վստահաբար կարող ենք տպավորել իրանցի և հայ հանդիսատեսին». իրանական «Յոթ գեղեցկուհիներ» ներկայացման մեջ ընդգրկված են նաև հայ դերասաններ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Փետրվարի 26-ին Երիտասարդական թատրոնում տեղի կունենա «Յոթ գեղեցկուհիներ» ներկայացման պրեմիերան։ Սա Երիտասարդական թատրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության «Թանդիս» թատերական խմբի առաջին համագործակցությունն է: Ֆաթեմեհ Աբդուր Ռահիմիի ղեկավարությամբ «Թանդիսը» Թեհրանի լավագույն թատրոններում ներկայացրել է 23 թատերական ներկայացում։ Խումբը երկու տարի ճանաչվել է ամենաարդյունավետ խումբը, այն ունի նաև արվեստի քոլեջ, որտեղ անցկացվում է թատերական ուսուցում։ Նախքան ներկայացման պրեմիերան, «Փաստը» զրուցեց գրող, բեմադրիչ, դերասան Համեդ Շեյխի հետ:

Նշում ենք՝ հայ և իրանցի հարևան ու բարեկամ ժողովուրդները համագործակցում են տարբեր, այդ թվում՝ մշակույթի ոլորտում: Թատերական խմբի այցը Հայաստան ևս նման համագործակցության արդյունք է: Առաջարկում եմ զրուցակցիս պատմել ներկայացման մասին: «Նախ նշեմ, որ սա «Թանդիս» թատերական խմբի թվով 23-րդ ներկայացումն է, որպես գրող և ռեժիսոր՝ իմ 16-րդ ներկայացումը։ Այն հիմնված է իրանական պատմության և գրականության բնագավառում կատարված ուսումնասիրությունների վրա և Հաքիմ Նիզամի Գյանջավիի «Հաֆթ Պեքիր» բանաստեղծության և Բահրամ V Սասանյանների թագավորության պատմության աղբյուրն է: Այս ներկայացման պատմական շրջանը կապված է այն ժամանակաշրջանի հետ, երբ Իրանն ու Երևանն ընդհանուր տարածքում էին: Երևանցիներին համարում ենք մեր բարեկամները, ուստի որոշեցինք այս ներկայացումը բեմադրել նաև Երևանում։ Այն մեծ ընդունելության է արժանացել Թեհրանի թատերական համալիրում, և հուսով եմ՝ կընդունվի ձեր մայրաքաղաքում ևս։Այս ներկայացման ընթացքում ականատես կլինենք Իրանի շահի միությանը յոթ երկրների իշխանների հետ, ինչը ցույց է տալիս այս երկրի հաշտեցումն աշխարհի հետ: Ներկայացման մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հետագայում կրկնվում են պատմության ընթացքում»,-ասում է Համեդ Շեյխը։

Հաջորդիվ հետաքրքրվում եմ՝ ինչպիսի՞ն են տպավորությունները հայ գործընկերների հետ համագործակցությունից: Նշենք, որ ներկայացման մեջ ընդգրկված են նաև հայ դերասաններ: ««Թանդիս» խմբի միջազգային կապերի տնօրեն Սամուել Ջաֆարիպուրիի միջոցով ծանոթացանք Ազգային երիտասարդական թատրոնի տնօրեն Արսեն Ազիզյանի հետ, նա մեզ շատ օգնեց, ծանոթացրեց պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանի հետ: Ծանոթացրեցին հայ դերասանների հետ, առաջարկեցին նրանց ևս ներկայացման մեջ ընդգրկել:Այսպիսով՝ բեմում կտեսնեք Նվեր Պետրոսյանին, Մարիամ Մելիքյանին,Վարդուհի Էլբակյանին,Անահիտ Կարապետյանին, Նարե Ավագյանին և Լիլիթ Մովսիսյանին: Նրանց ներկայությամբ և այս ներկայացման շնորհիվ, վստահաբար, կարող ենք տպավորել իրանցի և հայ հանդիսատեսին: Ընդհանուր ոգի ունենք հայերի, հատկապես սիրելի երևանցիների հետ: Արդեն սիրելի դարձած հայ արտիստների հետ համագործակցությունը մեր խմբի համար ձեռքբերում ենք համարում և հուսով ենք՝ կունենանք այլ համատեղ համագործակցություններ ևս հայ արտիստների հետ ինչպես Երևանում, այնպես էլ Թեհրանում»,-նշում է մեր զրուցակիցը։

Մեր երկու ժողովուրդներն ունեն աշխարհայացքի, մտածելակերպի տարբերություններ: Հարցնում եմ՝ կա՞ն մտավախություններ, թե ինչպիսին կլինի հայ խստապահանջ հանդիսատեսի արձագանքը: «Ո՛չ, այս ներկայացումով կարող ենք հասնել զգալի ընդհանրությունների մշակույթի ոլորտում, սա ասում եմ՝ հիմնվելով տարբեր տեսահոլովակների միջոցով և իրանական փառատոններում մեր դիտած հայկական ներկայացումներից ստացած տպավորությունների վրա»,-եզրափակում է ռեժիսորը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback