Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անորակ» բաճկոն, որն իրականում անորակ չէ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերնազգեստների տարատեսակներից առանձնանում է անորակ բաճկոնն իր անսովոր տեսքով։ Ի սկզբանե նշենք, որ դա բաճկոնի անունն է (анорак) և ոչ մի կապ չունի իր որակական հատկանիշների հետ (ոչ թե ան-(վ)որակ, այլ ան(o)րակ): Նշենք, որ հագուստի այդ տեսակը հաճախ կոչվում է անջրանցիկ թիկնոց: Այնուամենայնիվ, անորակն ունի մի շարք հիմնարար տարբերություններ դասական անջրանցիկ թիկնոցից.

- անորակ բաճկոնը չունի կայծակաճարմանդներ և ամրացումներ, ուստի այն հագնում են գլխի վրայով: Այդ դիզայնը պայմանավորված է նրանով, որ ի սկզբանե այդ հագուստը նախատեսված է եղել միայն ուժեղ քամուց և անձրևից պաշտպանվելու համար:

- թևերը և գլխանոցը՝ կապյուշոնը, ապահովված են հատուկ մանժետներով, որոնք կանխում են ծակող քամու ներթափանցումը: - ստանդարտ կողային գրպանների փոխարեն այդ մոդելը բնութագրվում է մեկ գրպանով առջևում՝ կրծքավանդակի վրա: Երբեմն անորակը շփոթում են վերնազգեստի մեկ այլ տեսակի՝ պարկի հետ։

Բայց, ի տարբերություն վերջինի, դասական անորակը մորթյա չէ և ներսից լրացուցիչ թերմոուժեղացում չունի, քանի որ օգտագործվում է եղանակային այլ պայմաններում։ Ժամանակակից անորակ բաճկոնի նախատիպը էսկիմոսների ավանդական հագուստն է։ Այդտեղից էլ ծագում է հագուստի անվանումը։ Էսկիմոսները ծովային կենդանիների մաշկից պատրաստում էին գործնական այնպիսի հագուստ, որի հիմնական գործառույթը խոնավությունից պաշտպանելն էր։ Այդ անջրանցիկ հագուստը հագնում էին գլխի վրայով, ինչը մեծապես պարզեցնում էր դրա կարելը։

Հագուստի այդ տարբերակը հիանալի տեղավորվում է այդ ժողովրդի կենսակերպում՝ հաշվի առնելով նաև այն, որ մոդելի պարզությունն ամեն ինչից վեր է։ 20-րդ դարի սկզբին այդ բաճկոնի մոդելը մեծ փոփոխություններ է կրել։ Զարգացած երկրների բնակիչներն են սկսել օգտագործել նման ոճի հագուստ։ Սկզբում զինվորականներն են ծանոթացել անորակի հետ։ Այդ բաճկոնը բրիտանական բանակի համազգեստի մաս է կազմել դեռ 1924 թվականից։ Զինվորական քողարկային անջրանցիկ բաճկոնն ուներ բավականին ծավալուն գլխանոց, քանի որ այն պետք է ծածկեր նաև սաղավարտը։ Աստիճանաբար այն սկսել են լայնորեն օգտագործել ոչ միայն զինվորականները, այլ նաև որսորդները, լեռնագնացները, ակտիվ զբոսաշրջության սիրահարները։

Բարդ եղանակային պայմաններում տարողունակ «կենգուրու» գրպանը եղել է դաշտային պայմաններում անվիճելի պլ յուս: Քսաներորդ դարի երկրորդ կեսին անորակը մտել է դահուկորդների և սնոուբորդիստների զգեստապահարան, քանի որ վերնազգեստի այդ տեսակի դիզայնը թույլ է տալիս առանց շարժումները սահմանափակելու ազատ տեղաշարժվել։ Չնայած այն հանգամանքին, որ անորակը սպորտային զգեստապահարանի առարկա է, այդ տեսակի վերնահագուստը հաճախ է հայտնվում նորաձևության պոդիումներում, և նրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծանում է։ Բաճկոնը ենթարկվում է տարբեր փոփոխությունների, որոնք թույլ են տալիս նրան ներդաշնակորեն տեղավորվել քաղաքի բնակչի առօրյա զգեստապահարանում:

Երբեմն դիզայներները շեղվում են այդ բաճկոնի դասական ձևից, զրկում են այն գլխադրից կամ կրծքավանդակի գործնական գրպանից, փորձարկում են կտրվածքներ և այլն: Ներկայում անորակը ոչ այնքան աշխատանքային հագուստ է, որքան քաղաքի բնակչի առօրյա զգեստապահարանի մաս։ Մոդելը սիրված է ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների կողմից։ Այդ բաճկոնը հարմար է կրել և հիանալի համադրվում է ամենօրյա ամենապարզ իրերի հետ՝ ջինսեր, սպորտային կոստյումներ, սպորտային կոշիկներ, կոպիտ տակացուներով երկարաճիտ կոշիկներ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli