Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար՝ Վարդավառից մեկ շաբաթ առաջ՝ Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը, այս տարի՝ հուլիսի 8-ին։ Հայտնում Qahana.am-ը։

Քրիստոսի 12 առաքյալների մասին որոշ հիշատակություններից պարզ է դառնում, թե ովքեր էին նրանք։ Այսպիսով՝ Քրիստոսի 12 առաքյալներն էին․

Պետրոս առաքյալը, ով Աստվածաշնչում հիշատակվում է նաև որպես Սիմոն, Սիմեոն։ Նա մի ձկնորս էր, ով դարձի բերեց հեթանոս Կոռնելիոսին։

Հովհաննես առաքյալը, ով Հակոբոս առաքյալի հետ անվանվում է նաև Որոտման որդի՝ իր բուռն խառնվածքի տեր լինելու պատճառով։ Նոր Կտակարանի գրքերից առաքյալի գրչին են պատկանում Հովհաննեսի Ավետարանը, երեք ընդհանրական նամակները և Հայտնություն գիրքը:

Անդրաես առաքյալն առաջինն էր, ով միացավ Քրիստոսին՝ Հովհաննեսի հետ։ Նա Ռուսաստանի, Հունաստանի և Շոտլանդայի պահապան սուրբն է համարվում:

Թովմա առաքյալը բնորոշվեց որպես «անհավատ» Հիսուսի հարությունից հետո, երբ հրաժարվեց հավատալ հարությանը. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20:25): Բայց տեսնելով Ուսուցչին՝ անմիջապես հավատաց ու ասաց. «Տեր իմ և Աստված իմ» (Հովհ. 20:28):

Մատթեոս առաքյալը, ով հարկահավաք էր,  հեղինակն է Նոր Կտակարանի առաջին գրքի` Մատթեոսի Ավետարանի: Նրա Ավետարանը չորսից ամենաընդարձակն է։ Նա կոչվել է նաև Ղևի, որ նշանակում է Աստծո ընծա։

Հակոբոս առաքյալը Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրն էր, ձկնորս։ Նա Քրիստոսի ամենահավատարիմ աշակերտներից էր։ Այժմ նա համարվում է Իսպանիայի պահապան սուրբը:

Փիլիպպոս առաքյալը առաջինը կանչված առաքյալներից է։ Նա Բեթսայիդայից էր։ Ուսումնասիրելով սուրբ գրությունները, որտեղ նշվում էր Մեսսիայի հայտնվելու մասին՝ նա չգիտեր, որ Մեսսիան արդեն իսկ ապրում էր մարդկանց մեջ: Եվ մեծ եղավ նրա երջանկությունը, երբ Քրիստոս տեսավ նրան ու կանչեց իր ետևից:

Սիմոն Կանանացի կամ Նախանձահույզ անվանվող առաքյալը, ավանդության համաձայն, մեկնել է Պարսկաստան և այնտեղ էլ  նահատակվել։

Ալփեոսի որդի Հակոբոս առաքյալը Մատթեոս Ավետարանչի եղբայրն է և քարոզել է Ավետարանը Պաղեստինում և Եգիպտոսում, որտեղ էլ նահատակվել է՝ չարչարանքների ենթարկվելով։

Թադեոս առաքյալը, որ կոչվում է նաև Եռանվանի, համարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր առաքյալներից մեկը՝ Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին։ Վերջինս կոչվում է նաև Նախադավան, քանի որ առաջինն էր, ով դավանեց Հիսուսին՝ որպես Աստծո Որդի:

Հուդա Իսկարիովտացուն Մատթեոս և Մարկոս Ավետարանիչները զանազանում են՝ նշելով՝ «որ նրան մատնեց»։ Քրիստոս ինքը գիտեր այդ մատնության մասին և անգամ հայտնել էր իր աշակերտներին․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Հովհ․ 13։21)։ Հուդան հետագայում զղջում է իր մատնության համար՝ տեսնելով, որ Քրիստոս դատապարտվեց։ Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը:

12-ից բացի Քրիստոսի պատվիրանների այլ քարոզիչները ևս կոչվում են առաքյալներ։ Նրանցից մեծագույնը Սուրբ Պողոս առաքյալն է, ով համարվում է 13-րդ առաքյալ և այս օրը հիշատակվում՝ մյուս 12-ի հետ։ 

Լինելով նախանձախնդիր հրեա ու փարիսեցի՝ նա հալածում էր քրիստոնյաներին: Սակայն մի անգամ, երբ Սավուղը գնում էր քրիստոնյաներին հալածելու, լույս է տեսնում ու լսում Քրիստոսի ձայնը. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում Ինձ»: Սավուղը լույսից կուրանում և տարվում է Դամասկոս, որտեղ Անանիա առաքյալը ձեռնադրում է նրան ու վերականգնում տեսողությունը: Այս ամենից հետո Սավուղը, ով հետո վերանվանվում է Պողոս, հավատում է Քրիստոսին և դառնում Նրա ջերմեռանդ աշակերտն ու քարոզիչը։ Առաքյալից մեզ հասել են Նոր Կտակարանի մաս կազմող 14 նամակներ:

Մենք էլ, հետևելով առաքյալների պատգամներին և տեսնելով նրանց սրբակենցաղ կյանքը, մի պահ խորհենք այս մասին՝ ի՞նչ ենք մենք անում՝ նրանց ավանդածը պահպանելու համար։ Թող որ այս օրը ևս մեկ առիթ լինի այս խոհերի համար և հենց այսօրվանից՝ այս պահից փոխվի մեր կյանքը՝ դառնալով առավել աստվածահաճո, ինչպիսին հենց իրենք ՝ առաքյալներն էին՝ լինելով միմյանցից այդքան տարբեր։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli