Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անկախ նրանից, թե ինչպիսի հայտարարություններ կանի, ինչպես կսեղմի օղակը մեր պարանոցի շուրջ, մեր որոշումը կայացրել ենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «տեղեկություն կա, որ Ադրբեջանն ուզում է Լաչինի միջանցքը միակողմանի բացել»: Սա ենթադրում է, որ մարդիկ կկարողանան հեռանալ Արցախից, բայց վերադառնալ՝ ոչ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսպիսի հայտարարությունների հետ կապված ասում է՝ ցավոք, դրանք օրինաչափ են դարձել:

«Սա ցցուն ապացույցն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի անձ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ պետական գործիչ համարվել չի կարող: Նա ինչպիսին եղել է դեղին մամուլի աստղ կամ կարկառուն ներկայացուցիչ, այդպես էլ մնացել է: Նա ինչ-որ ինֆորմացիայի կրիչ է, որը այստեղից կամ այնտեղից ձեռք է գցում, իսկ հետագայում որպես փաստ ներկայացնում հանրությանը: Սա, մեղմ ասած, անթույլատրելի է, որովհետև երկրի ղեկավարը իրավունք չունի այդպիսին լինել, նման անձը չի կարող երկիր ղեկավարել, առավել ևս նման իրավիճակում գտնվող, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, գումարած այն պատասխանատվությունը, ինչքան էլ նա խուսափի, որն ունի Արցախի մասով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ այն մանիպուլ յացիաները և տեխնոլոգիաները, որոնք կիրառում է ՀՀ վարչապետը, քաղաքականության և պետական գործունեության հետ որևէ աղերս չունեն: «Ըստ էության, նա անցել է իր գործունեության հաջորդ փուլին, երբ ուղղակի Ալիևի նարատիվներն է հնչեցնում, առաջ տանում: Որպես ինֆորմացիայի կրող՝ Փաշինյանը մեզ փոխանցում է այն, ինչը մեզ համար գաղտնիք չէր, դա բազմիցս տարածվել էր ադրբեջանական քարոզչամեքենայով: Խոսքն Արցախից մարդկանց տեղահանելու մասին է: Սա Ադրբեջանի իշխանությունների նպատակն է: Ուղղակի մեկ բան՝ չի կարող Փաշինյանն այլևս մեր փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնել: Այո, ինչպես թշնամական պետության ղեկավարը, կարող է մեզ ճնշել, այլ ուղղությամբ տանել: Ականատես եղանք, թե ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հանդես եկավ Հայաստանից մեկնած և Արցախի շահերը ներկայացնող անձը: Բայց, միևնույնն է, որոշումը կայացրել ենք և դրանով արդեն իսկ թե՛ իր, թե՛ իր ադրբեջանցի գործընկերոջ ծրագրերը խափանել ենք: Ուղղակի իրենց թվում է, որ առավել ճնշումների ենթարկելով՝ լինի հոգեբանական, թե ֆիզիկական, հաջողության են հասնելու: Չեմ ուզում պաթոսախեղդ ինչ-որ բան ասել, թե մենք այլ ենք, չէ, սովորական մարդ ենք, բայց հասել ենք մի իրավիճակի ու կարգավիճակի, երբ հոգեբանորեն հետ կանգնելն անհնար է: Շուտով ինն ամիս կլինի, ինչ անասելի, անմարդկային զրկանքների միջով ենք անցնում: Այնպես որ, անկախ նրանից, թե ինչպիսի հայտարարություններ կանի, ինչպես կսեղմի օղակը մեր պարանոցի շուրջը, միևնույնն է, մեր որոշումը կայացրել ենք»,նշում է մեր զրուցակիցը:

Միջանցքի միակողմանի բացումը էթնիկ զտման դասագրքային օրինակ է որակվում, բայց ստացվում է, որ շատերն, օրինակ՝ կհայտնվեն սեփական առողջության և Արցախ չվերադառնալու երկընտրանքի մեջտեղում: «Օրերս մի մայրիկի հետ էի զրուցում, որի դեռահաս որդին առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք Արցախում չեն կարողանում լուծել: Գրանցված է Կարմիր խաչի ցուցակում, որ հրատապ բուժօգնության կարիք ունի, բայց մայրիկն ասում է, որ անընդհատ հետաձգում է Հայաստան մեկնելը՝ «չեմ կարողանում հոգեբանական պատնեշն անցնել, որ իմ որդու հետ, ում օրորոցից որպես տղամարդ եմ մեծացնում, պարզենք մեր անձնագրերն ադրբեջանական կողմին ու անցնենք, դա համարում եմ ինտեգրման սկիզբը, չեմ ուզում անցնել այդ ստորացումը»: Բառիս բուն իմաստով այսօր պատերազմ է, որին Արցախը դիմակայում է»,-ասում է Արցախի ԱԺ պատգամավորը:

Ակնայով «այլընտրանքային» ճանապարհի շուրջ քննարկումները ևս չեն դադարում: «Ճնշումներն Ադրբեջանի կողմից իրականում բավականին մեծ են, նաև՝ այդ ճանապարհի շահագործման մասով: Արցախում ունենալով թույլ իշխանություն՝ երեք տարվա ընթացքում ականատես ենք լինում, թե ինչպես են ամենափոքր ճնշման դեպքում տեղի տալիս: Դրա վառ ապացույցն է նախորդ տարի Բերձոր, Աղավնո և Ներքին Շոշ համայնքների հանձնումը: Այն ժամանակ աղաղակում էինք, որ չի կարելի դա անել, դա ազատում է թշնամու ձեռքերը, հետագայում կհայտնվենք շրջափակման մեջ, պահանջում էինք՝ եթե ստիպված գնում են այդ քայլին, գոնե եռակողմ ստորագրություններով հաստատեն Լաչինի միջանցքի տեղափոխումը: Արցախի իշխանությունները համարում էին, որ խուճապ ենք առաջացնում, չենք թողնում, որ Արցախն ավելի անվտանգ և զարգացած ապագա ունենա:

Եղավ այն, ինչից վախենում էինք: Հիմա նորից նույն ընտրության առջև ենք կանգնած: Եթե իշխանություններն այլ ճանապարհի հարցով ևս տեղի տվեցին, դա կլինի ինտեգրման սցենարի կատարումը, ինչը թույլ տալ չի կարելի: Քննարկումների ժամանակ իշխանությունները չեն էլ ասել, թե ինչ առաջարկ կա Ադրբեջանի կողմից, որպես այդպիսին՝ փաստաթղթային որևէ առաջարկ չկա էլ: Լրատվամիջոցներով կամ էլ այլ խողովակներով, որոնց մասին տեղյակ էլ չենք, առաջարկներն Արցախ են հասնում: Ադրբեջանը պատրաստ է նույնիսկ դատարկ մեքենաներ տեղափոխել թեկուզ մեկ անգամ, որ ցույց տա աշխարհին, թե այդ ճանապարհը շահագործվեց: Ծանոթ ենք ադրբեջանական խորամանկությանը: Մի քանի անգամ գուցե թույլատրեն Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխում, սակայն հետո միանշանակ փակելու են այն և թողնեն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը: Այդ ժամանակ միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, եթե մեկ անգամ թույլ եք տվել, իսկ որևէ մեկը չի տեսնի՝ մեքենաները դատարկ էին, թե բեռներ կային, ապա ի՞նչ խնդիր կա այդ ճանապարհով սնունդ ստանալու և սովից չմեռնելու, եթե խնդիրը սովից մեռնել կամ չմեռնելն է: Սա քաղաքական խոր ենթատեքստ ունի, խորամանկություն է, որին Արցախի իշխանությունները չպետք է տրվեն»,-հավելում է մեր զրուցակիցը:

 

Զրույցի վերջում՝ Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին: «Ներքաղաքական իմաստով վայրիվերումներ չեն էլ եղել: Արայիկ Հարությունյանն է բաժակի մեջ փոթորիկ ստեղծել, ասաց՝ հրաժարական եմ տալիս, այլ տեղերում սկսեց խոսել, որ իրենից փորձել են կորզել այդ հրաժարականը, մանիպուլ յացիաներ անել, «Կարեն Մաթևոսյան» կրկես սարքեց, փորձեց ԱԺ-ն թիրախավորել, իր վրայից սլաքները փոխել և այլ ուղղությամբ տանել, դա իրեն բնորոշ է: Սա ինչ-որ ցուցադրական մի բան էր, որն արվում էր ոչ թե Արցախի, այլ՝ Արցախից դուրս հանդիսատեսի համար: Հունվարին, երբ էլի ընդվզում կար հասարակության մեջ և իշխանությունից պահանջներ կային, Հարությունյանը կրկին խոսեց հրաժարականի մասին, այնուհետև մեկ այլ ձևաչափով Երիտասարդության պալատում թատերական ներկայացում տեղի ունեցավ, որից հետո նա կարողացավ այսքան ամիս իր իշխանավարումը շարունակել: Հիմա նորից ընդվզում կար, նորից պահանջներ կային, և նա նորից նույն ձևաչափը, որը փաստորեն արդյունավետ էր, կիրառեց, սակայն այս անգամ ավելի խիստ, խրոխտ դեմքով մարդկանցով, զինվորական համազգեստով, զենքով ու պետական պաշտոնյայի մասնակցությամբ ինչ-որ բեմադրություն տեղի ունեցավ:

Այսօր Արցախում կան բավականին սթափ քաղաքական ուժեր, որոնք չեն տրվում որևէ մանիպուլ յացիայի, հորդորի ու խոստման, այդ քաղաքական ուժերի կուսակցական շահը դարձել է Արցախի փրկությունը: Դրա շուրջ միավորված են խորհրդարանական ընդդիմությունը՝ «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունները: Նրանց շուրջ մեծ համախմբում կա: Վերջին երեք տարվա ընթացքում չենք շեղվել մեր նպատակից, տեսլականից ու ծրագրերից: Սառնասրտորեն մեր աշխատանքն առաջ ենք տանում, ջանում ենք թույլ չտալ այն վայրիվերումները, որոնք փորձում են անել և քաոսային վիճակներ ստեղծել: Դեռևս ստացվում է, հուսամ, որ այդպես էլ շարունակվելու է»,-եզրափակում է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli