Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պոլիէթիլենից ազատվելու գործում պետությունը պետք է ուղղորդի, վերահսկի և աջակցի տնտեսվարողին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորում, որով արգելվում էր պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Օրերս կառավարության նիստում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց՝ նախագիծ կա, որով պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը արգելելու են: Մեծ ու փոքր առևտրի կետերում ինչ հաստության տոպրակ ասես չեք հանդիպի, բայց մեկ բան վստահաբար փոխվեց՝ 10 դրամանոց տոպրակի գինը հիմա տատանվում է մինչև 50 դրամի սահմանում, միայն սա է որոշ սպառողների «ստիպում» խանութ գնալ բազմակի օգտագործման տոպրակներով: «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ կառավարությունը չի հաջողում նախաձեռնություններում, քանի որ օրենսդրական հստակ լուծումներ չեն տրվում:

«Տոպրակների մասով չափազանց թույլ էր իրազեկումը, քաղաքացիները հիմնականում տեղյակ չէին, որ այս նախաձեռնությամբ նախ և առաջ լուծվում են բնապահպանական խնդիրներ, այլ ոչ թե թանկանում են տոպրակները: Բնության մեջ դրանց քայքայման համար տարիներ են անհրաժեշտ, սա լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ջրային ռեսուրսների համար: Հիմա նպատակ ունեն առհասարակ վերացնել պոլիէթիլենի օգտագործումը: Հարց՝ քաղաքացին բավականին մեծ քանակի գնումներ է կատարել, ինչպե՞ս է այն Ա կետից Բ կետը տեղափոխելու: Նա պատրա՞ստ է ավելի մեծ գումար վճարել տարբեր տեսակի տոպրակների համար, քան, ասենք, մի քանի հատ 50 դրամանոց տոպրակ գնել: Հաշվարկե՞լ են, որ սպառողը թոշակառու է և չի կարող ավելի թանկ գնով թեկուզ երկարատև օգտագործման պայուսակ գնել: Ինչո՞ւ չի գործում մի սկզբունք, որի համաձայն տոպրակ կամ պլաստիկ արտադրողները իրենք հավաքագրեն, վերամշակեն դրանք: Կամ՝ արտադրել այնպիսի տոպրակներ, որոնք շուտ են քայքայվում և չեն մնում բնության գրկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Զուգահեռ ընդգծում է՝ այս կարևոր գործում պետությունը չպետք է տնտեսվարողին մենակ թողնի, այլ պետք է ուղղորդի, վերահսկի, աջակցի, հակառակ դեպքում «կա պահանջարկ, կա առաջարկ» սկզբունքը կշարունակի գործել նաև այս պարագայում, քանի որ պոլիէթիլենին գրեթե չկա այլընտրանք: Մեր զրուցակիցը հավելում է՝ տնտեսվարողն ունի բիզնես մտածելակերպ, իր գրպանի հաշվին ոչինչ չի անի: «Այս դեպքում կառավարությունը բոլոր տնտեսվարողների հետ քննարկումների արդյունքում պետք է հանգի լուծումների՝ ինչ-որ իքս գումարի առևտուր անելիս պայուսակը կամ տոպրակը տրվում է անվճար, հարկերից որոշակի ժամանակահատվածի համար նվազեցում կատարի և տնտեսվարողը կտորից անվճար տոպրակներ տրամադրի, սպառողն էլ իմանա, որ տոպրակն իրեն միայն մեկ անգամ է տրվելու, տոպրակ արտադրող ընկերությունների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքի, գնի համապատասխան քանակի տոպրակներ և տրամադրի սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին: Գուցե բիզնեսն ավելի լավ առաջարկներ ունի խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ չեն լսում նրանց առաջարկները: Դրա փոխարեն անընդհատ մտածում են տնտեսվարողների հարկերը բարձրացնելու, մյուս կողմից էլ քաղաքացուն տուգանելու մասին: Այստեղ անելիքը պետությանն է, քանի որ նա է օրենսդրական նախաձեռնության հեղինակը»,-հավելում է նա:

Չիլինգարյանի խոսքով, տուգանքը չաշխատող տարբերակ է: «Պետք է սպառողին կրթես, իրազեկես, այլ առաջարկ ներկայացնես: Թե չէ օրենքը գրվում է, մնում թղթի վրա, պետությունը լծակներ չունի դրա իրականացումը վերահսկելու համար: Օրենք ընդունողների համար միայն կարևոր է, որ տեսախցիկը միացնեն, նստեն դիմացը, ցույց տան, որ իրենք աշխատում են: Վերահսկողություն չկա, ուստի խնդիրները լուծվելու փոխարեն անընդհատ կրկնվում են: Որոշ ժամանակ հետո կառավարության նիստի ժամանակ նորից ասելու են, որ օրենքը չի գործում, բնապահպանական խնդիրները խորանում են, որոնք, ի դեպ, կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել: Պետություն, տնտեսվարող և սպառող օղակում համագործակցությունը չի կայանում: Մինչդեռ ամեն ինչ պետք է անել հետևյալ հերթականությամբ՝ աղբի տեսակավորում, պլաստիկե տարաների հետ ընդունում սպառողներից, ինչը կկանխի դրանց հայտնվելը աղբավայրում, կտորե տոպրակների արտադրության խթանում: Թե չէ տպավորություն է, որ կառավարության ցանկացած որոշում միտված է տնտեսվարողի գրպանը լցնելուն և սպառողների գրպանը դատարկելուն»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School