Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շատերը, չմասնակցելով այս ընտրություններին, պատվեր են տալիս քաղաքական ուժերին»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանիում ներկայացված են լինելու քաղաքական հինգ ուժ՝ «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28,46 տոկոսը։ Ընտրությունների օրը և դրա ավարտին հաջորդող ժամերին քննարկվեց քաղաքացիների պասիվությունը: Սա հիասթափությա՞ն հետևանք է, թե՞ քաղաքացիներն ընտրությունները չեն դիտարկում որպես իշխանափոխության գործիք: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ նշված բոլոր գործոններն առկա են:

«Պաշտոնական տվյալներով՝ ընտրական ցուցակներում հայտնվածների 71-72 տոկոսը չի մասնակցել ընտրություններին, սա շատ մեծ ցուցանիշ է: Այս թվին գումարենք նաև այն աշխատանքը, որ իշխող քաղաքական ուժը կատարել է, ավելի կոնկրետ՝ ռուսների, հնդիկների մասնակցությունն այս քվեարկությանը: Այս ընտրությունների օրակարգում չէր խոսվում էմիգրանտների իրավունքների, նրանց հետ կապված հարցերի վերաբերյալ: Հետևաբար՝ բնականոն ճանապարհով պետք է բացառվեր մեր ներքին օրակարգի հետ ոչ մի կապ չունեցող, լեզու չիմացող մարդկանց մասնակցությունն այս գործընթացին»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելիքյանը:

Սակայն պատկերն այլ է: «Բազմաթիվ հրապարակումներ եղան, այդ թվում՝ փաստարկված, որ տարբեր հասցեներում տասնյակ գրանցումներ են եղել: Այդ մարդկանց կողմից ընտրական իրավունք ձեռք բերելու գործընթացը նաև իրավական աջակցության կարիք ունի: Եթե ուշադիր լինեինք, մայրաքաղաքի բոլոր թաղամասերում կային քպական շտաբներ: Այլ ուժեր հնարավորություն չունեին շտաբներ բացելու, իսկ իմ նշածը շտաբային աշխատանք է պահանջում: Նշենք նաև, որ ընտրական ցուցակներում ընդգրկված են Հայաստանում չբնակվող մարդիկ: Ավելի պարզ ասած՝ ընտրությանը չմասնակցած քաղաքացիների թիվը ոչ թե 71-72 տոկոս, այլ ավելին է: Վստահաբար, գործ ունենք իրավիճակի հետ, երբ իշխող քաղաքական ուժն իր կողմնակիցների թիվը համալրել է նման ճանապարհով: Կարող ենք պայմանական ասել, որ Երևանում ընտրական իրավունք ունեցող չորս քաղաքացուց երեքը չի քվեարկել»,-նշում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով, մի շարք գործոններ նպաստել են քաղաքացիների մասնակցության պասիվությանը՝ հիասթափությունը, այն, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ընտրական ցուցակներում չեն գտել իրենց համար ընդունելի թեկնածու: «Ես վերջերս այն մոտեցումն էի առաջ մղում, որ պետք է ոչ թե ցանկալի թեկնածուի սկզբունքով առաջնորդվել, այլ հնարավորինս քիչ անցանկալի թեկնածուի, բայց պայմանով, որ նա լինի հակաիշխանական: Կարծում եմ, որ այս բանաձևն ընդունած մարդկանց թիվը այնքան էլ մեծ չի եղել, մինչդեռ շատերն ընտրության չեն գնացել, որովհետև ցուցակում չեն եղել իրենց համար նախընտրելի անուններ:

Երրորդ՝ վստահ եմ, որ ավելի է ամրանում այն մոտեցումը, որ այս իշխանություններն ընտրական ճանապարհով հեռացողը չեն: Երևանի ընտրություններն այնքան մեծ կարևորություն չունեին, որ նրանք զանգվածային խախտումների գնային: Այո, վստահ եմ, որ խախտումներ եղել են, միայն օտարերկրացիների ուղղորդված գրանցումները բոլորիս աչքի առաջ են: Թե վարչական ռեսուրսի ինչպիսի օգտագործում է եղել, ասել չեմ կարող: Եթե խոսենք ամենակարևոր ընտրությունների մասին, ապա, վստահաբար, այս իշխանություններն ընտրություններով հեռացողը չեն, շատերի մոտ այդ վստահությունը կա: Շատերը, չմասնակցելով այս ընտրություններին, պատվեր են տալիս քաղաքական ուժերին՝ իրականացնել նաև խաղաղ, օրենքով չարգելված փողոցային գործընթացներ՝ կյանքի կոչելու համար այն ակնկալիքները, որ քաղաքացիներն ունեն՝ ձերբազատվելու այս ապազգային իշխանություններից»,-հավելում է մեր զրուցակիցը:

Արդյո՞ք գործող իշխանության դեմ ընդդիմադիր երեք ուժերը՝ «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը կոալիցիա կկազմեն կամ համագործակցության այլ եզրեր կգտնեն: «Կարծում եմ՝ այս երեք ուժին քաղաքացիները ձայն են տվել հականիկոլական օրակարգի շրջանակներում: Այդ օրակարգը սկսվում է խորհրդարանական ընդդիմության խոսույթից և ավարտվում է հայհոյախոսությամբ: Գործ ունենք բավականին լայն սպեկտրի հետ, և տարբեր քաղաքական ուժեր տարբեր երանգներ ունեն հականիկոլական տիրույթում: Հույս ունեմ, որ նրանք կարողանալու են երկրորդականը մոռանալ և միավորվել առաջնայինի շուրջ, որպեսզի Երևան քաղաքն ազատագրվի Նիկոլից: Եթե այս երեք ուժերից մեկը կամ նրանց անդամներն իրենց ընտրողների կամքին դեմ կգնան, ապա, մեղմ ասած, քաղաքացիների կողմից վատ վիճակում կհայտնվեն, չնայած քիչ հավանական եմ համարում, որ նրանցից որևէ մեկը նման քայլի կգնա»,ընդգծում է իրավապաշտպանը:

Նույն կոնտեքստում նա վերհիշում է Վանաձորի ընտրությունների օրինակը: «Կալանավորելով Մամիկոն Ասլանյանին՝ նրանք ժողովրդից խլեցին Վանաձորի քվեն: Ժողովուրդն այնտեղ հականիկոլական մի քանի ուժի էր ձայն տվել, որոնք, ընդհանուր հաշվով, ավելի շատ ձայն էին հավաքել, քան իշխող քաղաքական ուժը և նրա արբանյակները: Եվ ի՞նչ արեցին: Կալանավորեցին Ասլանյանին, թույլ չտվեցին մասնակցել ընտրությանը, տևական ժամանակ տարբեր աճպարարություններով և զեղծարարություններով ի վերջո հասան նրան, որ այս հականիկոլական կոալիցիայից երկու անձի կարողացան իրենց կողմը գրավել, չեմ կարող ասել՝ սպառնալիքներով, թե խոստումներով, և սրանով իրենց հարցը լուծվեց: Այդ պատճառով չպետք է թողնել, որպեսզի տևական պրոցես լինի, պետք է շատ արագ գործել»,ասում է մեր զրուցակիցը:

Այս ամենը հաշվի առնելով, ըստ Մելիքյանի, հենց այսօրվանից պետք է մտածել ամենակարևոր մեսիջի մասին, որը քաղաքացիները տվեցին մեր քաղաքական համակարգին: «Պետք է համապետական մակարդակով մտածել արտահերթ գործընթացների մասին: Թե ինչպես, երբ և ինչ ներգրավվածությամբ դա կարվի, այլ հարց է: Սակայն այդ պատվերը ձևակերպված է, այն պետք է սկսել իրացնել հենց այսօրվանից, խոսքն արտահերթ գործընթացների մասին է: Նիկոլ Փաշինյանն այլևս չունի լեգիտիմություն, իր քաղաքական ուժն այլևս ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի, Հայաստանի ճակատագիրը որոշելու իրավունք չունի: Նա զրկվեց այդ իրավունքից: Մենք միայն պաշտոնական թվերն ունենք, բայց կան նաև ոչ պաշտոնական թվեր, որոնք խախտումներից, հավելագրումներից զերծ են: Այդ թվերին ամենալավը տիրապետում են հենց իրենք: Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ընտրած քաղաքացիների թիվը շատ ավելի քիչ է, քան հրապարակվել է: Նրանք պետք է համակերպվեն այդ մտքի հետ: Ցանկալի է, որ անցնցում ճանապարհով հեռանալու մասին մտածեն, բայց վստահ եմ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը երբեք անցնցում ճանապարհով հեռանալու մասին չի մտածի: Այստեղ ավելի շատ անելիք ունեն քպական վերնախավի երկրորդ, երրորդ էշելոնի ներկայացուցիչները»,-եզրափակում է Ռուբեն Մելիքյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli