Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաթափվող Արցախի կադրերը դիտելիս առաջին հարցերից մեկը հետևյալն է՝ վատագույն կանխատեսումների մեջ պատկերացրե՞լ ենք իրադարձությունների զարգացման նման սցենար: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ շրջափակման առաջին օրերից այն կարծիքին է եղել, որ դա կարճաժամկետ ակցիա չէ Ադրբեջանի կողմից:

«Ասել եմ, որ սա ուղիղ հետևանք է նրա, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում 2022 թ. հոկտեմբերին Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս: Օրինակ՝ մենք իրավունք և հնարավորություն ունենք Մարգարայում անցակետ տեղադրել, քանի որ դա մեր սահմանն է այլ պետության հետ, նույն կերպ էլ Ադրբեջանն իրեն իրավունք էր վերապահել Արցախի Հանրապետության տարածքում տեղադրել անցակետ: Ակնհայտ էր, որ սա կարճաժամկետ ակցիա չէր: Այս հարցերն ավելի շատ պետք է տալ Հայաստանի քաղաքական վերնախավի այն ներկայացուցիչներին, որոնք կարծես թե ընդդիմադիր շերտի ներկայացուցիչներ են: Այս ընթացքում լսում էինք ձևակերպումներ՝ օդային միջանցք բացենք, Ադրբեջանը, փակելով Լաչինի միջանցքը, բարդ վիճակում է հայտնվել և փորձում է այս իրավիճակից մեղմ դուրս գալու ուղիներ փնտրել և այլն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ սեպտեմբերի 19-20-ի մարտերի գլխավոր հետևանքը Պաշտպանության բանակի լուծարումն էր: «Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատեց այն, որ հանդիսանում է Ադրբեջանի ամենագլխավոր զենք մատակարարողը. միլիարդների զենք Փաշինյանը թողեց 44-օրյա պատերազմի օրերին, միլիոնավոր դոլարների զենք էլ հիմա թողեց Ադրբեջանին: Հիմնական նպատակը հենց դա էր: Ի վերջո, պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որ Հայաստանի ինչ-որ գյուղում լինի զինվորական կառույց՝ իր զինտեխնիկայով: Պարզ է, չէ՞, որ իրավունք կունենայինք քայլեր ձեռնարկելու դրա դեմ: Փաշինյանն այդ լեգիտիմ հնարավորությունը տվել է Ադրբեջանին: Մարդիկ, որոնք ասում էին, թե Լաչինի միջանցքի շրջափակումը ժամանակավոր ակցիա է, և Ադրբեջանն իր դեմքը փրկելու համար ինչ-որ գործողություններ է անելու, հիմա չեն հասկանում, որ հաջորդիվ գալու է Սյունիքը:

Այն մարդիկ, որոնք ռազմահայրենասիրական նկրտումներից ելնելով՝ խոսում են, որ Սյունիքն ընկնելու է, բայց պրակտիկ քաղաքական դաշտում ոչինչ չեն անում, նույն այն մարդիկ են, որոնք հոկտեմբերի 6-ից հետո չէին գիտակցում, որ Փաշինյանը Արցախը ու ՀՀ 120 հազար քաղաքացու հանձնել է Ադրբեջանին: Հիշո՞ւմ եք՝ ասում էր, որ 25-30 հազար հայ է փրկել՝ ստորագրելոլով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Բայց նա 120 հազար մարդու գերի էր հանձնել և պատրաստ էր դիտել, թե ինչպես են նրանց մատաղ անելու: Կան շատ քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ունեն բազմաթիվ ռեսուրսներ՝ ազդելու փողոցային գործընթացների վրա, բայց ոչինչ չեն անում՝ հավանաբար կարծելով, որ Ադրբեջանը Հայաստանի տարածք չի մտնելու: Կա նաև անմեղսունակ մի ձևակերպում՝ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից իր սահմաններով ճանաչված պետություն է, և որևէ երկիր մեր պետության դեմ ոտնձգություն չի անի: Ինչպես Փաշինյանն է պատասխանատվություն կրում կատարվածի համար, այնպես էլ գալիք աղետների համար այս մարդիկ են պատասխանատվություն կրելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանն առաջ է քաշում այն թեզը, որ արցախցիներն ինքնակամ են հեռանում իրենց տներից, որևէ մեկը նրանց չի ստիպում դա անել: «Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մի հրաշքով Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն, անպայման ձևավորվելու են որոշակի կառույցներ, որոնք առնվազն սկզբնական փուլում պետք է զբաղվեն Արցախից բռնի կերպով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ, այդ թվում՝ միջազգային նորմերին համապատասխան այդ մարդիկ պետք է ստանան փախստականի կարգավիճակ: Ադրբեջանը սա հասկանում է, հեռահար նպատակներ ունի, ինքն իրեն ապահովագրում է, որ հետագայում կարողանա ցույց տալ, թե մարդիկ առանց ստիպելու հեռանում են Արցախից: Այո, այնպես չէ, որ ավտոմատը պահել են մարդկանց գլխին ու ստիպում են հեռանալ, բայց այնպիսի պայմաններ են ստեղծել, որ մարդիկ այլընտրանք չունեն:

Շատերն ուղղակի չեն պատկերացնում, թե Հայաստանի իշխանությունները մեզ ինչ վնաս են տվել: Երբ ադրբեջանցիները փորձում էին կադրեր կորզել, թե ինչպես են հայերն ինքնակամ լքում իրենց պատմական հայրենիքը, նույն պահին ադրբեջանական մեջլիսում քննարկում էր տեղի ունենում, որի հիմնական ասելիքը հետևյալն էր՝ պնդում են, որ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստանի մոտ 300 բնակավայր, իրենց որոշ հաշվարկներով, Հայաստանն այդ մարդկանց տնտեսություններին պետք է վերադարձնի 20 մլրդ դոլար: Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե այստեղ ադրբեջանցիներ հայտնվեն: Ակնհայտ է նաև, որ այն, ինչ հրապարակայնորեն ասում են ադրբեջանցիները, դա դեռ շատ մեղմ է՝ ի համեմատ նրա, թե ինչ է պատրաստ անել Հայաստանի հետ Փաշինյանը»,-շեշտում է քաղաքագետը:

Չէինք կարող չհարցնել Արցախ վերադարձի հնարավորության, բայց ավելի շատ հույսի մասին: «Արմատներով արցախցի լինելով՝ մեկ բան ասեմ՝ հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունը ապահովելու խնդիր ունենք: Չեք պատկերացնում, թե այս մարդիկ ինչ են արել բոլորիս հետ: Պետք է հիմա ընդամենը մեկ հարց լուծենք՝ նախ և առաջ պահպանենք Հայաստանի գոյությունը: Ձևերը պատկերացնում եմ, բայց անկեղծ չգիտեմ՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Բոլորս կարող ենք երազել վերադարձի մասին, բայց այդ երազանքները կվերածվե՞ն հստակ քաղաքական ու ռազմական գործողությունների, չգիտեմ: Դրա փոխարեն գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններն ուշանան, Հայաստան ասվածը աշխարհի քաղաքական քարտեզից կարող է վերանալ, և սրանք լոկ խոսքեր չեն»,-հավելում է նա:

Ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և «վախվորած ծայրագավառ» չդառնալու մասին են Փաշինյանի խոսույթի հիմնական թեզերը: «Այս մարդն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը: Ասում են, թե Ռուսաստանի հետ աննախադեպ լավ մակարդակի հարաբերություններ ունեն: Շատ կզարմանա՞ք, եթե մոտակա ժամանակահատվածում հայտնի դառնա, որ Հայաստանի իշխանությունները փաստաթղթերի փաթեթ են նախապատրաստում ՀԱՊԿից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային պայմանագրերը խզելու և 102-րդ ռազմաբազան ու սահմանապահներին այստեղից դուրս բերելու մասին: Խոսելով Հայաստանի ինքնիշխանությունը պահելու մասին՝ իրականում ասում է, որ Հայաստանն ու նրա ինքնիշխանությունը աշխարհաքաղաքական աճուրդի է հանելու:

Գնորդներ էլ կան. դա Արևմուտքն է Թուրքիայի ու Ադրբեջանի տեսքով մեր տարածաշրջանում: Տեսեք արևմտյան ցինիզմը: Իրենց ձեռամբ ստեղծված բանակցային գործընթացի շրջանակներում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հանգեցրին նրան, որ Ադրբեջանը, ընդունելով Արցախը որպես իր տարածք, պատերազմ սկսեց նրա դեմ, իսկ հիմա խոսում են ֆինանսական աջակցության մասին, Հայաստան է ժամանում ամերիկացի ինչ-որ պաշտոնյա, հետո գնում Գորիս: Իշխանություններն ասում են, թե չեն ուզում Հայաստանը ծայրագավառ դառնա, բայց իրենք են ձգտում ծայրագավառ դարձնել: Փաշինյանն ակնարկում է Ռուսաստանին՝ խոսելով ծայրագավառության մասին, բայց եթե չեմ սխալվում, թուրքերենից թարգմանաբար վիլայեթն է նշանակում ծայրագավառ: Չէի պատկերացնում, որ հնարավոր է Հայաստանում նման բաց տեքստով բաներ անել և քաղաքականապես անձեռնմխելի մնալ: Ու սա դեռ վերջը չէ»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli