Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԲ-ից:

  • Թիրախավորված աշխատանք. վարկը կաջակցի Երևանից դուրս գործող ձեռնարկությունների, կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների և կանաչ նախագծերի ֆինանսավորմանը:
  • Շահառուների վրա ազդեցություն. այս վարկից կօգտվի 1200 ձեռնարկություն, ինչի արդյունքում ակնկալվում է 1500 աշխատատեղի ստեղծում։
  • Համալիր մոտեցում. ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կներառի խորհրդատվության տրամադրում թվայնացման նպատակներ հետապնդող ընկերություններին:

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբը, 70 միլիոն եվրոյին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների (Միջկապ-եր)  հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։

Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+): Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը հեշտացնելու համար՝ նպաստելով տնտեսական աճին և ճկունությանը: 

Հայաստանի կենտրոնական բանկի միջոցով տրամադրվող միջոցները  կուղղվեն ծրագրի պահանջները բավարարող ընկերություններին առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով ֆինանսավորման պարզեցված մոտեցում: Ինչպես նախորդ ծրագրերը, այս ծրագիրը ևս կիրականացվի Գերմանահայկական հիմնադրամի կողմից և կաջակցի մոտ 1200 ձեռնարկությունների՝ ապահովելով 1500 աշխատատեղ: Արդեն իսկ հաստատվել է ութ գործընկեր ֆինանսական կազմակերպության մասնակցությունը ծրագրին։

Այս ռազմավարական գործընկերությունն ընդգծում է Հայաստանում տնտեսական աճը, ճկունությունը և կայուն զարգացումը խթանելու Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելով ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիայի ընկերությունների զարգացմանը: Այն նաև ընդգծում է կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանն ուղղված աջակցությունը՝ որպես Արևելյան գործընկերության համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հինգ հիմնական ուղենիշերից մեկը։ 

Վարկն ուղեկցվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամի (EPTATF) կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությամբ: ԵՆԲ-ի խորհրդատվական ծառայությունները կօգնեն ձեռնարկություններին իրականացնել կանաչ ծրագրեր, խթանել սոցիալական ներառումը և հետամուտ լինել թվայնացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ավելացրել է․ «Այս վարկը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի կայուն տնտեսական աճին: Այս նախաձեռնությունը վճռականորեն նպաստում է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի նպատակին՝ մոբիլիզացնելու 500 միլիոն եվրոյի չափով ներդրումներ Հայաստանի մասնավոր հատվածի համար և աջակցելու 30 000 ՓՄՁ-ների:  Հիշենք, սակայն, որ այս նախաձեռնությունը շատ ավելին է, քան պարզապես թվեր. խոսքը իրական ազդեցության մասին է։ Մենք առաջնահերթություն ենք տալիս մարզերում հավասարակշռված աճին՝ հզորացնելով կին ձեռներեցներին և խթանելով կանաչ ծրագրերը, որոնք համահունչ են ԵՄ արժեքներին ու կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն կառուցելու գործում Հայաստանին աջակցելու հաստատուն հանձնառությանը, և, ամենակարևորը, մենք դժվար պահերին Հայաստանի կողքին ենք»։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է․ «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումն առանցքային նշանակություն ունի կայուն և ներառական տնտեսական զարգացման, նորարարության խթանման, տնտեսության դիմակայունության և կառուցվածքի բարելավման տեսանկյունից։ Հաշվի առնելով ընթացիկ տարածաշրջանային բարդ զարգացումները՝ այսօր հատկապես կարևոր է անել առավելագույնը ապահովելու մասնավոր հատվածի կայուն և շարունակական զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Հենց  այս նպատակին է ուղղված համատեղ ջանքերով մշակված այս ծրագիրը, որը կապահովի տեղական արժույթով մատչելի ֆինանսների հասանելիություն Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների համար»։

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, նշել է․ «Այսօր, երկրի համար այս դժվարին պահին, Եվրոպական Միության աջակցությամբ մենք նոր ֆինանսավորում ենք տրամադրում ԵՆԲ-ի կայացած գործընկեր Հայաստանի կենտրոնական բանկին։ ԵՆԲ-ի այս չորրորդ վարկը կխթանի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը՝ դեպի փոքր բիզնես դրամական միջոցների սահուն հոսքի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով կին ձեռներեցներին և կանաչ նախագծերին, որոնք համահունչ են Հայաստանի համար ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանին: Աջակցելով ՓՄՁ-ներին՝ այն կնպաստի Հայաստանի ներառական և կայուն տնտեսությանը»: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է․ «ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական համագործակցությունը սկիզբ է առել 2014 թվականին և ունեցել է մեծ հաջողություն։ Այն մեծապես խթանել է ֆինանսական կազմակերպությունների միջոցով մասնավոր հատվածի զարգացումը և, շնորհիվ ծրագրի պահանջների, լայնորեն նպաստել է ՓՄՁ-ների կատարելագործմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանն ինչպես ՓՄՁ-ներում, այնպես էլ ֆինանսական հաստատություններում։ Համագործակցության շրջանակում բազմաթիվ կարևոր և ազդեցիկ նախագծեր են ֆինանսավորվել։ 70 մլն․ եվրո գումարի նոր վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիա ունեցող կազմակերպությունների կողմից կանաչ նախագծերում, կանանց ձեռներեցության խթաննմանն ու ՓՄՁ-ների թվայնացմանն ուղղված նախագծերում ներդրումների ֆինանսավորման հավակնոտ թիրախներ են սահմանվել»։ 

Այս վարկով ԵՆԲ-ն և ԿԲ-ն շարունակում են իրենց համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր 150 մլն եվրո գումարի նախորդ երեք միջնորդավորված վարկային ծրագրերի հաջող իրականացման վրա: Այս մոդելը թույլ է տվել բազմաթիվ փոքր ֆինանսական հաստատությունների մասնակցել ծրագրին և ԵՆԲ-ի ֆինանսավորումն ուղղել ՓՄՁ-ներին՝ բարելավելով այս ընկերությունների համար տեղական արժույթով, բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիությունը: ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրված նախորդ վարկերն աջակցել են ավելի քան 1300 ձեռնարկությունների և միայն երրորդ փուլի ընթացքում ստեղծել են 2000 աշխատատեղ, մասնավորապես ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտներում:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli