Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի տնտեսական դինամիկայի «ոլորապտույտ» ուղղությունը․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստանի տնտեսությունը աճի լրացուցիչ խթան ստացավ այնպիսի նոր գործոնների ի հայտ գալու պարագայում, ինչպիսիք են ռուսաստանցիների ու նրանց հետ՝ ռուսական կապիտալի ներհոսքը Հայաստան, պատժամիջոցների սահմանման պատճառով արևմտյան ապրանքների հոսքը դեպի Ռուսաստան երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով, ֆինանսական գործառնությունների իրականացումը հայկական բանկերի միջոցով և այլն։ Եվ անցած տարվա բարձր տնտեսական աճի տեմպերն իրենց ազդեցությունն ունեցան նաև այս տարվա առաջին ամիսների ցուցանիշների վրա, ինչի արդյունքում այս տարվա առաջին ամիսներին աճի բարձր տեմպերը պահպանվեցին, բայց իրավիճակը փոխվեց մայիսից սկսած, երբ աճը սկսեց դանդաղել՝ պայմանավորված արտաքին գործոնների որոշակի փոփոխությամբ։

Հատկանշական է, որ Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև տարեկան 10,4 % (մեկ տարի առաջվա 13,9 %-ից)՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ։ Աճի դանդաղումը հատկապես նկատելի դարձավ հունիս և հուլիս ամիսներին, այնուամենայնիվ, օգոստոսին գրանցվեց տնտեսական աճի տեմպի որոշակի արագացում՝ կազմելով 10,9 % և նախորդ ամսվա համեմատ արագանալով 4,9 տոկոսային կետով, չնայած սպասվում էր, որ դանդաղումը շարունակական բնույթ է կրելու։ «Լույս» հիմնադրամն, անդրադառնալով այս իրողությանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերաբերյալ իր վերլուծության մեջ նկատել է, որ օգոստոսին աճի արագացումը կարող է մի կողմից պայմանավորված լինել տուրիզմի աճի հետևանքով ծառայությունների և առևտրի աճով, կամ կարող է լինել միանգամյա գործոնների հետևանք:

Ինչ վերաբերում է այս տարվա վերջին եռամսյակին սպասվող աճի տեմպերին, ապա մասնագետները միանգամայն մռայլ կանխատեսումներ ունեն և գտնում են, որ այս ժամանակահատվածն աչքի կընկնի համեմատաբար ցածր ցուցանիշներով՝ հաշվի առնելով ՀՀ անվտանգային հիմնահարցերն ու տնտեսական միտումների ընդհանուր ուղղությունները։ Կանխատեսվող նման արդյունքներն իրենց բացասական ազդեցությունը կունենան տարեկան աճի ամփոփիչ ցուցանիշների վրա։ Մի շարք ուղղություններով դրսևորվող դինամիկան արդեն իսկ անհանգստացնող է։ Օրինակ՝ առավել մտահոգիչ են արդյունաբերության ոլորտում նկատվող ցուցանիշները։ Արդյունաբերությունը, որը տարբեր ժամանակահատվածներում անգամ քարշող ուժի դերակատարություն է ունեցել ՀՀ տնտեսության համար, վերջին ամիսներին անկում է գրանցում, ինչի հետևանքով էլ հունվար-օգոստոս ամիսների կուտակային աճը տեղափոխվել է բացասական տիրույթ՝ կազմելով -0,1 %:

Ընդ որում, անկումը նկատելի է ինչպես մշակող արդյունաբերության, այնպես էլ հանքարդյունաբերության ոլորտներում։ Արտահանման աճի տեմպը ևս վերջին ամիսներին զգալիորեն դանդաղել է՝ պայմանավորված ինչպես բազայի էֆեկտով, այսինքն՝ կապված լինելով նախորդ տարվա այդ ժամանակաշրջանի ցուցանիշների տեմպերի հետ, այնպես էլ ՀՀ ապրանքների մրցունակության անկմամբ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին ութ ամիսներին՝ հունվար-օգոստոսին, արտահանման աճի տեմպը էապես դանդաղել է՝ կազմելով 51,8 % և հունվար-հուլիսի աճի ցուցանիշներից նվազելով 10,9 տոկոսային կետով: Նկատենք, որ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների արտահանման բարձր աճը հիմնականում պայմանավորված է եղել նաև սարքավորումների, մեքենաների ու մեխանիզմների արտահանման բարձր տեմպերով։ Թերևս այստեղ խոսքը ոչ թե հայկական արտադրանքի, այլև արևմտյան երկրներում արտադրված սարքավորումների, մեքենաների ու մեխանիզմների մասին է, որոնք միջնորդավորված կերպով արտահանվել են դեպի Ռուսաստան։

Սակայն հուլիսից սկսած Հայաստանի համար քիչ-քիչ փակվեց այդ դուռը, քանի որ արևմտյան երկրները սկսեցին ավելի մեծ խստությամբ հետևել պատժամիջոցային ռեժիմի պահպանմանը։ Աճի տեմպի դանդաղելու գործում նկատելի դեր է ունեցել նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման աճի տեմպի դանդաղումը։ Օրինակ՝ այս ապրանքախմբի արտահանումը հունվարհունիսի 17,7 տոկոսից հունվար- հուլիսին դարձել է 13 տոկոս։ Սակայն արտահանման աճի տեմպերի դանդաղեցման հետ մեկտեղ նվազել է նաև ներմուծման աճը։ Օրինակ՝ հունվար-օգոստոս ամիսներին ներմուծման ոլորտում աճի տեմպը հունվար-հուլիսի համեմատ դանդաղել է շուրջ 9,2 տոկոսային կետով՝ կազմելով 53,8 %:

Ներմուծման աճի տեմպի նվազումը ինչ-որ չափով պայմանավորված է նաև այն արևմտյան ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ, որոնք հետո արտահանվում էին դեպի Ռուսաստան։ Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ Հայաստանի սպառողական շուկայում տևական ժամանակ շարունակվող գնաճը նկատելիորեն նվազել է։ Մասնավորապես, 2023 թվականի հունվար-օգոստոսին գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,4 %-ի համեմատ նվազել է մինչև 3,1 %, իսկ 2023 թ. օգոստոսին 2022 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 0,2 % գնանկում: Ընդ որում, Հայաստանում գնանկման այս չնչին մակարդակը բացատրվում է սննդամթերքի գների դժվար իջեցմամբ և ծառայությունների թանկացմամբ։ Սակայն ապրանքներ կան, որոնց գները չհիմնավորված ձևով բարձրանում են՝ նպաստելով նոր գնաճային ֆոնի ձևավորմանը։ Օրինակ՝ փորձագետները կարծում են, որ բենզինի գնի բարձրացումը կամայականության արդյունք է և պայմանավորված չէ միջազգային շուկայի գնային փոփոխություններով:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli