Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կդառնա՞ն արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը տնտեսական գործընկերներ

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից անմիջապես հետո ռեգիոնում սկսեցին կառուցել խաղաղ գոյակցության պլաններ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման մասին լուրերը եւս խթանում են դրանք։ Ոչ մեկը չի սպասում, որ երկու երկրների միջեւ սերտ գործակցություն կձեւավորվի, սակայն կա հույս, որ նրանք գոնե միմյանց տարածքով տարանցում կթույլատրեն, գրում է «Forbes»-ի ռուսական ծառայությունը, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման խնդրին։

Ադրբեջանին պետք է հասանելիություն Նախիջեւան եւ Թուրքիա, իսկ դա ամենահեշտը կարելի է անել խորհրդային ժամանակների երկաթուղին վերականգնելով։ Հայաստանին պետք է եւս մեկ ճանապարհ ունենալ դեպի Ռուսաստան, որը միայն Ադրբեջանով կարող է հասանելի լինել։ Սակայն այստեղ, ինչպես եւ ամենուր, առաջություն ձեռք բերեց «զորեղի իրավունքը» եւ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին խոսակցության փոխարեն, որը նախատեսված էր ի սկզբանե, քննարկման առարկա դարձավ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը», որը ապահովելու էր կապը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ Հայաստանի վրայով։ Այդ նախագծում վիճելի էր ամեն բան, սկսած անվտանգության երաշխիքներից եւ շահագործման պայմաններից, մինչեւ բուն անվանումը՝ «միջանցք», քանի որ այս եզրույթի կիրառման ներքո նկատվում էր ադրբեջանցիների՝ այդ ճանապարհից օգտվելու բացառիկ իրավունքը։ Իսկ շրջանի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելիս, նման եզրույթի կիրառությունը կարող էր վտանգավոր լինել, քանի որ Բաքուն կարող էր պարզապես Հայաստանին զրկել Իրանի սահմանին հասանելիությունից, եւ այդ ժամանակ ՀՀ-ն արտաքին աշխարհ երկու պատուհանի փոխարեն կունենար մեկը։

Ադրբեջանը «միջանցքի» հարցում («եթե այն հարկ լինի ուժով կբացենք») կարծես վճռականությունը պահպանում է եւ միայն մեկ ամիս առաջ Ալիեւն ու Էրդողանը հանդիպեցին Նախիջեւանում եւ վերստին հաստատեցին դա։ Սակայն անակնկալ եւ խիստ զարմանալի կերպով հնչեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունն առ այն, որ Հայաստանով ճանապարհի հեռանկարը կորցրել է իր գրավչությունը Բաքվի համար եւ կարող է այդ ճանապարհի նախագիծն իրականացնեն Իրանով։ Նման ճանապարհ անցկացնելու հարցն ավելի վաղ էլ քննարկվել էր, սակայն այդ խոսակցությունները լուրջ չէին ընկալվում, քանի որ այդ դեպքում Բաքուն կորցնում էր իր մմոտիվներից մեկը՝ ունենալ լծակ՝ Երեւանի վրա, հարկ եղած դեպքում ճնշումներ գործադրելու համար։ Իր հռետորաբանությամբ Բաքուն ցույց էր տալիս, որ իրեն ոչ միայն պարզ տարանցիկ ճանապարհ է պետք, այլ մի ճանապարհ, որը չի վերահսկվում Երեւանի կողմից, իսկ որպես ավելի հեռու ապագայի հարց՝ Հայաստանի հարավում ադրբեջանցիների վերաբնակեցում։ Այս համատեքստում Իրանով ճանապարհը կարելի է դիտարկել որպես Բաքվի զիջում։ Ըստ պարբերականի, ուշագրավ է նաեւ այն, որ Հայաստանով ճանապարհ ունենալու Բաքվի ամբիցիաներից հրաժարումն այդքան հեշտությամբ ընդունեցին նաեւ Մոսկվայում։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դա մեկնաբանեց որպես մի հանգամանք, որը ռուսական շահերին չի առնչվում։ Սակայն իրականում ամեն բան այնքան էլ այդպես չէ։

Հայաստանի երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կազմում, իսկ հայ-իրանական սահմանը հսկվում է ռուս սահմանապահների կողմից եւ դա Ռուսաստանին նոր տրանսպորտային երակի նկատմամբ վերահսկողություն ունենալու հնարավորություն էր տալու։ Forbes-ի ռուսական ծառայության համար անակնկալ էր նաեւ հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա փորձեց ներկայացնել ռեգիոնի ապագայի իր տեսլականը։ Փաշինյանն առաջարկում էր տարանցման մեխանիզմ, կառուցված մի շարք սկզբունքների վրա, որոնք ընդհանուր առմամբ արտահայտում էին այն մտավախություններն ու մտահոգությունները, որոնք ունի Երեւանը։ Առաջնայինն այն էր, որ այն երկիրը, որի տարածքով անցնում է ճանապարհը` ենթակառուցվածքներով հանդերձ, պետք է գտնվեր այդ երկրի իրավազորության ներքո։ Հետո արդեն նույն սկզբունքով էլ երկրներից յուրաքանչյուրն իրականացնելու էր մաքսային եւ սահմանային հսկողությունը, ապահովելու էր անվտանգությունն ու ապահովությունը երթեւեկության ընթացքում եւ այլն։ Նաեւ շեշտվում էր, որ երկրները միմյանց ճանապարհներն օգտագործում են փոխադարձության եւ հավասարության սկզբունքով։ Այս ամենն, իհարկե, կարող էր հիանալի աշխատել, սակայն մի պայմանով, եթե Հայաստանին Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան ընկալեն որպես հավասար գործընկեր։ Սակայն իրականությունն այն է, որ դա ամենեւին էլ այդպես չէ։ Թե Բաքուն, թե Մոսկվան եւ թե Անկարան ձգտում են իրենց համար լավագույն պայմաններ կորզել, իսկ Երեւանն ուզում է հարմարավետ հասանելիություն ստանալ չորս ծովերին եւ երկու օվկիանոսներին։

Պարբերականը, ներկայացնելով նաեւ այլ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ, եթե Բաքուն հրաժարվի Հայաստանով անցնող ճանապարհից եւ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից, կամ եթե որոշվի, որ տրանսպորտային խաչմերուկ պետք է լինի Նախիջեւանը, կամ էլ եթե, այնուհանդերձ, հայկական ապրանքների տարանցումը թույլատրվի, բայց արհեստական խոչընդոտներ ստեղծվեն ադրբեջանական տարածքում (սանիտարական եւ այլն), եզրակացնում է, որ այս իրավիճակում Վերին Լարսի ձյունապատ եւ հաճախակի փակվող ոլորանները կարող են դառնալ չափազանց գրավիչ, իսկ Հայաստանին կմնա հուսալ, որ Իրանով Նախիջեւանի հետ ճանապարհը կառուցելով ու կահավորելով, Ադրբեջանը այնուհանդերձ կստորագրի խաղաղության պայմանագիրը եւ կճանաչվեն մեկմեկու տարածքային ամբողջականությունը, սակայն կոմունիկացիաների ապաշրջափակում չի լինի։ Սա կարող է, ըստ պարբերականի, համարվել «պլան մաքսիմում» Երեւանի համար, որը հնարավորություն կտա հասնել Թուրքիայի հետ սահմանի բացմանն ու հայ-թուրքական հարաբերությունների սերտացմանը, քանի որ Անկարան պնդում է, որ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը, ուղիղ հաղորդակցության բացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ստորագրվի Երեւան-Բաքու խաղաղության պայմանագիրը։

Forbes-ի ռուսական ծառայություն

 

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback