Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանը «Խաղաղության պայմանագիր» չի ստորագրելու Հայաստանի հետ

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանը «Խաղաղության պայմանագիր» չի ստորագրելու Հայաստանի հետ, վստահ է սահմանադրագետ Վարդան Այվազյանը, դրա համար Ալիեւն ունի շատ կոնկրետ պատճառներ։ Փաշինյանը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունների ակտիվ փուլի, ինչպես նաեւ Մարգարայի կամրջի բացման մասին, ի՞նչ գին է վճարում Հայաստանը, ի՞նչ է լինելու Արցախի հետ հունվարի 1-ին, արդյո՞ք Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը իրավական հիմք ունի, այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է սահմանադրագետի, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ։

- Պատերազմի սպառնալիքի ներքո Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի լուծարման մասին ստորագրած փաստաթուղթն իրավական հիմք ունի՞, ուսումնասիրե՞լ եք այդ փաստաթուղթը։

- Փաստաթղթին ծանոթ եմ։ Տարբեր իրավաբաններ տարբեր տեսակետներ են հայտնում, բայց մենք գործ ունենք մի հրամանագրի հետ, որը սահմանադրական պահանջների եւ չափանիշների իմաստով ուժի մեջ չի մտել։ Եթե պետության գլխի կողմից ընդունված իրավական ակտը ուժի մեջ չի մտնում, հետեւաբար դա գոյություն ունենալ չի կարող։ Այս առումով Արցախի էջը չի փակվում, որովհետեւ չի կարող պետության ղեկավարի ակտով պետություն լուծարվել, քանի որ գոյություն ունի Արցախի ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված Սահմանադրություն, կան սահմանադրական մարմիններ, որոնք պետք է շարունակեն իրենց գործառույթը։ Իրավական առումով պետությունն իր ատրիբուտներից կորցրել է տարածքը, կա իշխանություն, կա ժողովուրդ։ Կայծակնային արագությամբ ընթանում են աշխարհաքաղաքական դրվածքի նոր ձեւավորումներ, եւ ես համոզված եմ, որ մոտ ապագայում Արցախը վերադարձնելու բոլոր նախադրյալներն ու հիմքերը լինելու են։

- Հայաստանը որպես Արցախի ինքնիշխանության եւ անվտանգության երաշխավոր փաստացի այլեւս չի զբաղվում Արցախի Հանրապետության հարցով։ Իշխանական պատգամավորները, օրինակ, Արցախի խնդիրը պատկերացնում են միայն փախստականների հետվերադարձի ձեւով։ Արցախահայության վերադարձ կարո՞ղ է լինել Ադրբեջանի իշխանության ներքո, այս հարցում ի՞նչ քաղաքականություն է տանում, ըստ Ձեզ, Հայաստանի իշխանությունը։

- Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը չի լվացել Արցախից, Հայաստանի այսօրվա ընթացիկ իշխանություններն են ձեռքերը լվացել եւ պետք չէ նույնացնել։ Հայաստանի ժողովրդի մեծամասնության մոտ, ենթագիտակցության մեջ հայկական ինքնության պահպանության խնդիր կա, հայկական ինքնության կորստի վախ կա եւ մեր ժողովրդի մի մասը ենթագիտակցական, մյուս մասը՝ գիտակցական մակարդակում դա հասկանում են։ Արցախի պետականության, սուբյեկտայնության պահպանման հարցում համայն հայությունը պետք է մասնակցություն ունենա։ Մենք պետք է կարողանանք սա այնպես մատուցել, որ բոլորին հասանելի լինի եւ աշխարհում յուրաքանչյուր հայ մարդ իմանա իր անելիքը։ 

- Ալիեւն իր ժողովրդի ուղեղը «լվանում» է՝ «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու թեզերով։ Բաքվի ղեկավարն այդպես է անվանում Հայաստանի այն տարածքները, որտեղ Խորհրդային միության ժամանակ ապրել են ադրբեջանցիներ։ Այս մասին ոչ միայն խոսում են, այլեւ գործուն քայլեր անում։ Երեկ Ադրբեջանի խորհրդարանում հատուկ լսումներ են անցկացվել «Արեւմտյան Ադրբեջանի տեղանունները․ պատմության խեղաթյուրումից մինչեւ արդարության վերականգնում» թեմայով, որտեղ հայտարարվել է, որ «Արեւմտյան Ադրբեջանում» ծնվածների անձը հաստատող փաստաթղթում պաշտոնապես նշվելու է նրանց ծննդավայրի «պատմական տեղանունը»։ «Մենք կվերադառնանք Արեւմտյան Ադրբեջան։ Այընտրանք չկա։ Հայաստանից մեր պահանջն այն է, որ երբ մարդիկ վերադառնան, պետք է վերականգնվեն մեր տեղանունները։ Հասկանալի է, այդ հարցում մենք չենք կարող ամբողջովին հույս դնել Հայաստանի վրա, մեր տեղանունները վերականգնելու համար ինքերս ենք որոշակի քայլեր ձեռնարկում»,- ասել է, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեկբերլին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փաշինյանը վստահեցնում է՝ մինչեւ տարեվերջ «Խաղաղության պայմանագիր» է կնքելու Ալիեւի հետ։ Ըստ Ձեզ Փաշինյանը բավարարե՞լ է Ալիեւի բոլոր պահանջները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի», անկլավների վերադարձի, փախստականների` «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի հարցերը։

- Ադրբեջանում ընթացող իրադարձություններին Հայաստանը, ցավոք, չի արձագանքում եւ չի հիշեցվում, որ արցախյան շարժումից առաջ, մինչեւ 1988թ․-ը, Ադրբեջանի տարածքում, ներառյալ՝ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում շուրջ 500 հազար հայ է ապրել։ Մեր իշխանությունները նրանց վերադարձի խնդիրն առաջ չեն բերում, մեր իշխանությունները երբեք չեն բարձրաձայնում այն հարցը, որ Նախիջեւանի բնակչության 60 տոկոսից ավելին հայ է եղել, եւ այսօր գեթ մեկ հայ Նախիջեւանում չի ապրում։ Եթե հարցին նայում ենք այս տրամաբանությամբ, ապա չեմ կարծում, որ Ադրբեջանին ձեռնտու է «Խաղաղության պայմանագրի» կնքումը։ Դա մեր իշխանությունների պարտվողական օրակարգն է, որ ուզում են ժամ առաջ ժողովրդին ցույց տալ ու ասել՝ հասանք խաղաղության։ Կարծում եմ, որ այդ փաստաթուղթը կոպեկի արժեք չի ունենալու՝ խաղաղության հաստատման իմաստով, որովհետեւ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, 1994թ․-ի հրադադարի պայմանագիրը եւ շատ այլ միջազգային իրավական ակտեր, միջազգային մարդասիրական իրավունքի նորմեր։ Ադրբեջանը իրականացնում է մեկ բառով ասած՝ ցեղասպանական քաղաքականություն։ Այդ պարագայում ապավինել ինչ-որ մի թղթի կտորի, որը կոչվում է՝ «Խաղաղության պայմանագիր», մանկամտություն է։ Մեր ժողովուրդը սա պետք է իմանա եւ որեւէ ակնկալիք չունենա այդ պայմանագրից։ 

- Էրդողանը շատ հստակ ասել է, որ մինչեւ Հայաստանը չկատարի իր «եղբայր» Ադրբեջանի պահանջները՝ հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա։ Փաշինյանն այս երկուշաբթի հայտարարեց, թե շուտով երրորդ երկրների համար բացվում է Թուրքիայի հետ սահմանը՝ Մարգարայի անցակետով։ Ալիեւի եւ Էրդողանի մոտ նման ցանկություն, որոշում տեսնու՞մ եք։

-Ես Թուրքիային եւ Ադրբեջանին դիտարկում եմ մեկ հարթության մեջ, նրանք էլ են հայտարարում՝ «մեկ ազգ, երկու պետություն»։ Շատ հարցերում Ադրբեջանը ինքնուրույն որոշումներ չի կայացնում եւ շարժվում է Թուրքիայի օրակարգով։ Բնականաբար, եթե Ադրբեջանը լրացուցիչ լկտի պահանջներ է ներկայացնում, դա Թուրքիայի կողմից սատարվում է։

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli