Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բա քեզ պե՞տք է, բա մեզ պե՞տք է...․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդը կարող է լինել թատերական գործիչ, կարող է լինել ռեժիսոր, կարող է լինել անգամ «ժողովրդական արտիստ» կամ կոչվել այդպես, բայց լրագրողի պարզ հարցին՝ իսկ Արցախի հետ կապված իրադարձությունների մասին ի՞նչ կասեք, պատասխանել. «Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունեք»: Մարդը, հասկանո՞ւմ եք, զբաղված է, ներկայացումներ է բեմադրում, հորդորում է, որ ո՛չ իր հետ «գործ ունենան», ո՛չ էլ ինքն է ցանկանում որևէ բանի հետ «գործ ունենալ», առավել ևս՝ Արցախի, քաղբանտարկյալների առկայության (դա է եղել նրան դիմելու առիթը), էլ չենք ասում՝ ֆեյսբուքներում բան-ման գրելու համար մարդկանց հետապնդելու մասին: Ճիշտ հասկանանք իրար: Հարցն ամենևին էլ կոնկրետ անձնավորությունը՝ Նիկոլայ Ծատուրյանը չէ: Չնայած, որոշակի առումով, դա էլ է հարց, բայց այնպես՝ հպանցիկ:

Օրինակ՝ կարելի էր թեթևակի հիշեցնել, որ ոչ այնքան վաղուց նույն Նիկոլայ Ծատուրյանը համարում էր, որ լավ էլ ամեն ինչի հետ «գործ ունի», մանավանդ՝ փաշինյանական իշխանության հետ բարենպաստ հարաբերություններ ունենալու առումով: Սակայն դա իսկապես հիմնական հարցը չէ: Հիմնական հարցն ուրիշ է. իսկ քանի ու քանի պայմանական «նիկոլայծատուրյաններ» կան մեր շուրջբոլորը: Սովորական, նույնիսկ՝ ամենասովորական մարդիկ, որոնք ոչ մի «ժողովրդական արտիստ» կամ ընդհանրապես արտիստ չեն: Այդ մարդիկ մի քանի տարի առաջ համարեցին, որ, չէ՜, առանց իրենց ոչ մի կերպ չի լինի, իրենք ամեն ինչի հետ գործ ունեն, իրենց գործն է, իրենք «3 միլիոն վարչապետ» են, և լցվեցին փողոցներ ու հրապարակներ:

Հիմա, երբ ակնհայտ է, որ իրենց «բարի մտադրություններն» ընդամենը այն սալիկներն էին, որոնցով սալարկված է դեպի դժոխք տանող ուղին (ինչպես միշտ), երբ ակնհայտ դարձավ, թե այս ինչ կոյաճահճի մեջ ենք հայտնվել, այդ մարդիկ ձև են բռնել, թե իրենք ոչ մի բանի հետ «գործ չունեն»: Ու ընդհանրապես, իրենք իրենց «բեմադրությունն են պատրաստում», ասել կուզի՝ գլուխները կախ, իրենց «գործն» են անում: Չէ, հասկանալի է, որ ստախոս ու անպատասխանատու իշխանության դեպքում հասարակության տարբեր շերտերում երեսպաշտությունն ու կեղծավորությունը մի տեսակ կյանքի նորմ են դարձել, բայց սա արդեն գերադրական աստիճանն է այդ ամենի: Ու որ հիմա ասում են՝ «այ մարդ, ես Արցախի հետ ինչ գործ ունեմ...», այդպես էլ ցանկանում ես կտրուկ հակադարձել՝ բա 5 տարի առաջ էլ «գործ չունենայիր», բա 5 տարի առաջ էլ կախգլուխ քո բեմադրությամբ, արհեստով, գործով կամ «անգործությամբ» զբաղվեիր: Արցախն էլ իր տեղում կլիներ, ավելի քան 5000 լուսավոր տղաներն էլ ողջ կլինեին, արցախցիներն էլ տնազրկված ու հայրենազրկված չէին լինի...

Մարդը բեմադրություն է անում: Մյուսը, միգուցե՝ բետոն կամ սվաղ: Երրորդը՝ «տաքսավատ», չորրորդն ընդհանրապես քար է տաշում կամ փայտ, հինգերորդն ուղղակի նստած է բակային զրուցատաղավարում, «բլոտ» է խաղում և աչքի տակով հետևում հարևանների ու նրանց տնեցիների առօրյա անցուդարձին: Ափսոս միայն, որ գործընկերս չի հասցրել հարցնի, որ եթե ոչ մի բանի հետ «ոչ մի գործ» չունեք, հապա էլ ո՞ւմ համար է քո պատրաստած բեմադրությունը: Ո՞ւմ համար է քո տաշած քարը, արած բետոնը, կառուցած շենքը, փորագրած փայտը: «Բլոտիստներին» անիմաստ է որևէ բան հարցնել, նրանց համար հորիզոնները կապույտ-կապո՜ւյտ են... Ու, վստահաբար, մեզանից շատերն են կյանքում, ու՝ ոչ մեկ անգամ, հանդիպել կերպարների, որոնք, տեսնելով, որ մարդն ուղղակիորեն իր անձին կամ անձնական շահին չվերաբերող, այլ երկրին, ժողովրդին, հասարակությանը վերաբերող խնդրով է զբաղվում, հարց է բարձրացնում կամ, առավել ևս, փորջում է լուծել, գալիս են ու «մեծավարի», իբր իրենք շա՜տ ավելին գիտեն, շա՜տ մեծ կենսափորձով են ծանրաբեռնված, ծոր են տալիս, թե՝ «բա քեզ պետք ա՜...»:

Այդ «բա քեզ պետք ա՜...»-ն տեղով հենց տնաքանդություն է: Մեր դեպքում դա վերածվեց երկրաքանդության: «Բա քեզ պետք ա՜...», որ քննադատում ես, «բա քեզ պետք ա՜...», որ էնտեղ ծառեր են կտրել, աղմկում ես... «բա քեզ պետք ա՜...», որ երկիրդ վարի են տվել ու տալիս, դու, ի՞նչ է, ուրիշ «բանուգործ» չունե՞ս... Սա է: Ու որքան էլ համարենք, որ սա տիրապետող չէ, միևնույնն է, չես կարող անտեսել, չպիտի անտեսել, քանի որ հենց այդ միևնույնության, այդ անտարբերության, այդ «գործ չունեմ»-ի ու «գործ չունես»-ի դառնաղի հետևանքներն ենք հիմա «ըմբոշխնում»: Ու այստեղ է, որ պիտի երևա, մակերևույթ ելնի այն, ինչն անվանում են «ազգի խիղճ»: Այդ զարգացած, ժողովրդավարական, կազմակերպված երկրներում են հարցերը լուծվում մեխանիզմներով, օրենքներով, հակակշիռներով ու չգիտես, թե էլ ինչ «գործիքակազմով»: Մեր հանրության մեջ, մեր իրականության մեջ հարցերի լուծման հիմնական մեխանիզմը «խղճով»-ն է եղել: Իսկ այդ «խիղճն» էլ սովորաբար համարվել են գրողները, պոետները, տաղանդավոր դերասանները կամ գիտնականները: Մի խոսքով՝ նրանք, ում անվանում են «մտավորական»:

Պատահական չէ, որ Արցախյան ազգայինազատագրական շարժման առաջին շարքերում էլ հենց այդ կատեգորիայի մարդիկ էին: Դա հո հենց այնպե՞ս չէր: Դա, մեր իրողությունների պայմաններում, միանգամայն օրինաչափ էր: Իսկ հիմա՞... Հայրենազրկվել ենք: Արցախազրկվել ենք: Թշնամին մեր բնօրրանում է, մեզ է ծաղրում ու նվաստացնում, բայց այս կողմում լռություն է: Երևի ամեն մեկը, գլուխը կախ, իր «բեմադրությունն» է պատրաստում, իր քարն է տաշում՝ բա մեզ պե՞տք է....

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli