Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեպի ժողովուրդը գնալը

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայը պիտի փոխվի, ուրիշ ճանապարհ չկա։ Սկզբում պետք է փոխվեն որոշումներ կայացնողները, մթնոլորտ ձեւավորողները, հանրային օրակարգը, բարքերը, հետո՝ լայն հասարակությունը»։ Իր հերթական հոդվածում այսպիսի հետեւության է հանգում ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը: Ասեմ, որ վերջին տարիներին անընդհատ հետեւում եմ նրա հոդվածներին, բայց որոշեցի առաջին անգամ արձագանքել անհատական կարգով: Որովհետեւ մեջբերված տեքստում ներկայացված է նորմալ պետություն կառուցելու բանաձեւը, սակայն... Դժբախտաբար, ողջ խնդիրն այդ  «սակայն»-ի մեջ է: Որովհետեւ ինչպե՞ս պետք է փոխվեն որոշումներ կայացնողները, եթե հասարակության գրագետ հատվածն ի վիճակի չէ այսօր նրանց փոխելու: Իսկ եթե նրանք չփոխվեն, ապա, ներկայացված սխեմայի համաձայն, ամեն ինչ կմնա նույնը:

Դա՝ մեկ, եւ երկրորդ․ իր բազմաթիվ հոդվածներում հեղինակն անընդհատ կոչ էր անում, փոխաբերական ասված՝ գնալ դեպի ժողովուրդը: Այսինքն՝ զրուցել շարքային քաղաքացիների հետ, լսել նրանց, ներկայացնել սեփական տեսակետները: Եվ այդ երկխոսության շնորհիվ «բացել նրանց աչքերը»՝ խորհրդահայ արձակագիր Արտաշես Քալանթարյանի գրքի (1979 թ.) վերնագրի ոգով: Իսկ արդյունքը պետք է լիներ ժողովրդական լայն զանգվածներին ոտքի հանելն ու իշխանության փոփոխությունը: Բայց, ինչպես երեւում է, դեպի ժողովուրդը գնալն արդյունք չի տալիս: Ի դեպ, իմ տարիքի (65+) անձինք կամ ավելի երիտասարդները, որոնք ծանոթ են Ռուսաստանի պատմությանը, կհիշեն 19-րդ դարավերջին ծավալված «նարոդնիկության» շարժումը: Եվ հենց ցարիզմը տապալելու առումով այդ շարժման արդյունքները. այսինքն՝ զրոյական: 

Փաստորեն, իր նախկին հոդվածների եւ այս մեկի միջեւ առկա է տրամաբանական հակասություն. եթե լայն հասարակությունը պետք է վերափոխվի ամենավերջում, ապա ինչպե՞ս է հնարավոր երկխոսություն վարել չվերափոխված լայն հասարակության հետ: Իսկ նույն այդ ժողովրդին զրույցների միջոցով վերափոխելու տարբերակին ես այնքան էլ չեմ հավատում: Ասվածը, մեծ հաշվով, նշանակում է, որ իշխանափոխության եղանակը պետք է տարբերվի նրանից, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը: Ասեմ, որ մի ժամանակ ես եւս ենթադրում էի, որ հանուն իշխանափոխության պետք է կատարվեն այն նույն գործողությունները, որոնք կատարվել են երբեմնի «դուխով» Նիկոլի առաջնորդությամբ: Հաշվի չեմ առել ակնհայտը՝ այն, որ շատ բան է փոխվել մեր կյանքում, եւ մարդիկ արդեն ուրիշ են, սարսափելիորեն ուրիշ: Իսկ հին հունական փիլիսոփաներից Հերակլիտոսն (6-5-րդ դարեր մ. թ. ա., Եփեսոս) էր իրավամբ ասում, որ «նույն գետը հնարավոր չէ մտնել երկրորդ անգամ»:  

Ասեմ, որ դեպի ժողովուրդը գնալու գաղափարն այսօր ամենատարածվածն է ընդդիմության շրջանում: Դրա պատճառն իրականում ոչ թե բողոքավոր զանգվածի քչությունն է, այլ գործողությունների վճռականության բացակայությունը: Ինչը, բնականաբար, բողոքավոր ժողովրդին առաջնորդողի (առաջնորդողների) մեղքն է: Երբ 2018-ի գարնանը Նիկոլը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող Ռադիոտան շենքի դուռն էր ջարդում, նրան հետեւում էին ոչ թե հազարներ, այլ երկու-երեք տասնյակ անձ: Հենց այդ գործողությունն էլ, ի դեպ, հանգեցրեց հազարների փողոց դուրս գալուն: Այնպես որ, պետք է կողմնորոշվենք՝ գնում ենք դեպի ժողովո՞ւրդը, թե՞ ժողովրդին ենք տանում մեր հետեւից: «Մեր» ասելով՝ նկատի ունեմ այն անձին, ով համարձակություն կունենա առաջնորդել այդ ժողովրդին՝ աչքի առաջ ունենալով իշխանության հակազդեցությունը:

 

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback