Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՌՀ-ն իրականում Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիքն է

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան ակտիվ լծվել է լրագրողներին և լրագրողական համայնքին դասեր տալու գործին: Ամեն բան սկսվեց նրանից, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մի շարք որակումներ տվեց «Հրապարակ» օրաթերթի հասցեին, իսկ նույն հանձնաժողովի անդամ Նունե Հախվերդյանը լրագրողին հորդորեց «նորմալ» հարցեր տալ և դրանց մեջ վերաբերմունք չդնել: Զավեշտալին այն է, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ողջ օրը զբաղված է իշխանական բացահայտ քարոզչությամբ, Հանրայինի լրատվականի ղեկավար Պետրոս Ղազարյանն ակնհայտ վերաբերմունք է դնում իր բոլոր հարցազրույցների մեջ, իսկ ՀՌՀ-ն դրան անդրադառնալու փոխարեն, եթերազրկում է «Երկիր մեդիան» և Հայկական երկրորդ հեռուստաալիքը: Թեմայի մասին զրուցել ենք լրագրող Դավիթ Սարգսյանի հետ:

- Դավիթ, ազատ խոսքի համար տարիներով պայքարած Նունե Հախվերդյանն ասում է, որ լրագրողները չպետք է կարծիք ունենան, վերաբերմունք արտահայտեն: Նա նաև հորդորեց լրագրողին «նորմալ» հարցեր հնչեցնել: Ի՞նչ ասել է՝ «նորմալ» հարց, և ի վերջո` ինչի՞ է նման անկարծիք լրագրողը:

- Այդ հանձնաժողովում նստած մարդիկ լրագրության հետ ոչ մի առնչություն չունեն: Ինձ համար Տիգրան Հակոբյանի վարմունքն այնքան ցավալի չէր, որքան բանաստեղծ Հակոբ Մովսեսինը, ով ինքնագոհ հայացքով հետևում էր, թե ինչ է կատարվում: Հակոբ Մովսեսն ի՞նչ իրավունք ունի լինել ՀՌՀ անդամ, ի՞նչ գործ ունի նա հեռուստատեսության և ռադիոյի հետ, եթե բանաստեղծ է: Առհասարակ այդ հանձնաժողովում կա՞ն մարդիկ, ովքեր տասնամյակների լրագրության փորձ ունեն և տիրապետում են դաշտի ինքնակարգավորման խնդիրներին, կամ գրաքննության այն բարձր մակարդակը, որը առկա է լրատվամիջոցներում, այդ թվում` «Հրապարակում»: ՀՌՀ-ն իրականում Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիքն է: Այդ հանձնաժողովի անդամներն ունեն հանցավոր և անընդունելի վերաբերմունք՝ ուղղված լրագրողներին: Սահմանադրության մեջ հեռուստատեսության և ռադիոյի մասին կա մի հստակ գլուխ, որին ՀՌՀ անդամները պարտավոր են հավատարիմ մնալ, բայց ինչո՞վ են այդ մարդիկ զբաղված․ զբաղված են քաղաքական հայտարարություններ անելով: Օրինակ` Տիգրան Հակոբյանը Հ1-ով փոդքասթ է վարում, հնչեցնում է քաղաքական գնահատականներ, որակումներ է տալիս ընդդիմադիր հեռուստաընկերություններին և լրագրողներին: Նունե Հախվերդյանն էլ ռուսական մի հեռուստահաղորդման հետ կապված հստակ քաղաքական գնահատականներ տվեց, այն բանի համար, որ դրան մասնակցել էր Անդրանիկ Թևանյանը: Հակոբ Մովսեսը հաճախ գնում է իշխանական լրատվամիջոցներում պրոիշխանական հարցազրույցներ է տալիս, սա եղավ ՀՌՀ-ի հանձնաժողո՞վ: Այդ հանձնաժողովը չի համապատասխանում իր կոչմանն ու առաքելությանը: Այդ մարդիկ ոչ մի իրավունք չունեն հայաստանյան առանց այդ էլ մի բուռ մնացած լրագրողական անկախ-անաչառ աշխատանքին տալ գնահատականներ:

- Այդ մարդկանցից շատերը տասնամյակներով պայքարում էին խոսքի ազատության համար, իրենց պատեպատ տալիս, դրսի համար զեկույցներ պատրաստում, բայց այսօր փաստացի անում են դրա ճիշտ հակառակը: Այժմ երկակի ստանդարտնե՞ր են գործում, թե՞ գրանտներն այլ բաների համար են ստանում:

- Իրականում այդ մարդիկ երբեք էլ խոսքի ազատության համար չեն պայքարել, այլ ուղղակի պայքարել են իրենց դրամաշնորհները պահպանելու համար: Նրանք նաև անթաքույց քաղաքական նպատակներ են հետապնդել, գալ իշխանության ու թույլ տալ առավել վուլգար ու ցինիկ խախտումներ, քան առաջներում եղել են: Նրանք ստեղծել են բացահայտ գործակալական ցանց, լրագրողական կեղծ կազմակերպություններ և առատ դրամաշնորհների դիմաց աղմուկ էին բարձրացնում այն ժամանակ, երբ լրագրողի գլխին անգամ մեկ մազ էր ծռվում: Այսօր արվում են առավել ցցուն ոտնձգություններ, սակայն իրենք կամ լուռ են, կամ էլ կարգավորող մարմնի անդամ են: Նրանք իրենց ձգտումներում եղել են երեսպաշտ ու կեղծավոր:

- Շատ են խոսում լրագրողի օբյեկտիվության մասին: Հանրային հեռուստաընկերությանը հետևո՞ւմ եք, օբյեկտի՞վ է նրանց աշխատանքը:

- Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է ադրբեջանաթուրքական խոսափողի: Եթե մշտադիտարկենք նրանց ռեպորտաժներն, ապա տերմինաբանությունից, թեմաներից սկսած, վերջացրած գնահատականներով, արտացոլում է բացառապես մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի այդ փուլում վարած քաղաքականության ուղեգիծը: Խոսում են, որ Հայաստանին նոր սահմանադրություն է հարկավոր, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, խոսում են Անկախության հռչակագրի մասին, մի քանի ժամ անց այդ մասին խոսում է Հանրային հեռուստաընկերությունը և Պետրոս Ղազարյանի տաղավար է գործուղվում մի իշխանական հյուր, ով ապացուցում է իր իշխանության ասածների ճշմարտացիությունը: Հ1-ը չարաշահում է իր մոնոպոլ դիրքը: Ըստ օրենքի` Հ1-ը մրցույթի չի մասնակցում և պարզվում է, որ իշխանությունը կամայական որոշումներ է կայացնում այդ Հանրայինի համար, օրինակ՝ Վեհափառի ելույթը չհեռարձակել Ամանորի գիշերը:

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli