Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տոնավաճառային ծաղրածուների հագուստից՝ գրեթե յուրաքանչյուրի զգեստապահարանի տարր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժիլետի մասին առաջին հիշատակումը կապված է ֆրանսիական տոնավաճառային ծաղրածուների հետ: Նրանք էին, որ կրում էին անթև վերնազգեստներ, որոնք իրենց մայրենի լեզվով կոչվում էին «ժիլլեր»։ Ֆրանսիայում նույնպես կա այն կարծիքը, որ առաջին ժիլետը կարող արհեստավորի անունը եղել է Ժիլե։ Կան նաև այլ վարկածներ: Բայց, ինչպես էլ եղած լինի, մի բան կարելի է հաստատապես ասել. աստիճանաբար հագուստի այդ տարրը գրավել է շատ ժողովուրդների ուշադրությունը՝ երկար ժամանակ մնալով որպես զինվորականի հագուստի տարր։ Ծագման մասին տարբեր պատմությունները բարդացնում են ժիլետի առաջացման ակունքների հստակ որոշման գործընթացը: Ենթադրվում է, որ Անգլիան կարող էր լինել այդ նորաձևության ծննդավայրը, որտեղ երկար տարիներ հագնում էին կոմզոլ, որն էլ 18-րդ դարում փոխարինվել է ժիլետով: Բայց քանի որ ժիլետ բառն ավելի համահունչ է ֆրանսերենին, ընդհանուր առմամբ, ընդունված է, որ Ֆրանսիան է ժիլետի հայրենիքը:

Այնտեղ դա հագնում էին հարուստ մարդիկ, այն զարդարված էր գեղեցիկ ասեղնագործությամբ և թանկարժեք կոճակներով: Անգլիայում ժիլետը լրացվում էր թանկարժեք քարերից պատրաստված կոճակներով, փոստատարները նույնպես սիրում էին այն կրել՝ տաք մնալու համար, քանի որ երկար տարածություններ էին անցնում փոստ առաքելու համար: Ժիլետի հանրաճանաչության գագաթնակետը եղել է Ֆրանսիական հեղափոխության տարիներին, որտեղ այն կարելու համար օգտագործվում էր մետաքս և թավիշ։ Եվ միայն 19-րդ դարում է ժիլետը մտել Ռուսաստան, բայց սկզբում դա արգելված հագուստ էր, քանի որ խորհրդանշում էր հեղափոխական գործողությունները Ֆրանսիայում։ Կանայք առաջինն էին, որ սկսեցին ժիլետ կրել այլ հագուստի վրայից, իսկ մինչ այդ տղամարդիկ այն միշտ ինչ-որ հագուստի տակից էին հագնում։ Այն ոչ միայն լրացնում էր գեղեցիկ հագ ու կապը, այլ նաև տաք էր պահում։

Արդեն 19-րդ դարում Եվրոպայում մոդայիկ էր ժիլետ կրելը, անգամ միանգամից մի քանի հատ էին հագնում։ Ժամանակի ընթացքում ժիլետի տեսքը որոշակիորեն փոխվել է։ Ինչպիսին ասես որ այն չի եղել՝ գծավոր, վանդակավոր, ծաղկային պատկերով, նույնիսկ շատ վառ գույներով: Բայց աստիճանաբար տղամարդկանց ժիլետի գունային սխեման ձեռք է բերել դասական ոճ՝ մոխրագույն, սև, շագանակագույն, իսկ նախկին վառը սկսել է գռեհիկ համարվել։ Փոխվել են ոչ միայն գործվածքն ու գույնը, այլ նաև բուն վզնոցը, ամրակները, գրպանների ձևն ու կոճակները։ Ժիլետը հարմար էր շղթայով ժամացույց կրելու համար, ժամացույցը դրվում էր ինչպես ստորին, այնպես էլ վերին գրպաններում, իսկ շղթան ամրացվում էր կոճակին։ 20-րդ դարում ժիլետները դարձան ոստիկանների և անվտանգության աշխատակիցների համազգեստի անբաժանելի մասը և հայտնի դարձան նաև բայքերների շրջանում:

Վերջիններիս շրջանում հատկապես նորաձև էր համարվում կոպիտ կաշվից կարված ժիլետը՝ զարդարված տարբեր գամերով ու շղթաներով։ Այսօր ժիլետը թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց զգեստապահարանի տարր է։ Կանանց ժիլետները պատրաստվում են տարբեր երկարություններով և կտրվածքներով՝ տրիկոտաժից, կաշվից, մետաքսից, անգամ մորթուց: Ավելի երիտասարդ է ջինսե տարբերակը: Նյութերի բազմազանության շնորհիվ ժիլետները հարմար են տարբեր եղանակների ու պայմանների համար։ Բացի դա, ժիլետը կարելի է կրել հագուստի տարբեր տարրերի հետ և բավականին ոճային տեսք ստանալ։ Կինը կարող է այն կրել ինչպես երեկոյան միջոցառման ժամանակ, այնպես էլ գործնական միջավայրում, այն հարմար է քայլելու և սպորտով զբաղվելու համար։ Ժիլետներ հաճախ կարելի է գտնել նորաձևության դիզայներների հավաքածուներում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback