Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տատիկ-պապիկի» մոտ դարանակալած ադրբեջանցիների կրակից 11-ամյա Կառլենը վիրավորում ստացավ

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հնգօրյա պաշարումից հետո Մարտակերտի ներքին ենթաշրջանի բնակչության տեղահանման համար սեպտեմբերի 23-ին բացվեց Մարտակերտ-Դրմբոն-Ստեփանակերտ միջշրջանային ճանապարհը։ 

MediaHub-ի զրուցակիցը Աղաբեկալանջ գյուղի բնակչուհի Իրինա Աղաբեկյանն է։ Նրա ընտանիքը ևս տուժել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Նախքան Հայաստան տեղափոխվելը, շրջաններից տարհանված բնակիչները, այդ թվում՝ Իրինայի ընտանիքը մի քանի օր մնացել են Իվանյանի օդանավակայանում, այնուհետև Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում։ «Ով որտեղ կարողանում քնում էր, մի քանի ընտանիք մի փոքր հյուրասենյակում էր ապաստանել, անգամ միջանցքներում տեղ չկար, այնտեղ էլ էին քնում մարդիկ, պայմաններ չկար, ուտելիք ևս։ Շատ դաժան օրեր էին։ Ադրբեջանական զինված խմբավորումները Ստեփանակերտի արվարձաններում էին, քաղաքում էլ երևում էին իրենց համարանիշներով ավտոմեքենաները»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Իրինայի դժվարությունները, սակայն, կրկնապատկվեցին այն ժամանակ, երբ զինադադարից հետո նրա որդին՝ 11-ամյա Կառլեն Սողոմոնյանը վիրավորում ստացավ Ստեփանակերտում։ 

«Վերածննդի հրապարակում հայրս վատացավ։ Բժիշկ չկար, որ օգներ, հուսահատ վիճակում էի։ Այդ ժամանակ Կառլենը հրապարակում հեծանիվ էր քշում։ Տեսնելով, որ պապը վատացել է, առանց ժամանակ կորցնելու փորձում է օգնած լինել։ Նկատել է, որ Կարմիր խաչի մեքենան անցնում է Ստեփանակերտի կենտրոնական պողոտայով։ Հեծանիվը քշել է մեքենայի հետևից, որ Կարմիր խաչի աշխատակիցներին տեղյակ պահի՝ օգնության հասնեն։ Հեծանիվով հասել է մինչև «Տատիկ-պապիկ»-ի հուշարձանի մոտ, հասկանալով, որ մեքենան չի նկատել, չեն կանգնում, որոշել է հետ գալ։ Շրջադարձ անելու պահին հուշարձանի մոտ կայանված ադրբեջանական 2 մեքենայից կրակել են երեխայի ուղղությամբ, գնդակը կպել է ոտքին»,- պատմում է նա։ 

Մոր խոսքով՝ կրակելուց հետո Կառլենը սկզբից միայն տաքություն է զգացել ոտքի վրա, հետո նկատել է, որ արյուն է հոսում։ Այդ վիճակում երեխան հասել է հյուրանոցի տարածք. «Դուք չեք պատկերացնում այդ պահին իմ տագնապը, իմ ապրումները։ Մի՛ կողմից հայրս, մյո՛ւս կողմից՝ Կառլենը, ամեն ինչ խառնվել էր իրար։ Հյուրանոցում մի տղամարդ վիրակապեց Կառլենի ոտքը, հանգստացրեց, որ խուճապի չմատնվեմ։ Ամբողջ գիշեր արնահոսում էր, բժիշկ էլ չկար»։ 

Սեպտեմբերի 29-ին եկավ Արցախը լքելու Իրինայի հերթը։ Երևանից Ստեփանակերտ հասած ավտոբուսներով, արցախցի կինն իր մյուս հայրենակիցների հետ ևս հրաժեշտ տվեց ծննդավայրին ու եկավ Հայաստան։ 

«Վայքի բուժանձնակազմը մաքրեց Կառլենի ոտքը, վիրակապեց, ներարկում արեց, որից հետո տեղափոխվեցինք Արզնի։ Այնուհետև Կառլենին վիրահատեցինք Երևանում։ Բժիշկները որդուս ոտքից հանել են ենթադրյալ «Մակարով» տեսակի ատրճանակի գնդակ։ Կառլենը շատ էր ուզում, որ դա իբրև հիշատակ իրեն մնար, բայց չտվեցին, երևի քննության համար»։ 

Իրինա Աղաբեկյանի ընտանիքն ապրում է Արզնիում։ Կառլենի առողջական վիճակն այժմ բավարար է։ Դպրոց է հաճախում, ինտեգրվել է նոր միջավայրին։ Որդու հետ կատարվածը մասնագիտությամբ իրավաբան Իրինան ռազմական հանցագործություն է համարում, որի համար մինչ օրս ոչ մի միջազգային դատարան ճնշում չի գործադրել Ադրբեջանին։ 

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO