Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայելի ստեղծելու գործընթացին մասնակցում էր ողջ աշխարհը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ ավանդույթի, ժամանակին Նարցիսն իր պատկերով հիանում էր գետի կամ լճի ջրի մեջ նայելով իր արտացոլանքին: Հիմա արդեն դրա կարիքը չկա, սեփական տեսքով հիանալու համար առկա են բազմազան, բազմատեսակ ու բազմարժեք հայելիներ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենավաղ արհեստական հայելիները պատրաստվել են փայլեցված սև հրաբխային ապակյա քարից՝ օբսիդիանից, որը կտրված էր լինում շրջանաձև: Նման հայելիների որոշ օրինակներ են հայտնաբերվել Անատոլիայում՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում: Դրանց տարիքը թվագրվում է մ.թ.ա. 6000 թվականով: Հին եգիպտացիներն էլ հայելիներ պատրաստելու համար օգտագործում էին փայլեցված պղինձ, իսկ հետևի կողմը զարդանախշում էին։

Հին միջագետքցիները ևս պատրաստում էին փայլեցված մետաղական հայելիներ, իսկ փայլեցված քարից պատրաստված արտացոլող մակերեսները հայտնվել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում դեռ մ.թ.ա. մոտ երկու հազար տարի առաջ: Այսինքն, հայելու ի հայտ գալու գործընթացին մասնակցել է ողջ աշխարհը։ Ենթադրվում է, որ մետաղյա մեջքով ապակյա հայելիներ առաջին անգամ հայտնվել են Լիբանանի Սիդոնում մ.թ. առաջին դարում: Այդ նույն ժամանակ հռոմեացիները ևս ստեղծել են ապակուց հայելի, բայց կապարի ենթաշերտով:

Գոգավոր հայելիները հայտնվել են 1240 թվականին։ Ապակե գնդակներ էին փչում, որոնց մեջ լցնում էին հալեցրած կապար, որը հավասար շերտով տարածվում էր ներքին մակերեսի վրա։ Այնուհետև գնդակը բաժանվում էր կտորների: Հետո՝ 16-րդ դարի սկզբին հայելագործները սովորեցին հարթ հայելիներ պատրաստել։ Ապակու տաք գլանը կտրվում էր երկայնքով և գլորվում պղնձե սեղանի վրա՝ առաջացնելով ապակու թիթեղներ։ Միաժամանակ ամալգամներն են (այլ մետաղների հետ սնդիկի հեղուկ համաձուլվածքներ) սկսել օգտագործել ապակու վրա արտացոլող շերտ ստանալու համար։ Դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին հայելային ապակի արտադրել ոչ թե փչելու, այլ ձուլման մեթոդով։ Հալած ապակին լցնում էին հարթ մակերեսի վրա և գլանով գլորում։ Ֆրանսիական հայելիների արտադրության բացումից հետո հայելիների գները սկսեցին կտրուկ նվազել։ Դրան նպաստեցին նաև գերմանական և բոհեմյան ապակու գործարանները, որոնք ավելի ցածր գնով էին հայելիներ արտադրում: Առանձնատների պատերին, նկարների շրջանակների մեջ սկսեցին հայտնվել հայելիներ։

18րդ դարում փարիզցիների երկու երրորդն արդեն ուներ հայելի։ Բացի այդ, տիկնայք իրենց գոտիներին սկսեցին կրել փոքրիկ հայելիներ, որոնք ամրացված էին շղթաներով: Հայելիների արտադրության մեջ հեղափոխություն առաջացրեց գերմանացի քիմիկոս Յուստուս ֆոն Լիբիգը, որը 1835 թվականին սկսեց որպես արտացոլող շերտ օգտագործել արծաթը: Այդ տեխնոլոգիան ներկայում էլ գործնականում անփոփոխ դեռ օգտագործվում է հայելիների արտադրության մեջ։ Շատ դարեր շարունակ մարդիկ վախենում էին հայելիներից, որոնց համարում էին դեպի մյուս աշխարհ տանող դարպաս։

Հունական դիցաբանության մեջ Պերսևսը սպանեց Գորգոն Մեդուզային՝ օգտագործելով հայելու պես փայլուն վահան: Միջնադարյան տեքստերում հայելին պատկեր է, այլ աշխարհի խորհրդանիշ։ Հայելին հավերժության խորհրդանիշն է, քանի որ այն պարունակում է այն ամենը, ինչ անցել է, այն ամենը, ինչ հիմա է, այն ամենը, ինչ գալիք է: Միջնադարում կնոջը կարող էին մեղադրել կախարդության մեջ, եթե նրա մոտ նման իր գտնեին։ Հետագայում հայելիները սկսեցին ակտիվորեն օգտագործվել գուշակության համար: Այնուամենայնիվ, հայելում իր արտացոլանքը տեսնելու հնարավորության հայտնվելուն պես մարդիկ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին և վարքագծին:

Ժամանակակից ինտերիերում հայելին ոչ միայն արտացոլող գործառույթներ ունի, այլ նաև օգտագործվում է տարածության և լույսի զգացողությունը բարձրացնելու համար: Ճիշտ տեղադրված հայելիները ընդլայնում են սենյակի սահմանները՝ դարձնելով այն պայծառ ու հարմարավետ։ Հայելիները նաև լայնորեն օգտագործվում են օպտիկական գործիքներում՝ սպեկտրոֆոտոմետրեր, աստղադիտակներ և այլ օպտիկական գործիքներ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback