Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանի ռազմական էսկալացիայի հրահրման փորձերը դեռ շարունակվում են․ Միրզոյան (տեսանյութ)

VIDEO

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։

«Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ, 

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր Բյուրոյին Մարոկկոյի դեսպան Ն.Գ. Օմար Զնիբերի նախագայությամբ և մաղթում լավագույնն այս հեղինակավոր կառույցի ղեկավարման գործում:

Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ Գլխավոր քարտուղարը զգուշացնում էր մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտարբերության և անհատական արհամարհանքի աճի մասին: Նա կոչ արեց լինել պատմության ճիշտ կողմում, նեցուկ կանգնել մարդու իրավունքներին ամենուր և բոլորի համար:

Անշուշտ, աշխարհն ավելի վտանգավոր վայր է դառնում, երբ մարդու իրավունքների նկատմամբ հավատարմությունը նվազում է, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և հումանիտար իրավունքը  անտեսվում և զանգվածային կերպով ոտնահարվում են: 

Հայաստանն այս հեղինակավոր Խորհուրդը դիտարկում է որպես աշխարհով մեկ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առանցքային հենասյուներից մեկը: Սա է պատճառը, որ Հայաստանն այս նստաշրջանում վերստին ներկայացրել է Ցեղասպանության կանխարգելման բանաձևը: Վստահ ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության ողբերգությանը հակազդելուն ուղղված միջազգային ջանքերում, այդ թվում՝ գտնելով վաղ կանխարգելման և վաղ գործողությունների կարողությունների կատարելագործման ուղիներ:     

Պարո՛ն նախագահ,

Սկսած 2020թ.  մարդու իրավունքների միջազգային իրավունքը ու միջազգային հումանիտար իրավունքը մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվել են: Վերջին երեք ու կես տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է ագրեսիայի ու պատերազմի, արտադատական սպանությունների, կամայական կալանքների, բռնի անհետացումների, կտտանքների, սովահարության և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների տառապանքներով: Նրանք ստիպված էին դիմակայել Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միակ կապը հանդիսացող Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակմանը, որից հետո Ադրբեջանի կողմից իրականացված նոր ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանի բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման:  

Մենք Ադրբեջանի այս քաղաքականության ականատեսն ենք դեռ անցյալ դարի 80-ականներից: Փաստացիորեն, մենք այսօր ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը: Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքակներում նմանօրինակ գործողությունների հետևանքով մոտ 360 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները՝ զրկվելով իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության՝ ապաստան գտնելով Հայաստանում: Ավելի վաղ նմանատիպ գործողությունների քաղաքականության հետևանքով հայերը լքել էին իրենց տները Նախիջևանում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Լեռնային Ղարաբաղի պարագայում սպասվող ոճրագործությունների վերաբերյալ վաղ կանխարգելման ազդակների պակաս չի եղել: Դրանց շարքում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հայտարարությունները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների հաղորդագրությունները:

Այնուամենայնիվ սա բավարար չէր, որպեսզի միջազգային հանրությունը, և ես նորից մեջբերում եմ Գլխավոր քարտուղարին, «բռնի պատմության ճիշտ կողմը, նեցուկ կանգնի մարդու իրավունքներին»։ 2020-2023թթ. մոտ 145.000 մարդ բռնի տեղահանվել և տեղափոխվել է Հայաստան Լեռնային Ղարաբաղից: Այստեղ պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու այդ մարդկանց կարիքներն ու իրավունքները: Կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահական համակարգերի հասանելիության ապահովման, բնակարանային խնդիրներով աջակցության կարճաժամկետ մարտահրավերներին դիմակայելուն զուգահեռ, մենք արդեն ծրագրում ենք հստակ գործողություններ՝ ԼՂ հայության հետագա ինտեգրմանը միտված միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

1990-ականների և 2020 թվականի պատերազմների արդյունքում հայկական կողմն ունի ավելի քան հազար բռնի անհետացած և անհետ կորած անձ: Ադրբեջանում են գտնվում 23 հայ ռազմագերներ և պատանդառության մեջ պահվող այլ անձիք: Մենք կանգնած ենք հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ահռելի վտանգի առջև, որն ըստ ՄԱԿ հատուկ զեկուցողի վերջին նախազգուշացման՝ «կարող է հավասարազոր լինել մշակութային զտման»:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք նախորդ ներխուժումներից հետո Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական էսկալացիայի հրահրման փորձերը դեռ շարունակվում են: Ապօրինի ուժի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների: Ներկայումս, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», և դրա նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է:

Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և չի պատրաստվում շեղվել դրանից: Մենք համոզված ենք, որ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և միջպետական սահմանի սահմանազատումը ըստ ԽՍՀՄ ամենավերջին և լեգիտիմ քարտեզների  տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ուղին է: Մենք նաև հավատում ենք, որ պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջաբակումը կարող է ստեղծել հավելյալ փոխկապակցվածություն՝ լրացնելով կայունությունը Հարավային Կովկասում և դրանից անդին:

Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ճանապարհը, և մենք հպարտ ենք մեր արձանագրած նշանակալից ձեռքբերումներով: Վերջերս Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի ստորագրումը միայն մեկ, բայցև կարևոր քայլ է, որը վկայում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր անսասան հանձնառության մասին: Հայաստանը նաև լուրջ քայլեր է ձեռնարկում կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքի և սոցիալական պաշտպանության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն»:

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback