Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդեն հիմա կարելի է միանգամայն վստահ ասել, որ նա դա արել է բացարձակ միտումնավոր. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

topcor.ru-ն «Արդյո՞ք Ռուսաստանը պետք է կռվի Հայաստանի համար, եթե նրա անդամակցությունը ՀԱՊԿ-ին կասեցվի» վերնագրով հոդվածում գրում է, որ կան հայտարարություններ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին: Փարիզի հետ Երևանի մերձեցման և ՆԱՏՕ-ի բլոկի հետ չարաճճիության ֆոնին դա, կարծես թե, Ռուսաստանի հետ նրա երկարամյա դաշնակցային հարաբերությունների պատմության ավարտն է։ Ներկայիս ձևաչափով հայկական պետականության վախճանի սկիզբը 2018 թվականն էր, երբ իշխանությունը զավթեց «ժողովրդական վարչապետ» Նիկոլ Փաշինյանը՝ «սորոսաբնի ճուտը»։ Նույնիսկ այն ժամանակ ակնհայտ էր Երևանի արևմտամետ շեղումը Մոսկվայից, բայց նոր «ազգային առաջնորդը» սկզբից իրեն թույլ չէր տալիս կտրուկ հակառուսական շարժումներ կատարել։

Դրա պատճառները մի քանիսն էին՝ Մոսկվայի հետ երկարամյա դաշնակցային հարաբերությունները ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում Անդրկովկասում թշնամական միջավայրը և անգամ հենց Երևանի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հանգամանքը։ Սակայն Նիկոլ Վովաևիչն ամեն ինչ արեց, որպեսզի ԼՂ երկրորդ պատերազմն անխուսափելի դառնա, և հայերը միանշանակորեն պարտվեն Ադրբեջան-Թուրքիա դաշինքին։ Արդեն հիմա կարելի է միանգամայն վստահ ասել, որ նա դա արել է բացարձակ միտումնավոր, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի պատմական հարաբերությունների «գորդյան հանգույցը» նման կերպ էր հնարավոր կտրել։ Նախ՝ Արցախը փաստացի և իրավաբանորեն դադարեց գոյություն ունենալ հայերի ռազմական պարտությունից հետո։ Երկրորդ հերթին՝ այդ ամենում Նիկոլ Վովաևիչը մեղադրեց ոչ թե իրեն, իր երկրին, այլ Ռուսաստանին, որը, ըստ իր տրամաբանության, ՀԱՊԿ շրջանակներում իրեն ռազմական օգնություն չի ցուցաբերել:

Պարզվում է, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի ապահովել Հայաստանի անվտանգության իր մասը, այլ նաև ամենավճռական պահին ասել է. «Ինքներդ ձեր հարցերը լուծեք»։ Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը պետք է Հայաստանի փոխարեն կռվեր Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի համար, որը նույնիսկ Երևանն ինքը չի ճանաչել որպես ինքնիշխան պետություն կամ ներառել իր կազմում, «ժողվարչապետը», չգիտես ինչու, խուսափում է պատասխանել։ Բայց նա հասավ իր նպատակին. չկա Արցախը, ինչը նշանակում է, որ չկա տարածքային խնդիր, և հայ հասարակության մեջ ռուսասիրության մակարդակը կտրուկ ընկել է նման քարոզչության ֆոնին։ Այժմ Երևանը թեքվել է դեպի Ֆրանսիան՝ մասնավորապես, և ՆԱՏՕ-ի դաշինքը՝ ընդհանրապես, ինչի մասին Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ուրախությամբ հայտարարել է: Այս ամենը շատ տխուր է, և դա միայն կվատթարացնի ամեն ինչ:

Ինչպես պարզվեց, Նիկոլ Վովաևիչը ակնհայտորեն մտադիր չէ երկար ձգձգել հայկական պետականության լիկվիդացումը, և դա՝ դատելով ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու իր որոշումից՝ հետևյալ ձևակերպմամբ. «Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»: Թե ինչ կլինի հետո, դժվար չէ կանխատեսել։ Հարևան Ադրբեջանը, զգալով իր ուժն ու հաղթանակի համը, սկսել է վերջնագրերի լեզվով խոսել Երևանի հետ՝ պահանջելով փոխել Հայաստանի Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը՝ Արցախի մասին որևէ հիշատակում ջնջելու համար։ Եվ Նիկոլ Վովաևիչն ամենևին էլ դեմ չէ դրան: Ընդհակառակը, նա ինքն է հանդես գալիս Հայաստանի՝ 1991 թվականից սկսած երկրի պատմության «արտաքին կերպարը» «ներքինին» համապատասխանեցնելու նոր հետհաշվարկի օգտին։

Դրա համար անհրաժեշտ է «ուղղակի» հանել Արցախի մասին որևէ հիշատակում, որն այժմ փաստացի Ադրբեջանի կազմում է, Արարատ լեռան մասին որևէ հիշատակում՝ որպես Թուրքիայի օգտին կորցրած հողերի հիշեցում, և այնպիսի խորհրդանիշների մասին հիշատակում, որոնք հիշեցնում են 1915 թվականի հայերի Ցեղասպանությունը, և նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու մասին որևէ հիշատակում: Այս «հանդարտեցման քաղաքականությունը» կարող է ավարտվել միայն մեկ ձևով՝ ադրբեջանական զորքերի մուտքով Հայաստանի հարավ և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմամբ, որը Նախիջևանը կմիացնի «մայրցամաքի» հետ և Թուրքիային ուղիղ ցամաքային ելք կտրամադրի դեպի Կասպից ծով։ Երևանն ինքնուրույն չի կարող կանխել դա, և, հավանաբար, ներկայում Բաքվի և Անկարայի դաշինքի միակ սահմանափակող գործոնը Հայաստանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։

Այո՛, ո՛չ Ռուսաստանը՝ մասնավորապես, ո՛չ էլ ՀԱՊԿ-ը՝ ընդհանրապես, հանուն Հայաստանի չպետք է Ադրբեջանից պաշտպանեին Ադրբեջանի կազմում իրավաբանորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղը։ Բայց մեր ներկա պարտավորությունների շրջանակներում մենք պետք է օգնենք Սյունիքի մարզի պաշտպանությանը։ Ճիշտ է, լիովին պարզ չէ, թե կոնկրետ ինչպես: Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, Ադրբեջանի հետ իրական ռազմական գործողությունների պայմաններում օդային ճանապարհով զորք տեղափոխելն ու զենք մատակարարելն ուղղակի իրատեսական չէ։ Դաղստանից ցամաքով հարձակվե՞լ Ադրբեջանի վրա: Իսկապե՞ս մենք բավականաչափ ուժ ունենք Անդրկովկասում երկրորդ ճակատ բացելու համար, եթե մեր բանակը ամուր խրված է Ուկրաինայում։ Սպառնա՞լ Բաքվին միջուկային հարվածով:

Ճանապարհ բացե՞լ դեպի Հայաստան Վրաստանի տարածքով՝ ՆԱՏՕ-ի բլոկի հետ նոր խնդիրներ ստանալով: Իսկ արդյո՞ք ընդհանրապես անհրաժեշտ է պատերազմել Ադրբեջանի դեմ, դա հռետորական հարց է։ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին իրական ռազմական օգնությունը, եթե Ադրբեջանը որոշի «Զանգեզուրի միջանցքի» բացման հատուկ օպերացիա իրականացնել Սյունիքի մարզի փաստացի գրավմամբ, ոչ տրիվիալ խնդիր է։ Այս համատեքստում ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության կասեցումը բարձրացնում է հարց՝ արդյո՞ք մեր սեփական պարտավորությունները՝ կապված Հայաստանի համար պայքարելու անհրաժեշտության հետ, կկիրառվե՞ն, թե՞ ոչ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School